Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒ ...

 

 

124.2438.251110

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        11            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12410445

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

17 նոյեմբերի 2010 թվականի N 2438-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 1-05/06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի դրույթները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. ՀՀ ԿԱ ՀՊԾ 2006 թվականի մարտի 14-ի թիվ 1-05/06-Ն հրամանի (այսուհետ` հրաման)` վերնագրում և ամբողջ տեքստում «անվճարունակության (սնանկության)» և «անվճարունակության» բառերը համապատասխան հոլովառությամբ փոխարինել «սնանկության» բառով, «ապահովագրության» բառը` «ապահովության» բառով, իսկ հրամանի վերնագրում, 1-ին կետում և հրամանով հաստատվող կարգի վերնագրում` «լուծարման» բառից հետո լրացնել «, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման» բառերը:

2. Հրամանով հաստատված կարգի`

1) տեքստում «ՀՊԾ» հապավումը փոխարինել «ՊԵԿ» հապավումով,

2) 2-րդ և 3-րդ կետերում «ՀՀ ԿԱ ՀՊԾ եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչություն» բառերը փոխարինել «ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին դիտարկումների և վերահսկողության վարչություն» բառերով և «3-օրյա» բառերը` «5-օրյա» բառերով,

3) 3-րդ կետի «ՀՀ ԿԱ ՀՊԾ պետին է ներկայացնում» բառերը փոխարինել «ՀՀ ԿԱ ՊԵԿ համապատասխան հարկային (տարածքային) տեսչություն է ներկայացնում ցուցում` դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը» բառերով և հանել «հրամանի նախագիծ» բառերը,

4) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Սույն կարգի 3-րդ կետում նշված ցուցման հիման վրա ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչությունները դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու օրը հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարում են վերջնահաշվարկ:»:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
17.11.2010
N 2438-Ն
Հրաման