Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵ ...

01.01.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2011  -ից մինչեւ   01.01.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 04.10.13 թիվ 20-Ն որոշում)

i

603.0016.060810

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        08            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60310287

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2010 թվականի թիվ 16-Ն

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև թիվ 3-ԱՎՏՈ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև թիվ 3-ԱՎՏՈ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն թիվ 2 հավելվածի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 3-ԱՎՏՈ (տարեկան) «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 20-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2010 թվականի հուլիսի 7-ի

թիվ 16-Ն որոշման

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի    |

|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի            |

|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի  ի  |

|3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու      |

|մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և  պետական վիճակագրության   |

|ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի                                |

|_____________________________________________________________________|

| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |

|                             ՕՐԵՆՔՈՎ                                 |

|_____________________________________________________________________|

|     Ներկայացվում է   |     Ներկայացնում են     |   Հաշվետվության    |

|                      |                         |ներկայացման ժամկետը |

|______________________|_________________________|____________________|

|ՀՀ ազգային            |տրանսպորտային            |մինչև  հաշվետու     |

|վիճակագրական          |գործունեությամբ զբաղվող  |տարվան հաջորդող     |

|ծառայության Երևան     |իրավաբանական անձինք,     |տարվա փետրվարի 5-ը  |

|քաղաքի և  մարզային    |անհատ ձեռնարկատերերը     |                    |

|գործակալություններ    |                         |                    |

|________________________________________________|____________________|

|Ով է ներկայացնում _____________________________ |       ՁԵՎ ԹԻՎ      |

|                         (անվանումը)            |        3-ԱՎՏՈ      |

|                                                |      (տարեկան)     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________ |                    |

|_______________________________________________ |    «Հաստատված է»   |

|                                                |     Հայաստանի      |

|Գտնվելու վայրը ________________________________ |   Հանրապետության   |

|_________________________________   I_I_I_I_I   |   վիճակագրության   |

|                                (փոստային դասիչ)|  պետական խորհրդի   |

|                                                | 2010 թ. հուլիսի 7-ի|

|Մարզը______________ Համայնքը __________________ |  թիվ 16-Ն որոշմամբ |

|                                                |                    |

|Պետական ռեգիստրում      I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I |                    |

|գրանցման համարը                                 |                    |

|                                                |                    |

|Նույնականացման                I_I_I_I_I_I_I_I_I |                    |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը                      |                    |

|                                                |____________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I |____________________|

|                                                |     Չլրացնել   \|/ |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և            |____________________|

|նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը       |ՏԳՏԴ   I_I_I_I_I_I  |

|լրացվում են Հայաստանի Հանրապետության            |                    |

|արդարադատության նախարարության իրավաբանական      |Մարզը        I_I_I  |

|անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից   |                    |

|տրված գրանցման վկայականից                       |Համայնքը   I_I_I_I  |

|_____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

201___ թ. համար

 

1. Կազմակերպության (սեփական և այլ իրավունքներով շահագործվող)

շահագործական բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը

._________________________________________________________________________.

|Տողի|Կազմակերպու-|այդ թվում`        |Կազմակերպու|Կարգագ-  |Ավտոմե-|այդ   |

|հա- |թյան        |__________________|թյան տնօրի-|րում     |քենանե-|թվում`|

|մարը|տնօրինության|աշխա-|պարա-|պարա- |նության տակ|(նարյա-  |րի     |բեռով |

|    |տակ գտնվող  |տան- |պուր-|պուր- |գտնվող     |դում)    |վազք,  |      |

|    |ավտոմեքենա- |քում |դում`|դում` |ավտոմեքենա-|գտնվելու |ընդամե-|      |

|    |ների առկա-  |     |վերա-|տեխնի-|ների առկա- |ժամանակը,|նը     |      |

|    |յությունը,  |     |նորոգ|կապես |յությունն  |հազար    |հազար  |      |

|    |ավտոմեքենա- |     |ման  |սարքին|ըստ նրանց  |ավտո-    |կմ     |      |

|    |օրեր        |     |և    |վիճա- |բեռնատարո- |մեքենա-  |       |      |

|    |(ամբողջական |     |դրան |կում  |ղության    |ժամեր    |       |      |

|    |թվերով)     |     |սպա- |      |հաշվարկի,  |         |       |      |

|    |(2,3,4      |     |սելու|      |հազար      |         |       |      |

|    |սյունակների |     |վիճա-|      |ավտոմեքենա |         |       |      |

|    |գումարը)    |     |կում |      |/տոննա - օր|         |       |      |

|____|____________|_____|_____|______|___________|_________|_______|______|

|  Ա |     1      |  2  |  3  |  4   |     5     |    6    |   7   |   8  |

|____|____________|_____|_____|______|___________|_________|_______|______|

|110 |            |     |     |      |           |         |       |      |

._________________________________________________________________________.

 

2. Շահագործական ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը

(սեփական և այլ իրավունքներով շահագործվող)

2.1. Ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ)

._________________________________________________________________________.

|           |Տողի|Չափի   |Ավտո-    |այդ     |Դրանցից` ըստ երթուղիների     |

|           |հա- |միավորը|բուսներ  |թվում`  |տեսակների                    |

|           |մարը|       |ընդամենը |երթուղա-|_____________________________|

|           |    |       |(ներառյալ|յին ավտո|ներ- |դրանցից`   |ներ|միջ|միջ|

|           |    |       |պատվի-   |բուսներ |քաղա-|մարզային   |մար|մար|պե-|

|           |    |       |րածները) |(3,5,6,7|քային|կենտրոնում,|զա-|զա-|տա-|

|           |    |       |         |սյունակ-|     |հանրապետու-|յին|յին|կան|

|           |    |       |         |ների    |     |թյան մայրա-|   |   |   |

|           |    |       |         |գումարը)|     |քաղաքում   |   |   |   |

|___________|____|_______|_________|________|_____|___________|___|___|___|

|     Ա     |  Բ |   Գ   |    1    |   2    |  3  |     4     | 5 | 6 | 7 |

|___________|____|_______|_________|________|_____|___________|___|___|___|

|Ավտոբուսա- |210 |միավոր |    X    |        |     |           |   |   |   |

|յին        |    |       |         |        |     |           |   |   |   |

|երթուղիների|    |       |         |        |     |           |   |   |   |

|քանակ      |    |       |         |        |     |           |   |   |   |

|(տարվա     |    |       |         |        |     |           |   |   |   |

|վերջին)    |    |       |         |        |     |           |   |   |   |

|___________|____|_______|_________|________|_____|___________|___|___|___|

|Ավտոբուսա- |220 |  կմ   |    X    |        |     |           |   |   |   |

|յին        |    |       |         |        |     |           |   |   |   |

|երթուղիների|    |       |         |        |     |           |   |   |   |

|երկարու-   |    |       |         |        |     |           |   |   |   |

|թյուն      |    |       |         |        |     |           |   |   |   |

|(տարվա     |    |       |         |        |     |           |   |   |   |

|վերջին)    |    |       |         |        |     |           |   |   |   |

|___________|____|_______|_________|________|_____|___________|___|___|___|

|Կազմակերպու|230 |ավտոմե-|         |        |     |           |   |   |   |

|թյան տնօրի-|    |քենա-  |         |        |     |           |   |   |   |

|նության տակ|    |օրեր   |         |        |     |           |   |   |   |

|գտնվող ավտո|    |       |         |        |     |           |   |   |   |

|մեքենաների |    |       |         |        |     |           |   |   |   |

|առկայու-   |    |       |         |        |     |           |   |   |   |

|թյունը -   |    |       |         |        |     |           |   |   |   |

|ընդամենը   |    |       |         |        |     |           |   |   |   |

|(ամբողջական|    |       |         |        |     |           |   |   |   |

|թվերով)    |    |       |         |        |     |           |   |   |   |

|(231, 232, |    |       |         |        |     |           |   |   |   |

|233 տողերի |    |       |         |        |     |           |   |   |   |

|գումարը)   |    |       |         |        |     |           |   |   |   |

|___________|____|_______|_________|________|_____|___________|___|___|___|

|այդ թվում` |231 |  -»-  |         |        |     |           |   |   |   |

|աշխատանքի  |    |       |         |        |     |           |   |   |   |

|մեջ        |    |       |         |        |     |           |   |   |   |

|___________|____|_______|_________|________|_____|___________|___|___|___|

|պարապուր-  |232 |  -»-  |         |        |     |           |   |   |   |

|դում` վերա-|    |       |         |        |     |           |   |   |   |

|նորոգման և |    |       |         |        |     |           |   |   |   |

|դրան       |    |       |         |        |     |           |   |   |   |

|սպասելու   |    |       |         |        |     |           |   |   |   |

|վիճակում   |    |       |         |        |     |           |   |   |   |

|___________|____|_______|_________|________|_____|___________|___|___|___|

|պարապուր-  |233 |  -»-  |         |        |     |           |   |   |   |

|դում`      |    |       |         |        |     |           |   |   |   |

|տեխնիկապես |    |       |         |        |     |           |   |   |   |

|սարքին     |    |       |         |        |     |           |   |   |   |

|վիճակում   |    |       |         |        |     |           |   |   |   |

|___________|____|_______|_________|________|_____|___________|___|___|___|

|Կազմակերպու|240 |հազար  |         |        |     |           |   |   |   |

|թյան տնօրի-|    |ավտոմե-|         |        |     |           |   |   |   |

|նության տակ|    |քենա-  |         |        |     |           |   |   |   |

|գտնվող ավտո|    |նստատեղ|         |        |     |           |   |   |   |

|մեքենաների |    |- օրեր |         |        |     |           |   |   |   |

|առկայու-   |    |       |         |        |     |           |   |   |   |

|թյուն`     |    |       |         |        |     |           |   |   |   |

|հաշվարկված |    |       |         |        |     |           |   |   |   |

|նրանց      |    |       |         |        |     |           |   |   |   |

|ուղևորատա- |    |       |         |        |     |           |   |   |   |

|րողությամբ |    |       |         |        |     |           |   |   |   |

|(ըստ       |    |       |         |        |     |           |   |   |   |

|նստատեղերի)|    |       |         |        |     |           |   |   |   |

|___________|____|_______|_________|________|_____|___________|___|___|___|

|Կարգագրում |250 |հազար  |         |        |     |           |   |   |   |

|ավտոմեքենա-|    |ավտոմե-|         |        |     |           |   |   |   |

|ների       |    |քենա-  |         |        |     |           |   |   |   |

|գտնվելու   |    |ժամեր  |         |        |     |           |   |   |   |

|ժամանակը   |    |       |         |        |     |           |   |   |   |

|___________|____|_______|_________|________|_____|___________|___|___|___|

|Ավտոմեքենա-|260 |հազար  |         |        |     |           |   |   |   |

|ների վազքը |    |կմ     |         |        |     |           |   |   |   |

|- ընդամենը |    |       |         |        |     |           |   |   |   |

|___________|____|_______|_________|________|_____|___________|___|___|___|

|դրանից`    |261 |հազար  |    X    |        |     |           |   |   |   |

|ուղևորնե-  |    |կմ     |         |        |     |           |   |   |   |

|րով        |    |       |         |        |     |           |   |   |   |

|___________|____|_______|_________|________|_____|___________|___|___|___|

|ՈՒղևորատար |270 |հազար  |    X    |        |     |           |   |   |   |

|շարժակազմի |    |տեղ-կմ |         |        |     |           |   |   |   |

|վազքը,     |    |       |         |        |     |           |   |   |   |

|վերածված   |    |       |         |        |     |           |   |   |   |

|ըստ տեղատա-|    |       |         |        |     |           |   |   |   |

|րողության  |    |       |         |        |     |           |   |   |   |

|(ամբողջական|    |       |         |        |     |           |   |   |   |

|թվերով)    |    |       |         |        |     |           |   |   |   |

._________________________________________________________________________.

 

5-րդ սյունակի 210 տողից ավտոբուսային երթուղիների քանակը գյուղական վայրերում, տարվա վերջին, միավոր (280)______________

5-րդ սյունակի 220 տողից ավտոբուսային երթուղիների երկարությունը գյուղական վայրերում, տարվա վերջին, կմ (290)_____________

 

2.2. Մարդատար տաքսիների օգտագործումը և աշխատանքը

 

._____________________________________________________________________.

|Տողի|Կազմակերպության|այդ թվում`           |Կարգագրու|Ավտոմե-  |այդ   |

|հա- |տնօրինության   |_____________________|թյան մեջ |քենաների |թվում`|

|մարը|տակ գտնվող     |աշխա-|պարապուր|պարա- |(նարյա-  |վազքը,   |վճարո-|

|    |մեքենաների     |տան- |դում`   |պուր- |դում)    |ընդամենը,|վի    |

|    |քանակը         |քում |վերանո- |դում` |գտնվելու |հազար կմ |      |

|    |ավտոմեքենա-օրեր|     |րոգման  |տեխնի-|ժամանակը,|         |      |

|    |(ամբողջական    |     |և  դրան |կապես |հազար    |         |      |

|    |թվերով) (2,3,4 |     |սպասելու|սարքին|ավտոմեքե-|         |      |

|    |սյունակների    |     |վիճակում|վիճա- |նա-ժամեր |         |      |

|    |գում.)         |     |        |կում  |         |         |      |

|____|_______________|_____|________|______|_________|_________|______|

|  Ա |        1      |  2  |    3   |   4  |    5    |     6   |   7  |

|____|_______________|_____|________|______|_________|_________|______|

|310 |               |     |        |      |         |         |      |

._____________________________________________________________________.

 

Ներքաղաքային ավտոբուսային երթուղի ունեցող քաղաքների թիվը, տարվա վերջին

(320) ______

Ներքաղաքային և միջմարզային երթուղիներում ավտոբուսներով սպասարկվող

գյուղական բնակավայրերի թիվը, տարվա վերջին (330) ______

Ներքաղաքային մարդատար տաքսիներով սպասարկում ունեցող քաղաքների թիվը,

տարվա վերջին (340) ______

 

3. Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը և դուրս գրումը

._____________________________________________________________________.

|              |Տողի  |Առկայու-|Ընդունվել են  |Դուրս են գրվել|Առկայու-|

|              |համարը|թյունը  |ավտոմեքենաներ |ավտոմեքենաներ |թյունը  |

|              |      |հաշվետու|հաշվետու տարվա|հաշվետու տարվա|հաշվետու|

|              |      |տարվա   |ընթացքում     |ընթացքում     |տարվա   |

|              |      |սկզբին  |______________|______________|վերջին  |

|              |      |        |ընդա-|այդ     |ընդա-|այդ     |        |

|              |      |        |մենը |թվում`  |մենը |թվում`  |        |

|              |      |        |     |նորերը  |     |խոտանման|        |

|              |      |        |     |        |     |հետ     |        |

|              |      |        |     |        |     |կապված  |        |

|______________|______|________|_____|________|_____|________|________|

|       Ա      |   Բ  |    1   |  2  |    3   |  4  |    5   |   6    |

|______________|______|________|_____|________|_____|________|________|

|Բեռնատար      |  410 |        |     |        |     |        |        |

|ավտոմեքենաներ,|      |        |     |        |     |        |        |

|ընդամենը      |      |        |     |        |     |        |        |

|______________|______|________|_____|________|_____|________|________|

|Բոլոր տեսակի  |  420 |        |     |        |     |        |        |

|ավտոբուսներ   |      |        |     |        |     |        |        |

|(ներառյալ     |      |        |     |        |     |        |        |

|միկրոավտոբուս-|      |        |     |        |     |        |        |

|ներ), ընդամենը|      |        |     |        |     |        |        |

|______________|______|________|_____|________|_____|________|________|

|այդ թվում`    |  421 |        |     |        |     |        |        |

|երթուղային    |      |        |     |        |     |        |        |

|ավտոբուսներ   |      |        |     |        |     |        |        |

|______________|______|________|_____|________|_____|________|________|

|երթուղային    |  422 |        |     |        |     |        |        |

|միկրոավտոբուս-|      |        |     |        |     |        |        |

|ներ           |      |        |     |        |     |        |        |

|______________|______|________|_____|________|_____|________|________|

|420 տողից`    |  423 |        |     |        |     |        |        |

|ԲՈԳԴԱՆ        |      |        |     |        |     |        |        |

|______________|______|________|_____|________|_____|________|________|

|ՌԵՆՈ          |  424 |        |     |        |     |        |        |

|______________|______|________|_____|________|_____|________|________|

|ԶՈՆԴԱ         |  425 |        |     |        |     |        |        |

|______________|______|________|_____|________|_____|________|________|

|ՄԵՐՍԵԴԵՍ      |  426 |        |     |        |     |        |        |

|______________|______|________|_____|________|_____|________|________|

|ՀՈՆԴԱՅԻ       |  427 |        |     |        |     |        |        |

|______________|______|________|_____|________|_____|________|________|

|ՖՈՐԴ          |  428 |        |     |        |     |        |        |

|______________|______|________|_____|________|_____|________|________|

|ԳԱԶԵԼ         |  429 |        |     |        |     |        |        |

|______________|______|________|_____|________|_____|________|________|

|ՌԱՖ           |  430 |        |     |        |     |        |        |

|______________|______|________|_____|________|_____|________|________|

|ԱՅԼ ՄԱԿՆԻՇԻ   |  431 |        |     |        |     |        |        |

|______________|______|________|_____|________|_____|________|________|

|Թեթև  մարդատար|  440 |        |     |        |     |        |        |

|ավտոմեքենաներ |      |        |     |        |     |        |        |

|- ընդամենը    |      |        |     |        |     |        |        |

|______________|______|________|_____|________|_____|________|________|

|որից`         |  441 |        |     |        |     |        |        |

|թեթև  մարդատար|      |        |     |        |     |        |        |

|տաքսիներ      |      |        |     |        |     |        |        |

|______________|______|________|_____|________|_____|________|________|

|Պիկապներ      |  450 |        |     |        |     |        |        |

|______________|______|________|_____|________|_____|________|________|

|Հատուկ        |  460 |        |     |        |     |        |        |

|մեքենաներ,    |      |        |     |        |     |        |        |

|ներառյալ      |      |        |     |        |     |        |        |

|հատուկ թեթև   |      |        |     |        |     |        |        |

|մարդատար      |      |        |     |        |     |        |        |

|ավտոմեքենաներ |      |        |     |        |     |        |        |

._____________________________________________________________________.

 

4. Զբաղվածություն և աշխատանքի վարձատրություն

._____________________________________________________________________.

|              |Տողի  |Աշխատավարձի հաշվարկման|Աշխատանքի վարձատրություն|

|              |համարը|համար կիրառվող        |և  դրան հավասարեցված այլ|

|              |      |աշխատողների միջին     |վճարումներ, ընդամենը,   |

|              |      |տարեկան թվաքանակը     |հազար դրամ              |

|              |      |(առանց համատեղությամբ |                        |

|              |      |աշխատողների), մարդ    |                        |

|______________|______|______________________|________________________|

|       Ա      |   Բ  |           1          |           2            |

|______________|______|______________________|________________________|

|Հիմնական      | 510  |                      |                        |

|գործունեության|      |                      |                        |

|անձնակազմը-   |      |                      |                        |

|ընդամենը      |      |                      |                        |

|______________|______|______________________|________________________|

|այդ թվում`    | 511  |                      |                        |

|վարորդներ`    |      |                      |                        |

|բեռնատար      |      |                      |                        |

|ավտոմեքենաների|      |                      |                        |

|______________|______|______________________|________________________|

|ավտոբուսների  | 512  |                      |                        |

|(միկրոավտո-   |      |                      |                        |

|բուսների)     |      |                      |                        |

|______________|______|______________________|________________________|

|թեթև  մարդատար| 513  |                      |                        |

|տաքսիների     |      |                      |                        |

|______________|______|______________________|________________________|

|Այլ           | 520  |                      |                        |

|գործունեության|      |                      |                        |

|անձնակազմը    |      |                      |                        |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար                    ________________     ________________

                               (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

    Լրացնող                    ________________   ______________________

    (գլխավոր հաշվապահ          (Ազգանուն, անուն)  (Ստորագրություն,պաշտոն)

կամ այլ լիազորված անձ)

_________________  «__» ___________201_թ.

(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ __________@__________

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2010 թվականի հուլիսի 7-ի

թիվ 16-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք նախապես այդ մասին տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից: Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

3. Վարձակալության տվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում այլ կազմակերպություններին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշվետվությունում:

4. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:

5. Հաշվետվությունում չեն ընդգրկվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով, ծառայողական երթևեկություններ) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:

6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից. Կազմակերպության շահագործական բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը (բաժին 1), Շահագործական ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը (բաժին 2), Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը և դուրսգրումը (բաժին 3), Զբաղվածություն և աշխատանքի վարձատրություն (բաժին 4):

Օգտագործվող հիմնական հասկացություններն են`

8. Ավտոբուս` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց:

9. Միկրոավտոբուս` փոքր դասի` 9-17 նստատեղ ունեցող ավտոբուս:

10. Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի` ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ընթացուղին:

11. Կանոնավոր երթուղի` ավտոբուսների շարժման սահմանված ընթացուղով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի:

12. Ներքաղաքային երթուղի` Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:

13. Ներմարզային երթուղի` միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:

14. Միջմարզային երթուղի` երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:

15. Միջպետական երթուղի` պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:

16. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը (ավտոմեքենա-օրեր) որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը, յուրաքանչյուր մեքենայի համար առանձին (տող 110, սյունակ 1, տող 230, տող 310, սյունակ 1):

17. Ավտոմեքենա-օրեր աշխատանքում (տող 110, սյունակ 2, տող 231, տող 310, սյունակ 2) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր ավտոմեքենաների թվով, անկախ նրանից, մեքենան աշխատել է լրիվ հերթափոխ, թե` ոչ: Եթե ավտոմեքենան վերադառնում է գծից մինչև չվացուցակով սահմանված ժամկետի լրանալը (անկախ վերադառնալու պատճառից), այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա երկհերթ կամ եռահերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը ավարտվում է ժամը 24-ից հետո, ապա այն համարվում է 1 ավտոմեքենա-օր աշխատանքում: Օրացուցային օրվա ընթացքում մեքենան մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում ավտոմեքենա-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի մեքենան պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ:

Եթե բեռնատար ավտոմեքենան գիծ է դուրս եկել և բեռ չլինելու պատճառով աշխատանք չի կատարել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր:

Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում, երբ երթուղու հեռավորության պատճառով մեքենան չի ավարտել իր աշխատանքը մեկ օրվա ընթացքում, ապա «ավտոմեքենա-օր աշխատանքում» ցուցանիշը հաշվարկվում է պարկից դուրս գալու օրից սկսած մինչև վերադառնալու օրը և ձևակերպվում է որպես գործուղում (բացառությամբ այն օրերի, երբ մեքենան գտնվել է պարապուրդում (տեխնիկապես անսարքության, ճանապարհ չլինելու, բեռը ետ բերելու, վարորդի հանգստի պատճառով և այլն)): Սպորտային մրցույթների և այլ միջոցառումների ուղարկված ավտոմեքենաների ավտոմեքենա-օրերը, որոնք կապված չեն բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ, «ավտոմեքենա-օրեր աշխատանքում» ցուցանիշում չեն արտացոլվում:

18. Ավտոմեքենաների պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում` գտնվելու ավտոմեքենա-օրերի թիվը (տող 110, սյունակ 3, տող 232, տող 310, սյունակ 3) որոշվում է բոլոր այն օրերի հանրագումարով, որոնց ընթացքում ավտոմեքենաները գտնվել են վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ), ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպությունների արհեստանոցներում: Աշխատանքի համար ոչ պիտանի ավտոմեքենաները, որոնք դեռևս դուրս չեն գրվել կազմակերպության հաշվեկշռից, համարվում են վերանորոգմանը սպասող ավտոմեքենաներ: Ավտոդողերի բացակայության պատճառով չաշխատող ավտոմեքենաների թիվը լրացվում է «ավտոմեքենա-օրեր պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում» տողերում:

19. Ավտոմեքենա-օրերը պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում (տող 110, սյունակ 4, տող 233, տող 310, սյունակ 4) համարվում են ավտոմեքենա-օրերը պարապուրդում` կապված բեռի, վառելիքի, վարորդի բացակայության, ճանապարհների աներթևեկելիության, ինչպես նաև վարորդների հանգստյան և տոնական օրերի և այլ պատճառների հետ:

Ավտոմեքենա-օրերը հաշվարկելու օրինակը բերվում է հավելված 2-ում:

20. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը, ըստ դրանց բեռնատարողության հաշվարկի (հազար ավտոմեքենա-տոննա-օրերով) (տող 110, սյունակ 5), որոշվում է տնտեսությունում առկա յուրաքանչյուր մակնիշի ավտոմեքենայի ավտոմեքենա-օրերի թիվը դրանց բեռնատարողությամբ (ըստ թողարկող գործարանի անձնագրերի) բազմապատկելու միջոցով և գումարելով ստացված արդյունքները: Այդ դեպքում թամբային քարշիչների բեռնատարողությունը որոշվում է դրանց թիվը այդ քարշիչները համալրող կիսակցորդների հիմնական տեսակների բեռնատարողությամբ բազմապատկելու միջոցով: Ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում, ըստ դրանց բեռնատարողության հաշվարկի օրինակը բերվում է հավելված 2-ում:

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոբուսների (այդ թվում` երթուղային ավտոբուսներ) առկայությունը, ըստ դրանց ուղևորատարողության հաշվարկի, որոշվում է յուրաքանչյուր մակնիշի ավտոբուսի (այդ թվում` երթուղային ավտոբուսներ) առկայությունը ավտոբուս-օրերով բազմապատկելով դրանց նստատեղերի թվով և գումարելով ստացված արդյունքները:

21. Կարգագրում գտնվելու ժամանակը (տող 110, սյունակ 6, տող 250, տող 310, սյունակ 5) որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում ավտոմեքենաների գծում գտնվելու ժամերը գումարելով: Այս ցուցանիշում չեն ներառվում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը, ինչպես նաև ավտոմեքենան լիցքավորելու և ծառայողական կետում դրանց տեխնիկական վերանայման ժամերը: Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում ավտոմեքենայի կարգագրում գտնվելու ժամանակը որոշվում է ավտոմեքենայի պարկից դուրս գալու պահից մինչև պարկ վերադառնալու պահն ընկած փաստացի ժամերի քանակով, առանց վարորդի հանգստի, ընդմիջման և տարբեր պատճառներով ավտոմեքենայի շուրջօրյա պարապուրդների ժամերի:

22. Ավտոմեքենաների վազքը - ընդամենը (տող 110, սյունակ 7, տող 260, տող 310, սյունակ 6)` ներկայացնում է բոլոր ավտոմեքենաների բեռով (ուղևորներով), դատարկ և զրոյական վազքերի գումարը:

Բեռով վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև կատարված բեռնված ավտոմեքենայի յուրաքանչյուր վազքը:

ՈՒղևորներով վազք է համարվում երթուղու սկզբնական և վերջնական կետերի միջև կատարված ուղևորներով վազքը` անկախ ուղևորների քանակից:

Դատարկ վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև ավտոմեքենաների կատարած վազքը (առանց բեռի):

Զրոյական վազք է համարվում կազմակերպության ավտոպարկից մինչև բեռնման առաջին կետը և բեռնաթափման վերջին կետից մինչև ավտոպարկ ավտոմեքենայի կատարած վազքը:

Ավտոմեքենաների վազքը - ընդամենը որոշվում է գումարելով հաշվետու տարվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր շահագործական վազքերը:

Ավտոմեքենայի վազքերը որոշվում են արագաչափի (սպիդոմետրի) միջոցով:

Բեռնատար ավտոմեքենաների բեռով վազքի մեծությունը որոշվում է ապրանքատրանսպորտային փաստաթղթերի տվյալների և ուղեգրերի համապատասխան տվյալների հիման վրա:

23. Տնտեսության շահագործական շարժակազմի թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալությամբ վերցված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում (ռեզերվում) պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:

24. Բեռնատար ավտոմեքենաներ տողում (տող 410) լրացվում է բոլոր տեսակի բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսոմոտորներ), պիկապների և ավտոկցորդների թիվը:

25. Ավտոբուսներ - ընդամենը տողում (տող 420) լրացվում է տվյալ կազմակերպության բոլոր ավտոբուսների (ներառյալ միկրոավտոբուսներ) թիվը` անկախ դրանց սարքինության վիճակից:

26. Երթուղային ավտոբուսներ (տող 421), երթուղային միկրոավտոբուսներ (տող 422) տողերում լրացվում են միայն այն ավտոբուսների և միկրոավտոբուսների քանակը, որոնք կանոնավոր ձևով աշխատում են ընդհանուր օգտագործման երթուղիներում:

27. Հիմնական գործունեությամբ զբաղված անձնակազմը ներառում է անմիջապես արտադրությունում կամ արտադրությանը սպասարկող գործունեությունում զբաղված աշխատողներին:

Տրանսպորտային կազմակերպություններում հիմնական գործունեության անձնակազմին են պատկանում տրանսպորտային միջոցների սպասարկմամբ, բեռների և ուղևորների տեղափոխմամբ, բեռնման-բեռնաթափման աշխատանքներում զբաղվածները, վերանորոգման արհեստանոցների աշխատողները (առանց նյութատեխնիկական մատակարարման), ճանապարհների շահագործմամբ, ճանապարհների, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգմամբ զբաղվածները և այլն:

Ոչ հիմնական գործունեության անձնակազմին են պատկանում կազմակերպության հաշվեկշռում գտնվող օժանդակ և օգնող տնտեսությունների աշխատողները, որոնց աշխատանքը կապված չէ բուն արտադրության (ծառայության սպասարկման) հետ, այլ ուղղված է տվյալ կազմակերպության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների բնակարանային-կոմունալ, մշակութային, կրթական, սանիտարական, բժշկական սպասարկմանը, ինչպես նաև կազմակերպության հաշվեկշռում գտնվող գիտահետազոտական կազմակերպությունների, մատակարարման բաժինների, նյութատեխնիկական մատակարարման կազմակերպությունների աշխատողները: Աշխատանքի գծով վիճակագրական հաշվետվություններում ոչ հիմնական գործունեության անձնակազմը ցույց է տրվում հիմնական գործունեության անձնակազմից զատ և տնտեսական գործունեության համապատասխան ոլորտում:

510 տողի առաջին սյունակում լրացվում է հիմնական գործունեության անձնակազմի աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների), որը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի, բաժանելով:

28. Հաշվետվության տող 511 և 512, 513, սյունակ 1-ում լրացվում են բեռնատար ավտոմեքենաների, ուղևորատար ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների վարորդների թվաքանակները:

29. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները) ցուցանիշը ներառում է ինչպես հիմնական գործունեության անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարած աշխատանքների դիմաց հաշվարկած աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Այն ընդգրկում է աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները հաշվարկած դրամական կամ բնեղեն արտահայտությամբ (անկախ ֆինանսավորման աղբյուրներից), ներառյալ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում չաշխատած ժամերի համար հաշվարկած դրամական գումարները (ամենամյա արձակուրդ, տոն օրեր և այլն) (տող 510-513, սյունակ 2):

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

Օրինակ 1. Հաշվարկ ավտոմեքենա-օրերի առկայության.

Մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում առկա են եղել`

2 ավտոմեքենա ԳԱԶ-53 Ա մակնիշի, հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը,

1 ավտոմեքենա ՄԱԶ-500 մակնիշի, հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը,

1 ավտոմեքենա ԶԻԼ-585 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը,

1 ավտոմեքենա ԶԻԼ-151 մակնիշի մարտի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը,

1 ավտոմեքենա ԿՐԱԶ-257 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Ավտոմեքենա-օրերի առկայությունը կազմակերպությունում կկազմի`

 

.__________________________________________________________________.

|Ավտոմեքենաների|Ավտոմեքե- |Ավտոմեքենա-|այդ թվում`                  |

|մակնիշները    |նաների    |օրերի թիվը |____________________________|

|              |ցուցակային|տնտեսությու|աշխա-|վերանո-  |պարապուրդում|

|              |թիվը      |նում       |տան- |րոգման և |տեխնիկապես  |

|              |հաշվետու  |           |քում |դրան     |սարքին      |

|              |տարվա     |           |     |սպասելու |վիճակում    |

|              |ընթացքում |           |     |վիճակում |            |

|______________|__________|___________|_____|_________|____________|

|    ԳԱԶ-53Ա   |    2     |    730    | 480 |   100   |    150     |

|______________|__________|___________|_____|_________|____________|

|    ՄԱԶ-500   |    1     |    90     |  54 |    -    |     36     |

|______________|__________|___________|_____|_________|____________|

|    ԶԻԼ-151   |    1     |    275    | 160 |    50   |     65     |

|______________|__________|___________|_____|_________|____________|

|    ԿՐԱԶ-257  |    1     |    184    | 110 |    25   |     49     |

|______________|__________|___________|_____|_________|____________|

|    Ընդամենը  |    5     |   1279    | 804 |   175   |    300     |

.__________________________________________________________________.

 

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների թիվը - ընդամենը (ավտոմեքենա-օրերով) պետք է հավասար լինի ավտոմեքենա-օրեր աշխատանքում, պարապուրդում, վերանորոգման և դրան սպասելու վիճակում և պարապուրդում սարքին վիճակում ցուցանիշների հանրագումարին: Բերված օրինակում`

 

804 + 175 + 300 = 1279 ավտոմեքենա-օրեր:

 

Օրինակ 2. Հաշվարկ` ավտոմեքենաների առկայությունը, ըստ դրանց բեռնատարողության.

 

Վերը նշված օրինակում, ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում դրանց բեռնատարողության հաշվարկով (ավտոմեքենա-տոննա-օրերի քանակը), հաշվետու տարում կազմում է.

 

._________________________________________________________.

|Ավտոմեքենաների|Բեռնատարո-|Տնտեսությունում|Տնտեսությունում|

|տեսակները     |ղությունը |գտնվող         |ավտոմեքենա     |

|              |տոննա     |ավտոմեքենա-օրեր|տոննա-օրեր     |

|______________|__________|_______________|_______________|

|   ԳԱԶ-53 Ա   |   2,5    |      730      |     1825      |

|______________|__________|_______________|_______________|

|   ՄԱԶ-500    |   7,5    |      90       |      675      |

|______________|__________|_______________|_______________|

|   ԿՐԱԶ-257   |   12,0   |      184      |     2208      |

|______________|__________|_______________|_______________|

|   ԶԻԼ-151    |   4,5    |      275      |    1237,5     |

|______________|__________|_______________|_______________|

|   Ընդամենը   |    -     |       -       |    5945,5     |

._________________________________________________________.

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
07.07.2010
N 16-Ն
Որոշում