Սեղմել Esc փակելու համար:
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՑ ԳՈՐԾՈՂ` ՀԱՐԿԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՑ ԳՈՐԾՈՂ` ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ...

 

 

       Համաձայնեցված է                     Հայաստանի Հանրապետության

    Հայաստանի Հանրապետության            կառավարությանն առընթեր պետական

    ֆինանսների նախարարության հետ        եկամուտների կոմիտեի նախագահ

    _______________ Վ. Գաբրիելյան        _____________ Գ. Խաչատրյան

 

    29 ապրիլի 2011 թ.                     14 ապրիլի 2011 թ. N 18

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՑ ԳՈՐԾՈՂ` ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` հարկային հաշիվները դուրս են գրվում`

1) էլեկտրոնային եղանակով կամ

2) հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների թղթային ձևերի լրացմամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ԱԱՀ վճարողների հաշվառման կարգը, հարկային հաշիվների դուրսգրման կարգը, հարկային մարմնից հարկային հաշիվների թղթային ձևերի ձեռքբերման գինն ու կարգը, հարկային մարմնի կողմից տրամադրվող հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային հաշվի սերիայի և համարի գեներացման կարգը:

i

Հարկային հաշիվների դուրսգրմանը վերաբերող կարգերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերի, հարկային հաշիվների ձևերի գնի սահմանման մասին» N 1504-Ն որոշմամբ:

Հարկային հաշիվների դուրսգրման նոր կարգին վերաբերող` օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված առանձին դրույթների տարատեսակ ընկալման և կիրառման կապակցությամբ պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Օրենքով և իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման պայմաններում ավելացված արժեքի հարկի հաշվանցման և ծախսերի հիմնավորման համար հիմք կարող են հանդիսանալ`

1) հարկային մարմնից ձեռքբերված ձևերի լրացմամբ դուրս գրված հարկային հաշիվները: Հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևերը կարող են լրացվել ձեռքով` այդ թվում` ստացված բոլոր օրինակները գրչով լրացնելու կամ երկրորդ և մյուս օրինակները պատճենահանող թղթի միջոցով լրացնելու միջոցով: Հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևերը կարող են տեղադրվել տպիչի մեջ, լրացվել այդ նպատակով կազմված ծրագրի միջոցով և տպիչի միջոցով տպագրվել.

2) ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում դուրս գրված հարկային հաշիվները: Ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվների դուրսգրման եղանակով դուրս գրված հարկային հաշիվները կարող են էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվելուց հետո տպվել և տրամադրվել ապրանքներ ձեռքբերողին կամ ծառայություններ ստացողին: Թեպետև էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված` էլեկտրոնային փաստաթուղթ հանդիսացող հարկային հաշիվը վավեր փաստաթուղթ է, ապրանքներ ձեռքբերողը կամ ծառայություններ ստացողը կարող է պահանջել մատակարարից էլեկտրոնային հարկային հաշվի թղթային տարբերակի վավերացում.

3) հարկ վճարողների կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագրերի (բիլինգային ծրագրերի) միջոցով դուրս գրված հարկային հաշիվներում արտացոլված տեղեկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային հաշիվների համակարգի միջոցով կազմված` ընդհանուր արժեքով և հաշվարկված ավելացված արժեքի հարկի ընդհանուր գումարով կրճատ էլեկտրոնային հարկային հաշիվները կամ դրանց թղթային տարբերակները: Ընդհանուր գումարով կրճատ էլեկտրոնային հարկային հաշիվները ստորագրված են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային ստորագրությամբ, իսկ դրա թղթային տարբերակները պարունակում է «Հաշիվը ուղարկված է` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե» գրառումը.

4) բիլինգային ծրագրերով կազմված, հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգի կողմից գեներացված սերիա և համար պարունակող, այդ համակարգում գրանցված հարկային հաշիվները: Բիլինգային ծրագրերով դուրս գրված հարկային հաշիվները իրենց ձևով (տեսքով, դրանցում գրանցման ենթակա տվյալներով, տվյալների ծավալով) կարող են տարբերվել ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվների դուրսգրման եղանակի դեպքում կիրառվող կամ հարկային մարմնից ձեռքբերվող հարկային հաշիվների ձևերից: Բիլինգային համակարգում գեներացված (կազմված) հարկային հաշիվը նույնականացվում է հարկային հաշիվների համակարգում գրանցված ընդհանուր արժեքով և հաշվարկված ավելացված արժեքի հարկի ընդհանուր գումարով կրճատ էլեկտրոնային հարկային հաշվի (կամ դրա թղթային տարբերակի) հետ` սերիա-համարով, հարկային հաշվի հաշվարկային մասում լրացված առաջին տողով և հարկային հաշվի հաշվարկային մասի հանրագումարային տվյալներով.

5) ԼՂՀ տնտեսավարող սուբյեկտների կողմից դուրս գրված` մինչև 300 հազ. դրամ շրջանառությամբ հարկային և հատուկ հարկային հաշիվները.

6) օրենքով սահմանված չափը չգերազանցող գումարով հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնները և (կամ) կրճատ հաշիվ ապրանքագրերը:

Անկախ հարկային հաշվի էլեկտրոնային և թղթային տարբերակների, կամ բիլինգային համակարգի միջոցով դուրս գրված հարկային հաշվի և հարկային հաշիվների համակարգում գրանցված ընդհանուր արժեքով և հաշվարկված ավելացված արժեքի հարկի ընդհանուր գումարով հարկային հաշվի միաժամանակյա առկայությունից` միևնույն սերիա-համարով հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը կարող է հաշվանցվել մեկ անգամ:

2. Եկամուտը հիմնավորելու համար էլեկտրոնային եղանակով (ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվների դուրսգրման եղանակով կամ հարկային մարմնից ստացված սերիա-համարներով` հարկ վճարողների կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագրերի (բիլինգային ծրագրերի) միջոցով դուրս գրված) հարկային հաշիվները գնորդի կողմից պարտադիր վավերացվելու պահանջ օրենսդրությամբ սահմանված չէ:

Ծախսը հիմնավորելու, ինչպես նաև հաշվանցումների կատարման հիմք հանդիսացող փաստաթուղթ ունենալու համար հարկ վճարողը կարող է բիլինգային համակարգով հարկային հաշիվներ դուրս գրող անձից թղթային կամ էլեկտրոնային եղանակով (այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով) պահանջել այն հարկային հաշիվները, որոնց ընդհանուր արժեքով և հաշվարկված ավելացված արժեքի հարկի ընդհանուր գումարով կրճատ էլեկտրոնային հարկային հաշիվները (տեղեկությունները) ուղարկվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային հաշիվների համակարգ:

3. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 44.1-րդ հոդվածների դրույթներին համապատասխան հաշվանցման ենթակա չեն`

1) հաշվարկային այն փաստաթղթերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնցում թեպետև առանձնացված է ԱԱՀ-ի դրույքաչափը և գումարը, սակայն դրանք չեն պարունակում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գեներացված սերիա և համար: Այդպիսի հաշվարկային փաստաթղթերը հարկային հաշիվ չեն դիտվում:

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի խախտումով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի խախտումով դուրս գրված հարկային հաշիվներ են դիտվում այն հարկային հաշիվները, որոնք դուրս են գրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 11.11.2010 թվականի N 1504-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի (Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման կարգի) 36-րդ և նույն որոշման հավելված 2-ով հաստատված կարգի (հարկային հաշիվների ձևերի տպագրության և հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման կարգի) 19-րդ կետերում նշած որևէ խախտմամբ:

4. Հարկ վճարողները կարող են հարկային հաշիվների ընթացիկ կարգավիճակը (այդ թվում` դրանց վավերությունը կամ անվավերությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային հաշիվների համակարգում դրանց գրանցված լինելը) ճշտել հttp://e-invօice.taxservice.am/ կայքի համապատասխան վանդակում մուտքագրելով հարկային հաշվի սերիան և համարը:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
14.04.2011
N 18
Պաշտոնական պարզաբանում