Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 2 ...

 

 

040.0037.210199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունվարի 1999 թվականի թիվ 37

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձման կարգը հաստատելու մասին» թիվ 2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

որոշմամբ հաստատված կարգի`

i

ա) 12-րդ կետով նախատեսված արտոնության հավաստագիրը (ձև 5) շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).

բ) 13-րդ կետի «զ» ենթակետը «վարչապետի» բառից հետո լրացնել «կենտրոնական բանկի նախագահի» բառերով.

գ) 13-րդ կետը «զ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «է» ենթակետով.

«է) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձի, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ծնողների և այրիների, Խորհրդային Միության հերոսների և Փառքի 1-ին, 2-րդ կամ 3-րդ աստիճանների շքանշաններով պարգևատրված անձանց կողմից` ԱՊՀ անդամ պետությունների տարածքում արտոնյալ երթևեկության իրավունքը հաստատող կտրոնը, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսների կողմից` Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի վկայականը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Ձև 5

_______

 

__________________________________________________________________________

                       ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

Ուղևոր _____________________________________________________________

(անունը, ազգանունը)

 

Ավիատոմս թիվ _______________________ Չվերթ թիվ _____________________

 

 - մինչև  12 տարեկան երեխա     _______________________________________

                                    (ծննդյան վկայականի համարը)

 

- տարանցիկ ուղևոր

 

- միջազգային կազմակերպության

   ներկայացուցիչ               ________________________________________

                                (ՀՀ  ԱԳՆ-ի վկայականի կամ դիվանագիտական

                                վկայականի  (տեղեկանքի)  համարը)

 

- դիվանագիտական անձնագրով

   ՀՀ-ից մեկնող անձ            ________________________________________

                                   (դիվանագիտական անձնագրի համարը)

 

- ՀՀ-ում դիվանագիտական

ներկայացուցչության և

հյուպատոսական հիմնարկի

աշխատող կամ նրա ընտանիքի

   անդամ                       ________________________________________

                               (ՀՀ  ԱԳՆ-ի վկայականի կամ դիվանագիտական

                               վկայականի  (տեղեկանքի)  համարը)

 

- ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի,

ՍԴ նախագահի, ՀՀ վարչապետի,

կենտրոնական բանկի նախագահի

կամ ԱԳ նախարարի հրավերով

ՀՀ այցելող պաշտոնական անձ

   կամ պատվիրակության անդամ    ________________________________________

                                 (հրավիրող կողմը, տեղեկանքի համարը)

 

- ՀՄՊ-ի մասնակից և նրանց

հավասարեցված անձ, ՀՄՊ-ի

հաշմանդամ և նրան

հավասարեցված անձ, ՀՄՊ-ի

1-ին խմբի հաշմանդամին

ուղեկցող անձ, ՀՄՊ-ում

զոհվածի ծնող և այրի,

ԽՄ հերոս և Փառքի 1-ին,

2-րդ կամ 3-րդ աստիճանի

շքանշաններով պարգևատրված

   անձ, ՀՀ ազգային հերոս       ________________________________________

                               (ԱՊՀ անդամ պետությունների տարածքում

                               արտոնյալ երթևեկության իրավունքը հաստատող

                               կտրոնի վրա նշված վկայականի համարը, ՀՀ

                               ազգային հերոսի վկայականի համարը)

 

«_______» ________________ թ.

 

    Կ.Տ.    __________________________      ______________________________

            (ուղևորի  ստորագրությունը)        (գրանցողի ստորագրությունը)

 

____________

Ոչ ընթեռնելի կամ ջնջումներով լրացված արտոնության հավաստագրի համար

պատասխանատու է գրանցողը

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.01.1999
N 37
Որոշում