Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ ...

 

 

102.0245.271210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        12            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10210499

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 դեկտեմբերի 2010 թվականի N 245-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգը և հասարակական դիտորդների խմբի կազմը սահմանելու մասին» թիվ ՔՀ-66-Ն հրամանով սահմանված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Ն. Խաչատրյանին`

1) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Խմբի անդամներին հանձնել Խմբի կազմում ընդգրկված անդամների անդամությունը հաստատող փաստաթղթերը` վկայականները:

3. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանին`

1) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում քրեակատարողական հիմնարկների պետերին տեղեկացնել Խմբի նոր կազմի մասին և տրամադրել խմբի անդամների ցուցակը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 24-ի

N 245-Ն հրամանի

 

«Հավելված N 2

ՀՀ արդարադատության նախարարի

2005 թվականի նոյեմբերի 18-ի

թիվ ՔՀ-66-Ն հրամանի

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ

 

.______________________________________________________________________.

|Հ/Հ|    Խմբի անդամի      |   Երաշխավորող կազմակերպության անվանումը    |

|   | անուն, ազգանունը    |                                            |

|___|_____________________|____________________________________________|

|1. |ժորժետա Մեսրոպյան    |«Ընդդեմ իրավական կամայականության»           |

|   |                     |հասարակական կազմակերպություն                |

|___|_____________________|____________________________________________|

|2. |Գայանե Շահնազարյան   |«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»      |

|   |                     |հասարակական կազմակերպություն                |

|___|_____________________|____________________________________________|

|3. |Արթուր Սաքունց       |«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի|

|   |                     |գրասենյակ» հասարակական կազմակերպություն     |

|___|_____________________|____________________________________________|

|4. |Ռոբերտ Ռևազյան       |«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան  |

|   |                     |հասարակական կազմակերպություն                |

|___|_____________________|____________________________________________|

|5. |Ռուբեն Սարգսյան      |«Համագործակցություն հանուն ժողովրդավարության|

|   |                     |կենտրոն» հասարակական կազմակերպություն       |

|___|_____________________|____________________________________________|

|6. |Տիրայր Խալափյան      |«ՏՐՏՈՒ» մշակութային հասարակական             |

|   |                     |կազմակերպություն                            |

|___|_____________________|____________________________________________|

|7. |Լուսինե Հարությունյան|«Սուրբ Սանդուխտ կույսի անվան տիկնանց        |

|   |                     |միություն» հասարակական կազմակերպություն     |

|___|_____________________|____________________________________________|

|8. |Լաուրա Գասպարյան     |«Գր. Մագիստրոսի անվան բժիշկների             |

|   |                     |միաբանություն» հասարակական կազմակերպություն |

|___|_____________________|____________________________________________|

|9. |էդմոն Մարուքյան      |«ժողովրդական նախաձեռնությունների            |

|   |                     |երիտասարդական կենտրոն» հասարակական          |

|   |                     |կազմակերպություն                            |

.______________________________________________________________________.

«:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
24.12.2010
N 245-Ն
Հրաման