(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 09.07.12 թիվ 22-Ն որոշում)
i
603.0015.060810
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 08 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60310286
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2010 թվականի թիվ 15-Ն
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 13-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև թիվ 1-ԱՎՏՈ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև թիվ 1-ԱՎՏՈ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելվածի 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի սեպտեմբերի 14-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» Ձև թիվ 1-ԱՎՏՈ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 17-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 13-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2010 թվականի հուլիսի 7-ի
թիվ 15-Ն որոշման
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և պետական վիճակագրության ոլորտը |
|կարգավորող այլ իրավական ակտերի |
|_____________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
| ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը |
|______________________|_________________________|____________________|
|ՀՀ ազգային |տրանսպորտային |մինչև հաշվետու |
|վիճակագրական |գործունեությամբ զբաղվող |ժամանակաշրջանին |
|ծառայության Երևան |իրավաբանական անձինք, |հաջորդող ամսվա 5-ը |
|քաղաքի և մարզային |անհատ ձեռնարկատերերը | |
|գործակալություններ | | |
|________________________________________________|____________________|
|Ով է ներկայացնում _____________________________ | ՁԵՎ ԹԻՎ |
| (անվանումը) | 1-ԱՎՏՈ |
| | (ամսական) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________ | |
|_______________________________________________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|Գտնվելու վայրը ________________________________ | Հանրապետության |
|_________________________________ I_I_I_I_I | վիճակագրության |
| (փոստային դասիչ)| պետական խորհրդի |
| | 2010 թ. հուլիսի 7-ի|
|Մարզը______________ Համայնքը __________________ | թիվ 15-Ն որոշմամբ |
| | |
|Պետական ռեգիստրում I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I | |
|գրանցման համարը | |
| | |
|Նույնականացման I_I_I_I_I_I_I_I_I | |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը | |
| |____________________|
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել \|/ |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և |____________________|
|նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը |ՏԳՏԴ I_I_I_I_I_I |
|լրացվում են Հայաստանի Հանրապետության | |
|արդարադատության նախարարության իրավաբանական |Մարզը I_I_I |
|անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից | |
|տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
201_ թ. _____________ ամսվա համար
1. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի|Չափի |Հաշվետու |Աճողական |
| |հա- |միավորը |ամիսը |թվերով |
| |մարը| |__________|_______________|
| | | |ընթա-|նա- |հաշ- |նախորդ |
| | | |ցիկ |խորդ|վետու |տարվա |
| | | |տարվա|տար-|տարվա |համապա- |
| | | | |վա |սկզբից|տասխան |
| | | | | | |ժամանա- |
| | | | | | |կաշրջանի|
| | | | | | |համար |
|____________________________|____|________|_____|____|______|________|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 |
|____________________________|____|________|_____|____|______|________|
|Փոխադրվել են բեռներ, |110 | հազար | | | | |
|ընդամենը | | տոննա | | | | |
|____________________________|____|________|_____|____|______|________|
|այդ թվում` ըստ |111 | -»- | | | | |
|հաղորդակցության տեսակների | | | | | | |
|ներքաղաքային | | | | | | |
|____________________________|____|________|_____|____|______|________|
|ներմարզային |112 | -»- | | | | |
|____________________________|____|________|_____|____|______|________|
|միջմարզային |113 | -»- | | | | |
|____________________________|____|________|_____|____|______|________|
|միջպետական |114 | -»- | | | | |
|____________________________|____|________|_____|____|______|________|
|Բեռնաշրջանառություն |120 | հազար | | | | |
| | |տոննա-կմ| | | | |
|____________________________|____|________|_____|____|______|________|
|այդ թվում` ըստ |121 | -»- | | | | |
|հաղորդակցության տեսակների | | | | | | |
|ներքաղաքային | | | | | | |
|____________________________|____|________|_____|____|______|________|
|ներմարզային |122 | -»- | | | | |
|____________________________|____|________|_____|____|______|________|
|միջմարզային |123 | -»- | | | | |
|____________________________|____|________|_____|____|______|________|
|միջպետական |124 | -»- | | | | |
._____________________________________________________________________.
2. ՈՒղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի|Չափի |Հաշվետու |Աճողական |
| |հա- |միավորը |ամիսը |թվերով |
| |մարը| |__________|_____________|
| | | |ընթա-|նա- |հաշ- |նախորդ|
| | | |ցիկ |խորդ|վետու |տարվա |
| | | |տարվա|տար-|տարվա |համապա|
| | | | |վա |սկզբից|տասխան|
| | | | | | |ժամա- |
| | | | | | |նակա- |
| | | | | | |շրջանի|
| | | | | | |համար |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|Փոխադրվել են ուղևորներ, |210 | հազար | | | | |
|ընդամենը | | ուղևոր | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|այդ թվում` ըստ երթուղիների |211 | -»- | | | | |
|տեսակների | | | | | | |
|ներքաղաքային | | | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|ներմարզային |212 | -»- | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|միջմարզային |213 | -»- | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|միջպետական |214 | -»- | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|210 տողից` |220 | -»- | | | | |
|միկրոավտոբուսներով, | | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|այդ թվում` ըստ երթուղիների |221 | -»- | | | | |
|տեսակների | | | | | | |
|ներքաղաքային | | | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|ներմարզային |222 | -»- | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|միջմարզային |223 | -»- | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|միջպետական |224 | -»- | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|ՈՒղևորաշրջանառություն, |230 | հազար | | | | |
|ընդամենը | |ուղևոր-կմ | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|այդ թվում`ըստ երթուղիների |231 | -»- | | | | |
|տեսակների | | | | | | |
|ներքաղաքային | | | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|ներմարզային |232 | -»- | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|միջմարզային |233 | -»- | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|միջպետական |234 | -»- | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|230 տողից` |240 | -»- | | | | |
|միկրոավտոբուսներով, | | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|այդ թվում` ըստ երթուղիների |241 | -»- | | | | |
|տեսակների | | | | | | |
|ներքաղաքային | | | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|ներմարզային |242 | -»- | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|միջմարզային |243 | -»- | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|միջպետական |244 | -»- | | | | |
._____________________________________________________________________.
3. Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի|Չափի |Հաշվետու |Աճողական |
| |հա- |միավորը |ամիսը |թվերով |
| |մարը| |__________|_____________|
| | | |ընթա-|նա- |հաշ- |նախորդ|
| | | |ցիկ |խորդ|վետու |տարվա |
| | | |տարվա|տար-|տարվա |համապա|
| | | | |վա |սկզբից|տասխան|
| | | | | | |ժամա- |
| | | | | | |նակա- |
| | | | | | |շրջանի|
| | | | | | |համար |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|Փոխադրվել են ուղևորներ |310 | հազար | | | | |
| | | ուղևոր | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|այդ թվում` ըստ երթուղիների |311 | -»- | | | | |
|տեսակների | | | | | | |
|ներքաղաքային | | | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|ներմարզային |312 | -»- | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|միջմարզային |313 | -»- | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|միջպետական |314 | -»- | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|ՈՒղևորաշրջանառություն |320 | հազար | | | | |
|(հաշվարկվում է վճարովի | |ուղևոր-կմ | | | | |
|վազքով) | | | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|այդ թվում` ըստ երթուղիների |321 | -»- | | | | |
|տեսակների | | | | | | |
|ներքաղաքային | | | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|ներմարզային |322 | -»- | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|միջմարզային |323 | -»- | | | | |
|____________________________|____|__________|_____|____|______|______|
|միջպետական |324 | -»- | | | | |
._____________________________________________________________________.
4. Ֆինանսական ցուցանիշները
._____________________________________________________________________.
| |Տողի|Չափի |Հաշ- |այդ թվում` ըստ հաղորդակցության|Աճողական|
| |հա- |միա- |վետու|տեսակների |թվերով |
| |մարը|վորը |ամիսը|______________________________|հաշվետու|
| | | | |ներքա- |ներմար-|միջմար-|միջպե-|տարվա |
| | | | |ղաքային|զային |զային |տական |սկզբից |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
|Բեռնափոխադ- | | | x | x | x | x | x | x |
|րումներից | | | | | | | | |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
|հասույթ |410 |հազար| | | | | | |
|(առանց | |դրամ | | | | | | |
|ավելացված | | | | | | | | |
|արժեքի | | | | | | | | |
|հարկի) | | | | | | | | |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
|ծախսեր |411 | -»- | | | | | | |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
|ՈՒղևորափո- | | | x | x | x | x | x | x |
|խադրումներից| | | | | | | | |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
|հասույթ |420 |հազար| | | | | | |
|(առանց | |դրամ | | | | | | |
|ավելացված | | | | | | | | |
|արժեքի | | | | | | | | |
|հարկի) | | | | | | | | |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
|ծախսեր |421 | -»- | | | | | | |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
|որից` | | | x | x | x | x | x | x |
|միկրոավտո- | | | | | | | | |
|բուսներով | | | | | | | | |
|ուղևորափո- | | | | | | | | |
|խադրումներից| | | | | | | | |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
|հասույթ |430 |հազար| | | | | | |
|(առանց | |դրամ | | | | | | |
|ավելացված | | | | | | | | |
|արժեքի | | | | | | | | |
|հարկի) | | | | | | | | |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
|ծախսեր |431 | -»- | | | | | | |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
|Թեթև | | | x | x | x | x | x | x |
|մարդատար | | | | | | | | |
|տաքսիներով | | | | | | | | |
|ուղևորափո- | | | | | | | | |
|խադրումներից| | | | | | | | |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
|հասույթ |440 |հազար| | | | | | |
|(առանց | |դրամ | | | | | | |
|ավելացված | | | | | | | | |
|արժեքի | | | | | | | | |
|հարկի) | | | | | | | | |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
|ծախսեր |441 | -»- | | | | | | |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
|Օժանդակ և |450 |հազար| | | x | x | x | x |
|լրացուցիչ | |դրամ | | | | | | |
|ավտոտրանս- | | | | | | | | |
|պորտային | | | | | | | | |
|գործունեու- | | | | | | | | |
|թյունից | | | | | | | | |
|ստացված | | | | | | | | |
|հասույթը | | | | | | | | |
|(առանց | | | | | | | | |
|ավելացված | | | | | | | | |
|արժեքի | | | | | | | | |
|հարկի), | | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | | |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
|այդ թվում` |451 | -»- | | | x | x | x | x |
|բեռների | | | | | | | | |
|բեռնման և | | | | | | | | |
|բեռնաթափման | | | | | | | | |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
|բեռների |452 | -»- | | | x | x | x | x |
|պահման և | | | | | | | | |
|պահեստավոր- | | | | | | | | |
|ման | | | | | | | | |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
|ավտոկայա- |453 | -»- | | | x | x | x | x |
|րանների և | | | | | | | | |
|ավտոկայան- | | | | | | | | |
|ների | | | | | | | | |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
|այլ` (նշել | | | x | x | x | x | x | x |
|ծառայության | | | | | | | | |
|տեսակը) | | | | | | | | |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
| |454 | -»- | | | x | x | x | x |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
| |455 | -»- | | | x | x | x | x |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
| |456 | -»- | | | x | x | x | x |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
|Այլ գործու- |460 |հազար| | | x | x | x | x |
|նեությունից | |դրամ | | | | | | |
|ստացված | | | | | | | | |
|հասույթը | | | | | | | | |
|(առանց | | | | | | | | |
|ավելացված | | | | | | | | |
|արժեքի | | | | | | | | |
|հարկի) | | | | | | | | |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
|որից` նշել | | | x | x | x | x | x | x |
|գործունեու- | | | | | | | | |
|թյան տեսակը | | | | | | | | |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
| |461 | -»- | | | x | x | x | x |
|____________|____|_____|_____|_______|_______|_______|______|________|
| |462 | -»- | | | x | x | x | x |
._____________________________________________________________________.
5. Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը
._____________________________________________________________________.
| |Տողի|Չափի |Հաշվետու ամիսը|այդ թվում` ըստ հաղորդակցության|
| |հա- |միավորը| |տեսակների (510-540 տողերը ըստ |
| |մարը| | |2-րդ սյունակի, 550-580 տողերը |
| | | | |ըստ 1-ի սյունակի) |
| | | |______________|______________________________|
| | | |ընդա-|որից` |ներքա- |ներմար-|ներմար-|միջպե-|
| | | |մենը |աշխատան-|ղաքային|զային |զային |տական |
| | | | |քում | | | | |
|__________|____|_______|_____|________|_______|_______|_______|______|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|__________|____|_______|_____|________|_______|_______|_______|______|
|Բեռնատար |510 |միավոր | | | x | x | x | x |
|ավտոմեքե- | | | | | | | | |
|նաներ | | | | | | | | |
|__________|____|_______|_____|________|_______|_______|_______|______|
|Ավտոբուս- |520 | -»- | | | | | | |
|ներ | | | | | | | | |
|__________|____|_______|_____|________|_______|_______|_______|______|
|Միկրոավտո-|530 | -»- | | | | | | |
|բուսներ | | | | | | | | |
|__________|____|_______|_____|________|_______|_______|_______|______|
|Թեթև |540 | -»- | | | x | x | x | x |
|մարդատար | | | | | | | | |
|տաքսիներ | | | | | | | | |
|__________|____|_______|_____|________|_______|_______|_______|______|
|Բեռնատար |550 | -»- | | x | | | | |
|ավտոմեքե- | | | | | | | | |
|նաների | | | | | | | | |
|կատարած | | | | | | | | |
|երթերը | | | | | | | | |
|__________|____|_______|_____|________|_______|_______|_______|______|
|Ավտոբուս- |560 | -»- | | x | | | | |
|ների | | | | | | | | |
|կատարած | | | | | | | | |
|երթերը | | | | | | | | |
|__________|____|_______|_____|________|_______|_______|_______|______|
|Միկրոավտո-|570 | -»- | | x | | | | |
|բուսների | | | | | | | | |
|կատարած | | | | | | | | |
|երթերը | | | | | | | | |
|__________|____|_______|_____|________|_______|_______|_______|______|
|Թեթև |580 | -»- | | x | | | | |
|մարդատար | | | | | | | | |
|տաքսիների | | | | | | | | |
|պատվերների| | | | | | | | |
|քանակը | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող
աշխատողների միջին ամսական թվաքանակը, ընդամենը (610) _______ մարդ
այդ թվում`
բեռնափոխադրումներով զբաղվող (611) _______ մարդ
ուղևորափոխադրումներով զբաղվող (ավտոբուսներով (612) _______ մարդ
և միկրոավտոբուսներով)
թեթև մարդատար տաքսիներով (613) _______ մարդ
օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային (614) _______ մարդ
գործունեությամբ զբաղվող
այլ գործունեությամբ զբաղվող (615) _______ մարդ
Ղեկավար ________________ ________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող ________________ ______________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված անձ)
_________________ «__» ___________201_թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ __________@__________
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
2010 թվականի հուլիսի 7-ի
թիվ 15-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վարձատու կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ներառում այլ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակն ու աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող հաշվետվությունում:
4. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:
5. Հաշվետվությունում չեն ներառվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով և այլն) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:
6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) Ավտոբուս` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց:
2) Միկրոավտոբուս` փոքր դասի` 9-17 նստատեղ ունեցող ավտոբուս:
3) Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի` ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ուղին (ուղեգիծը):
4) Կանոնավոր փոխադրումների երթուղի` ավտոբուսների շարժման սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով գործող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի:
5) Ներքաղաքային երթուղի` Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:
6) Ներմարզային երթուղի` միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:
7) Միջմարզային երթուղի` երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:
8) Միջպետական երթուղի` պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:
9) Ընդհանուր օգտագործման երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների երթ`
- երկու վերջնակետերով երթուղիների դեպքում` ավտոբուսի շարժը մի ուղղությամբ` երթուղու սկզբնակետից մինչև վերջնակետը.
- շրջապտույտային (օղակաձև) երթուղու ժամանակ (այսինքն` երբ երթուղու սկզբնական և վերջնական կետը միևնույնն է) երթ է համարվում ավտոբուսի ժամանումը սկզբնակետից այդ նույն կետը:
8. Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 1), ՈՒղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 2), Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը (բաժին 3), Ֆինանսական ցուցանիշները (բաժին 4), Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը (բաժին 5):
1) Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են` բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ ներառված են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա ֆուրգոնների և ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:
2) Բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալում ցույց է տրվում փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ:
Ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական բեռնափոխադրումների ծավալները վիճակագրական հաշվետվությունում լրացվում են ապրանքատրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում է ապրանքանյութական արժեքների գրանցումները և հաշվառումները:
Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում` արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով:
Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից` դրանց կշռման կամ համապատասխան գործակիցների կիրառման միջոցով:
Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով:
Հատերով հաշվառվող բեռների (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:
3) Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:
Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներքաղաքային և ներմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղեգրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը` 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին հեռավորություն է սահմանվում 15 կմ-ը:
9. Ավտոբուսային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են` ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): ՈՒղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշներում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը:
1) ՈՒղևորների թվաքանակը ներքաղաքային երթուղիներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերությամբ:
2) Ներմարզային երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի (միկրոավտոբուսի) համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:
3) Միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:
Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացառությամբ` զբոսաշրջային ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներմարզային երթուղիների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներմարզային երթուղու միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը:
Պատվերով ավտոբուսներով միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակներով ավտոբուսներով (բոլոր տեսակի երթուղիներով) փոխադրված ուղևորների թվաքանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների թվաքանակը:
4) Թեթև մարդատար տաքսիներով փոխադրված ուղևորների թվաքանակը որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներքաղաքային փոխադրումների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներքաղաքային փոխադրումների դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 8 կմ-ը:
5) ՈՒղևորաշրջանառությունը որոշվում է հետևյալ կերպ.
ներքաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 0.5-ով բազմապատկելու միջոցով.
ներմարզային երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է.
- 1 երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում` ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի վրա բաժանելու միջոցով: Այդ սակագինը որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և երթուղու երկարության հարաբերությամբ: Օրինակ` ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը` 45 կմ, ապա տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի` 350 : 45 = 7,78 դրամ.
- առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում` 1 ամսում փոխադրված ուղևորների թվաքանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով:
Երթուղու միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ`
օրինակ, ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղիներ.
I երթուղի` հեռավորությունը - 20 կմ, երթերի թիվը` 15, ուղևորներով վազքը` 15 x 20 = 300 կմ
II երթուղի` 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը` 20 x 25 = 500 կմ
III երթուղի` 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը` 6 x 30 = 180 կմ
Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի`
(300 + 500 + 180) : (15 + 20 + 6) = 980 : 41 = 23.9 կմ.
միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ երթուղու հեռավորության արտադրյալով:
Պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը.
- ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացի զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներից) որոշվում է ավտոբուսների ուղևորներով վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման գործակիցը ընդունվում է 0,65,
- միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներով (բոլոր երթուղիների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների թվաքանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի արտադրյալով:
10. Թեթև մարդատար տաքսիների ներքաղաքային ուղևորաշրջանառությունը որոշվում է ավտոմեքենաների կատարած վճարովի վազքերը կրկնապատկելով, իսկ ներմարզային, միջմարզային և միջպետական հաղորդակցության ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ փոխադրման հեռավորության արտադրյալով:
11. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 410) ցուցանիշն իրենից ներկայացնում է բեռնատար ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթը:
Բեռնափոխադրումներից ստացված հասույթի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված հասույթները:
12. Շահագործական ավտոբուսների և միկրոավտոբուսների հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տողեր` 420 և 430) ցույց է տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները:
13. Թեթև մարդատար տաքսիներից ստացված հասույթի (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 440) մեջ ներառվում են դրանց շահագործումից ստացված բոլոր տեսակի վճարումները, ներառյալ այն հասույթը, որը ստացվում է պատվիրատուի կողմից ծառայողական նպատակներով կազմակերպության թեթև մարդատար ավտոմեքենաների շահագործման դիմաց:
14. Օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 450) ներառում է հետևյալ տեսակի ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթները.
1) Բեռների բեռնման և բեռնաթափման (տող 451)` բեռների մշակումից:
2) Բեռների պահման և պահեստավորման (տող 452)` բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում) և այլն:
3) Ավտոկայարանների և ավտոկայանների (տող 453)` տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարից, ինչպես նաև տեղերի ամրագրման, ավտոբուսների չվացուցակի, սակագների, փոխադրման պայմանների, ուղեբեռի ձևակերպման կարգի մասին տեղեկատու բյուրոների կողմից տեղեկատվության տրամադրման, հանձնած տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման ծառայություններից և այլն:
4) Այլ ծառայություններ (տող 454)` բաց կամ փակ տարածքում ավտոհանգրվանների, ավտոտնակների շահագործումից, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների, հեծանիվների կայանատեղերի սպասարկման վճարներից, ավտոմայրուղիների ընդհանուր օգտագործման նշանակության ավտոճանապարհների, մայթերի, կամուրջների և թունելների շահագործումից, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից և այլն:
15. Այլ գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 460) ներառում է Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի տրանսպորտային ծառայություններից (օրինակ` արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, հեռահաղորդակցություն, առևտուր, ծառայություններ և այլն):
Հաշվետվության մեջ հասույթները լրացվում են հաշվեգրման սկզբունքով:
16. V բաժնի շահագործական շարժակազմի (տողեր` 510, 520, 530 և 540) թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը:
17. Կատարած երթերը (տողեր` 550, 560 և 570) լրացվում են բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և միկրոավտոբուսների երթուղու վերջնական կետ ժամանման մասին կատարված նշումների հիման վրա:
18. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: