040.0690.061198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 1998 թ. թիվ 690
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 1998/99 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության գյուղական, հատկապես սահմանամերձ վայրերի, ինչպես նաև աղետի գոտու համար բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և 1998/99 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության մի շարք պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստեղծել վճարովի ուսուցմամբ նախապատրաստական բաժիններ ու հաստատել ընդունելության տեղերի թիվը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`
i
ա) մինչև 1998 թվականի հոկտեմբերի 30-ը հաստատել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական բաժինների գործունեության կարգը.
բ) սույն որոշման հավելվածում նշված նախապատրաստական բաժինների տեղերի թվին համապատասխան պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին 1999/2000 ուսումնական տարվա համար հատկացնել վճարովի ուսուցմամբ ընդունելության լրացուցիչ տեղեր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 6-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 690 ՈՐՈՇՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1998/99 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ
________________________________________________________________________
ԹԻՎ
ԹԻՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ
Ը/Կ ԱՆՎԱՆՈՒՄԸ
________________________________________________________________________
1. Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ 30
2. Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների
պետական ինստիտուտ 100
3. Երևանի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտ 15
4. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
ինստիտուտ 60
5. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղ 50
6. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ 10
7. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
Կապանի կրթահամալիր 10
8. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
Գորիսի կրթահամալիր 10