---.0030.010711
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 07 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ -------- ***
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
6 հունիսի 2011 թվականի N 30-Ն
ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի` «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարելու հետևյալ լրացումները.
1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
._________________________________________________________________________.
| 1.167 |Ալֆան |ալֆա-ցիպերմետրին | 100 |խտացված էմուլսիա|
|_______|______________|___________________|_____________|________________|
| 1.168 |Ստրիպ |բուպրոֆեզին | 250 |թրջվող փոշի |
|_______|______________|___________________|_____________|________________|
| 1.169 |Պեգասիդե |դիաֆենտիուրոն | 250 |խտացված կախույթ |
|_______|______________|___________________|_____________|________________|
| 1.170 |Սունմիտե |պիրիդաբեն | 200 |թրջվող փոշի |
|_______|______________|___________________|_____________|________________|
| 1.171 |Սանչո |տիամետօքսամ | 350 |խտացված կախույթ |
|_______|______________|___________________|_____________|________________|
| 1.172 |Տալաստար |բիֆենտրին | 100 |խտացված էմուլսիա|
|_______|______________|___________________|_____________|________________|
| 1.173 |Պրիդան 200 |ացետամիպրիդ | 200 |թրջվող փոշի |
._________________________________________________________________________.
2) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
._________________________________________________________________________.
| 6.122 | Ֆանտիկ Ֆ |ֆոլպետ+ | 480+37.5 |Հատիկներ |
| | |բենալաքսիլ Մ | | |
|_______|______________|__________________|______________|________________|
| 6.123 | Տակպաս |պենկոնազոլ | 200 |խտացված էմուլսիա|
|_______|______________|__________________|______________|________________|
| 6.124 | Պրոպելլանտ |պրոպամոկարբ | 607 |ջրային խտություն|
| | |հիդրոքլորիդ | | |
|_______|______________|__________________|______________|________________|
| 6.125 | Այրոն |պղնձի քլորօքսիդ+ | 140+140 |ջրում լուծվող |
| | |պղնձի հիդրօքսիդ | |հատիկներ |
|_______|______________|__________________|______________|________________|
| 6.126 | Ռոկս |դիֆենկոնազոլ | 250 |խտացված էմուլսիա|
|_______|______________|__________________|______________|________________|
| 6.127 | Մեգա Մ 700 |պիոֆանատ-մեթիլ | 700 |թրջվող փոշի |
|_______|______________|__________________|______________|________________|
| 6.128 | Կադիլակ 80 |մանկոցեբ | 800 |թրջվող փոշի |
|_______|______________|__________________|______________|________________|
| 6.129 | Ցի բլու 44 |պղնձի քլորօքսիդ+ | 440+40 |ջրում լուծվող |
| | |ցիմօքսանիլ | |հատիկներ |
._________________________________________________________________________.
3) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
._________________________________________________________________________.
| 8.097 |Նոմինո |նատրիումի | 400 |խտացված էմուլսիա|
| | |բիսպիրիբակ | | |
|_______|______________|__________________|______________|________________|
| 8.098 |Բոռա 5 |խիզալոֆոպ | 50 |խտացված էմուլսիա|
._________________________________________________________________________.
---------------------------------------------------------
*** ԻՐՏԵԿ - հրապարակված ակտում չկա պետական գրանցման համար