(ուժը կորցրել է 23.05.11 թիվ 191-Ն որոշում)
i
(ուժը կորցրել է 2-րդ անգամ 20.07.2021 թիվ 166-Ն որոշում)
604.0130.050810
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 08 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60410281
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2010 թվականի թիվ 130-Ն
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգը (հավելված 1) և հայտարարագրի ձևը (հավելված 2):
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թվականի հունվարի 21-ի «Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի Ձևի մասին» թիվ 01-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Հավելված 1
ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության
պետական հանձնաժողովի
2010 թվականի հունիսի 30-ի
թիվ 130-Ն որոշման
ԿԱՐԳ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման (այսուհետ` համակենտրոնացում) հայտարարագրման կարգը:
2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում համակենտրոնացման մասնակիցները, մինչև համակենտրոնացումը գործողության մեջ դնելը կամ դրան մասնակցելը, պետք է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնեն Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխանող համակենտրոնացման հայտարարագիր:
3. Օրենքի 8-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների միացման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միացած տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի գործունեության դադարման վերաբերյալ, իսկ միաձուլման ձևով իրականացվող համակենտրոնացումը` միաձուլման արդյունքում առաջացած տնտեսվարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման պահից: Միացման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միացման ձևով վերակազմակերպվող, իսկ միաձուլման դեպքում` միաձուլվող տնտեսվարող սուբյեկտները:
4. Օրենքի 8-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների գրանցման պահից: Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում ակտիվներ ձեռքբերող տնտեսվարող սուբյեկտը և այն տնտեսվարող սուբյեկտը, որի ակտիվները ձեռք են բերվում, իսկ փայաբաժնի ձեռքբերման դեպքում` փայաբաժին ձեռքբերող տնտեսվարող սուբյեկտը և այն տնտեսվարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:
5. Օրենքի 8-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների միավորումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտների միջև միավորման ձևավորման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` միավորման գրանցման կամ հաշվառման պահից: Միավորման մասնակիցներ են համարվում միավորվող տնտեսվարող սուբյեկտները:
6. Համակենտրոնացման թույլտվություն ստանալու համար համակենտրոնացման մասնակիցները Հանձնաժողով են ներկայացնում օրենքի պահանջներին համապատասխանող դիմում (առանձին կամ համատեղ): Համատեղ դիմումը ստորագրում են համակենտրոնացման բոլոր մասնակիցները (իրավաբանական անձի դեպքում` դիմումը նաև կնքվում է): Դիմում(ներ)ին կից համակենտրոնացման մասնակիցները ներկայացնում են Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան կազմված (լրացված) համակենտրոնացման հայտարարագիր (այսուհետ` հայտարարագիր): Համակենտրոնացման մասնակիցներն առանձին դիմումները Հանձնաժողով են ներկայացնում միևնույն օրը:
7. Հայտարարագիրը բաղկացած է համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակցի կողմից լրացված` սույն որոշման հավելված 2-ով հաստատված տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրի Ձևից (այսուհետ` Ձև), ինչպես նաև սույն Կարգի և Ձևի համաձայն ներկայացման ենթակա կից փաստաթղթերից: Ձևը ստորագրում է համակենտրոնացման տվյալ մասնակցի գործադիր մարմնի ղեկավարը (սահմանված կարգով փոխարինող կամ լիազորված անձը): Եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա Ձևը ստորագրվում է վերջինիս կամ նրա ներկայացուցչի կողմից:
8. Համակենտրոնացման մասնակիցները, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, հայտարարագրում` Ձևին կից, ներկայացնում են գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրման նախորդ ֆինանսական տարվա վերջի դրությամբ և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրման նախորդ ամսվա վերջի դրությամբ:
9. Համակենտրոնացման մասնակիցն օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկությունը ներկայացնում է առանձին փաստաթղթով` «ԳԱՂՏՆԻ Է» նշումով փակ ծրարով, որը Հանձնաժողովը քննարկում է օրենքի պահանջների պահպանմամբ: Փաստաթղթի առաջին էջը ևս պետք է ներառի «ԳԱՂՏՆԻ Է» նշումը: Մասնակիցը միաժամանակ կարող է ներկայացնել տվյալ տեղեկությունը որպես գաղտնիք մատնանշելու հիմքերը: Սույն կետի համաձայն Հանձնաժողովին տրամադրված տեղեկությունները ենթակա են օգտագործման և պահպանման օրենքով սահմանված կարգով:
10. Հայտարարագիրը լրացվում է հայերենով, տպագրական եղանակով: Հայտարարագրում օտար լեզվով փաստաթուղթ ներկայացնելիս համակենտրոնացման մասնակիցը պարտավոր է միաժամանակ ներկայացնել դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:
11. Հայտարարագրում ոչ հավաստի կամ կեղծ տեղեկություն նշելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակից պատասխանատվություն է կրում հայտարարագրում իր կողմից նշված կամ ներկայացված տեղեկատվության հավաստիության համար:
12. Հանձնաժողովը համակենտրոնացման մասնակցից (մասնակիցներից) կարող է պահանջել հայտարարագրի ներկայացմամբ հարուցված վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:
13. Հանձնաժողովն օրենքով սահմանված ժամկետում ընդունում է համակենտրոնացումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշում:
14. Հանձնաժողովն ընդունում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումն արգելելու մասին որոշում, եթե`
1) համակենտրոնացումը կարող է հանգեցնել մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, բացառությամբ այն դեպքերի, երբ այն նպաստում է սպառողների շահերին և (կամ) տվյալ ապրանքային շուկայի մրցակցային միջավայրի զարգացմանը.
2) հայտարարագրվող համակենտրոնացումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Օրենքի և սույն կարգի պահանջներին:
Հավելված 2
ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության
պետական հանձնաժողովի
2010 թվականի հունիսի 30-ի
թիվ 130-Ն որոշման
ՁԵՎ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ
._____________________________________________________________________.
| 1. Համակենտրոնացման ձևը` առկայության դեպքում կցելով համապատասխան |
| փաստաթղթերը կամ դրանց նախագծերը (ընդհանուր ժողովի որոշում, |
| պայմանագիր և այլն) |
|_____________________________________________________________________|
| 1.1. Միացում | 1.2. Միաձուլում |
|___________________________________|_________________________________|
|Ընդլայնվող |1. |Միաձուլվող |1. |
|_________________|_________________|________________|________________|
|Միացող |2. |Միաձուլվող |2. |
|_________________|_________________|________________|________________|
|Միացող |3. |Միաձուլվող |3. |
|___________________________________|_________________________________|
| 1.3. Ակտիվների ձեռքբերում | 1.4. Փայաբաժնի ձեռքբերում |
|___________________________________|_________________________________|
|Ակտիվներ ձեռքբերող |1. |Փայաբաժին ձեռքբերող |1. |
|____________________|______________|_____________________|___________|
|Ակտիվներ իրացնող |2. |Փայաբաժին թողարկող |2. |
|___________________________________|_________________________________|
|Ակտիվների ձեռքբերման տոկոսը | |Փայաբաժնի ձեռքբերման տոկոսը | |
|_______________________________|___|____________________________|____|
|Ակտիվներ ձեռքբերողին արդեն | |Փայաբաժին ձեռքբերողին արդեն | |
|պատկանող համապատասխան ակտիվների| |պատկանող համապատասխան | |
|տոկոսը | |փայաբաժնի տոկոսը | |
|_____________________________________________________________________|
| 1.5. Միավորում |
|_____________________________________________________________________|
|Միավորման նկարագիրը |
|__________________________________________________________________ |
|Միավորման մասնակիցները |
|__________________________________________________________________ |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| 2. Համակենտրոնացման մասնակցի տվյալները. |
|_____________________________________________________________________|
| անունը (անվանումը) | կազմակերպական-իրավական ձևը |
|___________________________________|_________________________________|
| բնակվելու (գտնվելու) վայրը | գործունեության վայրը |
|_____________________________________________________________________|
| հեռախոս | ֆաքս | էլ. փոստ |
|_______________________|___________________|_________________________|
| պետական գրանցման | պետական գրանցման | հարկ վճարողի հաշվառման |
| ամսաթիվը | համարը | համարը |
|_____________________________________________________________________|
|անձնագրային տվյալները (լրացվում է միայն համակենտրոնացման մասնակից |
| ֆիզիկական անձի կողմից) |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|3. Համակենտրոնացման հայտարարագրման հիմքը` նշելով համակենտրոնացման |
| մասնակցի ակտիվների արժեքը. |
|_____________________________________________________________________|
|._. |
|._. ա. մասնակիցների ակտիվների համատեղ արժեքը դրա ստեղծմանը նախորդող |
|վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ. |
|_____________________________________________________________________|
|._. |
|._. բ. մասնակիցները գործում են միևնույն ապրանքային շուկայում և |
|նրանց ակտիվների համատեղ արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին |
|ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ. |
|_____________________________________________________________________|
|._. |
|._. գ. մասնակիցներից մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող |
|վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ. |
|_____________________________________________________________________|
|._. |
|._. դ. մասնակիցները գործում են միևնույն ապրանքային շուկայում և |
|նրանցից մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին |
|ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ. |
|_____________________________________________________________________|
|Համակենտրոնացման մասնակցի ակտիվների արժեքը _________________________ |
| (տեղեկության բացակայության|
| դեպքում գիծ է դրվում) |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|4. Համակենտրոնացման նպատակը, պատճառը, ակնկալվող արդյունքները և |
| հետևանքները (առկայության դեպքում կցել համապատասխան փաստաթղթեր). |
|_____________________________________________________________________|
|4.1. Համակենտրոնացման նպատակը, պատճառը և ակնկալվող արդյունքները. |
|_____________________________________________________________________|
| ___________________________________________________________ |

|4.2. Համակենտրոնացման հետևանքները. |
|_____________________________________________________________________|
| Կարո՞ղ է համակենտրոնացումը հանգեցնել տվյալ ապրանքային շուկայում |
| գերիշխող դիրքի առաջացմանը |
| ___________________________________________________________ |
| ___________________________________________________________ |
|_____________________________________________________________________|
| Կարո՞ղ է համակենտրոնացումը նպաստել սպառողների շահերին (եթե այո, ապա |
| ինչպես) |
| ___________________________________________________________ |
| ___________________________________________________________ |
|_____________________________________________________________________|
|Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ համակենտրոնացումը տվյալ ապրանքային |
| շուկայի մրցակցային միջավայրի զարգացման վրա |
| ___________________________________________________________ |
| ___________________________________________________________ |
|_____________________________________________________________________|
| Այլ հետևանքներ |
| ___________________________________________________________ |
| ___________________________________________________________ |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| 5. Համակենտրոնացման մասնակցի կողմից նախորդ տարվա` 20-- թվականի |
|ընթացքում, իրացված ապրանքների (մատուցված ծառայությունների, կատարված |
| աշխատանքների) ծավալներն ըստ տեսականու (տեղեկության բացակայության |
| դեպքում դրա փոխարեն գիծ է դրվում). |
|_____________________________________________________________________|
| Ապրանքի անվանումը |Ապրանքի ծավալը բնեղեն |Ապրանքի ծավալը արժեքային |
| | արտահայտությամբ |արտահայտությամբ (դրամով) |
|____________________|______________________|_________________________|
|1. | | |
|____________________|______________________|_________________________|
|2. | | |
|____________________|______________________|_________________________|
|3. | | |
|____________________|______________________|_________________________|
|... | | |
|____________________|______________________|_________________________|
|9. | | |
|____________________|______________________|_________________________|
|10. | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|6. Համակենտրոնացման մասնակցի արտադրական կարողությունների (ներառյալ` |
| օգտագործման իրավունքով պատկանող միջոցների) նկարագիրը կամ նշում` |
| «արտադրական կարողությունների նկարագիրը կցվում է սույն Ձևին» |
| (տեղեկության բացակայության դեպքում դրա փոխարեն գիծ է դրվում) |
|_____________________________________________________________________|
| ___________________________________________________________ |
| ___________________________________________________________ |
| ___________________________________________________________ |
| ___________________________________________________________ |
| ___________________________________________________________ |
| ___________________________________________________________ |
| ___________________________________________________________ |
| ___________________________________________________________ |
| ___________________________________________________________ |
|_____________________________________________________________________|
| արտադրական կարողությունների նկարագիրը կցվում է սույն Ձևին .__. |
| .__. |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| 7. Ապրանքային շուկային և շուկայի մասնակիցների գործունեությանը |
| վերաբերող լրացուցիչ տեղեկություններ. |
|_____________________________________________________________________|
| 7.1. Համակենտրոնացման մասնակցի կողմից իրացվող ապրանքների և դրանց |
| փոխադարձ փոխարինելի այն ապրանքների անվանումները, որոնք իրացվում են |
| նաև համակենտրոնացման այլ մասնակցի (մասնակիցների) կողմից. |
|_____________________________________________________________________|
|1. |3. |5. |7. |
|________________|________________|________________|__________________|
|2. |4. |6. |8. |

| 7.2. Համակենտրոնացման մասնակցի կողմից իրացվող այն ապրանքների |
| անվանումները, որոնց փոխլրացնող ապրանքները (ապրանքներ, որոնք իրենց |
| բնույթով կամ գործարար շրջանառության սովորույթների համաձայն իրացվում |
| են միասին) իրացվում են համակենտրոնացման այլ մասնակցի (մասնակիցների) |
| կողմից. |
|_____________________________________________________________________|
|1. |3. |5. |7. |
|________________|________________|________________|__________________|
|2. |4. |6. |8. |
|_____________________________________________________________________|
| 7.3. Համակենտրոնացման մասնակցի կողմից իրացվող այն ապրանքների |
| անվանումները որոնց բաղադրամասերը իրացվում են համակենտրոնացման այլ |
| մասնակցի (մասնակիցների) կողմից. |
|_____________________________________________________________________|
|1. |3. |5. |7. |
|________________|________________|________________|__________________|
|2. |4. |6. |8. |
|_____________________________________________________________________|
|7.4. Նախորդ տարվա` 20 -- թվականի ընթացքում, համակենտրոնացման մասնակցի|
| կողմից ապրանքների արտադրության, ներմուծման, արտահանման ծավալները. |
|_____________________________________________________________________|
|Ապրանքի |Արտադրության ծավալը|Ներմուծման ծավալը |Արտահանման ծավալը |
|անվանումը |___________________|__________________|__________________|
| |բնեղեն |արժեքային |բնեղեն |արժեքային|բնեղեն |արժեքային|
| |արտահայ-|արտահայ- |արտահայ-|արտահայ- |արտահայ-|արտահայ- |
| |տությամբ|տությամբ |տությամբ|տությամբ |տությամբ|տությամբ |
|___________|________|__________|________|_________|________|_________|
|1. | | | | | | |
|___________|________|__________|________|_________|________|_________|
|2. | | | | | | |
|___________|________|__________|________|_________|________|_________|
|3. | | | | | | |
|___________|________|__________|________|_________|________|_________|
|4. | | | | | | |
|_____________________________________________________________________|
| 7.5. Համակենտրոնացման մասնակցի հիմնական մրցակիցների անվանումները` |
| կատարելով համապատասխան նշում, եթե տվյալ մրցակիցը որևէ ապրանքային |
| շուկայում գրավում է գերիշխող դիրք. |
|_____________________________________________________________________|
|1. |3. |
|___________________________________|_________________________________|
|2. |4. |
|_____________________________________________________________________|
| 7.6. Ապրանքային շուկա մուտք գործելու խոչընդոտները (առկայության |
| դեպքում). |
| ___________________________________________________________ |
| ___________________________________________________________ |
|_____________________________________________________________________|
| 7.7. Ապրանքային շուկային և շուկայի մասնակիցներին վերաբերող այլ |
| տեղեկություններ. |
| ___________________________________________________________ |
| ___________________________________________________________ |
| ___________________________________________________________ |
| ___________________________________________________________ |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| 8. Սույն Ձևին կից ներկայացվում են (ֆինանսական հաշվետվություններ, |
| դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացություն և այլն), (տեղեկության |
| բացակայության դեպքում դրա փոխարեն գիծ է դրվում). |
|_____________________________________________________________________|
| փաստաթղթի անվանումը |էջերի քանակը|
|________________________________________________________|____________|
|1. | |

|2. | |

|3. | |

|... | |
|________________________________________________________|____________|
|9. | |

|10. | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| 9. Հայտարարագրի լրացման օրը, ամիսը, տարին |
|_____________________________________________________________________|
| «____»________________ 201 թ.: |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|10. Համակենտրոնացման մասնակցի գործադիր մարմնի ղեկավարի կամ սահմանված |
| կարգով փոխարինող կամ լիազորված անձի (եթե համակենտրոնացման մասնակիցը |
| ֆիզիկական անձ է, ապա վերջինիս) տվյալները. |
|_____________________________________________________________________|
| անունը, ազգանունը | պաշտոնը |
| | |
._____________________________________________________________________.
Հավաստիացնում եմ, որ սույն հայտարարագրում ներկայացված տեղեկությունները ստույգ են, ամբողջական, հայտարարագիրը ստորագրված է իրավասու անձի կողմից:
------------------------------- Կ.Տ.
(իրավասու անձի ստորագրությունը)