050.0302.101210
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 12 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05010467
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2010 թվականի թիվ 302/1-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 296-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետը և 20-րդ հոդվածի «իդ» կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը» կանոնակարգ 19-ը հաստատելու մասին» թիվ 296-Ն որոշմամբ հաստատված ««Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը» կանոնակարգ 19-ում» (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.
i
1) Կանոնակարգի 2-րդ կետը «վրա» բառից հետո լրացնել «, (այսուհետ` հայաստանյան մասնակից) բառերով,
i
2) Կանոնակարգի 5-րդ կետը 3-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության ընդհանուր նկարագրությունում մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է պարունակի համակարգի օպերատորի կողմից սահմանված մասնակիցների մասնակցության չափանիշները: Հայաստանյան մասնակիցների նկատմամբ մասնակցության առանձնահատուկ պայմանների առկայության դեպքում պետք է հստակ նկարագրված լինեն այդ համակարգին հայաստանյան մասնակիցների մասնակցության` համակարգի օպերատորի կողմից սահմանված քաղաքականությունը և չափանիշները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ