040.0863.301298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 863
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում գիտատեխնիկական քաղաքականությունը համակարգելու, գիտության կառավարման համակարգը բարելավելու և գիտական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհուրդ:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև հանրապետությունում գիտական գործունեության բարելավման մի շարք միջոցառումների մասին» թիվ 120 որոշման 1-ին կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 30-ից: