Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 346- ...

 

 

040.0445.270411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2011 թվականի N 445-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշման վերնագիրը, որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի վերնագիրը, 1-ին կետը և ցանկը «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «ընդհանուր օգտագործման» բառերով.

2) որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը «տեխնիկական զննության» բառերից առաջ լրացնել «ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների» բառերով.

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով N 1 հավելվածի 1-ին կետը «պարտադիր տեխնիկական զննության» բառերից առաջ լրացնել «(այսուհետ` տրանսպորտային միջոցներ)» բառերով.

i

4) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի NN 1 և 3 ձևերի վերնագրերը «տեխնիկական զննության» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների» բառերով.

i

5) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի N 2 ձևի վերնագիրը «պարտադիր տեխնիկական զննության» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների» բառերով.

i

6) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի N 4 ձևի վերնագիրը «տեխնիկական զննությունների» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների» բառերով.

i

7) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի և որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի գծապատկերի վերնագիրը «տեխնիկական զննության» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունիսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.2011
N 445-Ն
Որոշում