Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27 ...

 

 

102.0187.240910

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        09            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10210350

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

10 սեպտեմբերի 2010 թվականի N 187-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 41-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 73-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները սահմանելու մասին» N 41-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

 

Հրամանի 2-րդ կետում`

 

1) 1-ին ենթակետի «170 մարդ» բառերը փոխարինել «215 մարդ» բառերով.

2) 1-ին ենթակետի «դ)» պարբերության «5 մարդ» բառերը փոխարինել «50 մարդ» բառերով.

3) 10-րդ ենթակետի «460 մարդ» բառերը փոխարինել «464 մարդ» բառերով.

4) 10-րդ ենթակետի «բ)» պարբերության «6 մարդ» բառերը փոխարինել «8 մարդ» բառերով.

5) 10-րդ ենթակետի «ե)» պարբերության «6 մարդ» բառերը փոխարինել «8 մարդ» բառերով.

6) 12-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

7) 13-րդ ենթակետի «50 մարդ» բառերը փոխարինել «57 մարդ» բառերով.

8) 13-րդ ենթակետը «կալանքի դատապարտված անձինք» տողից հետո լրացնել նոր տողով հետևյալ բովանդակությամբ` «կիսափակ ուղղիչ հիմնարկ - 4 մարդ» (տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)»:

9) 13-րդ ենթակետի «կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 15 մարդ» բառերը փոխարինել «կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 4 մարդ» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
10.09.2010
N 187-Ն
Հրաման