040.0966.060810
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 օգոստոսի 2010 թվականի N 966-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ՈՒժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցող անձի տեղաշարժման և բնակության վայրի ընտրության կարգի մասին» N 52 որոշումը.
i
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին միանվագ նպաստ տրամադրելու կարգի մասին» N 82 որոշումը.
i
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին հատուկ և ժամանակավոր կացարաններում տեղավորելու, բժշկական զննման ենթարկելու, թարգմանչական, իրավական խորհրդատվության անվճար ծառայություններ մատուցելու, բժշկական օգնություն ու սպասարկում ապահովելու կարգի մասին» N 86 որոշումը.
i
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 19-ի «Փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգի մասին» N 655 որոշումը.
i
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայական տալու կարգը և վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 12-Ն որոշումը.
i
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի հարցերով զբաղվող լիազորված մարմին ճանաչելու մասին» N 23-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ