040.0016.140199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունվարի 1999 թվականի թիվ 16
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՑՎՈՂ ՍԻԳԱՐԵՏՆԵՐԻ ՎՐԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը`
ա) համապատասխան ստանդարտներում փոփոխություններ կատարելուց հետո սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սիգարետների վրա պարտադիր է «Ծխելը վնասակար է առողջությանը» հայերեն նշագրումը.
i
բ) սահմանել, որ արգելվում են այդ պահանջին չհամապատասխանող սիգարետների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն` նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հինգ, իսկ դրանց իրացումը Հայաստանի Հանրապետությունում` յոթ ամիս հետո:
(1-ին կետը փոփ. 10.06.99 թիվ 424, 03.08.99 թիվ 493 որոշումներ)
2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց երեք ամիս հետո արգելել այդ պահանջին չհամապատասխանող սիգարետների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 14-ից: