050.0171.280710
ԳՐԱՆՑՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
28.07.2010 թ.
պետական գրանցման թիվ 05010269
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 հուլիսի 2010 թվականի թիվ 171-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 44-րդ, 51-րդ և 52-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և 37-րդ հոդվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 2-ի 3.3.6-րդ կետում «հայտարարագիրը» բառը փոխարինել «ազդագիրը» բառով:
i
2) Կանոնակարգ 2-ի 13-րդ կետը «նվազագույն չափից» բառերից հետո լրացնել «և արտարժույթի տնօրինման նորմատիվից» բառերով:
i
3) Կանոնակարգ 2-ի 24.1-րդ կետում «որից 3%-ը պահուստավորվում է ՀՀ դրամով, իսկ 9%-ը` արտարժույթով» բառերը փոխարինել «որից 6%-ը պահուստավորվում է ՀՀ դրամով, իսկ 6%-ը` արտարժույթով» բառերով:
i
4) Կանոնակարգ 2-ի 25-րդ կետը «28 կամ 35 օրերի կտրվածքով» բառերից հետո լրացնել «` ըստ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցի» բառերով:
i
5) Կանոնակարգ 2-ի 30-րդ կետի երկրորդ նախադասությունը «Ն4.2 նորմատիվների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև արտարժույթի տնօրինման նորմատիվի» բառերով:
6) Կանոնակարգ 2-ի 50-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«Կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները: Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով, ԱՄՆ դոլարով ներգրավված միջոցների դիմաց` 6%-ը ՀՀ դրամով, 6%-ը` ԱՄՆ դոլարով, եվրոյով ներգրավված միջոցների դիմաց` 6%-ը ՀՀ դրամով, 6%-ը` եվրոյով, իսկ մնացած այլ արժույթներով ներգրավված միջոցների դիմաց` 6%-ը ՀՀ դրամով, 6%-ը` ԱՄՆ դոլարով: Ընդ որում, արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց արտարժույթով պարտադիր պահուստավորումն իրականացվում է սույն կանոնակարգի 52.1 կետով սահմանված ժամանակահատվածներում, իսկ արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց ՀՀ դրամով պարտադիր պահուստավորումն իրականացվում է սույն կանոնակարգի 52.1.1 կետով սահմանված ժամանակահատվածներում: Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց սույն կետով սահմանված կարգով առաջին փաստացի պահուստավորման ժամանակահատված է համարվում 2010 թվականի սեպտեմբերի 8-ից 2010 թվականի հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածը: Արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված ռիսկը կրում է բանկը:»:
i
7) Կանոնակարգ 2-ի 51-րդ կետի առաջին նախադասությունը «յուրաքանչյուր 28 կամ 35 օրը մեկ» բառերից հետո լրացնել «` ըստ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցի» բառերով:
i
8) Կանոնակարգ 2-ի 52-րդ կետը «չորեքշաբթիից երեքշաբթի ընկած 28 կամ 35 օրերը» և «ժամանակահատվածի ավարտին հաջորդող 28 կամ 35 օրերը» բառերից հետո լրացնել «` ըստ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցի» բառերով:
i
9) Կանոնակարգ 2-ի 52.1-րդ կետը «դիմաց» բառից հետո լրացնել «արտարժույթով» բառով:
i
10) Կանոնակարգ 2-ը լրացնել նոր 52.1.1 և 52.1.2 կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«52.1.1. Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց ՀՀ դրամով պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու ժամանակահատվածը 2010 թվականի օգոստոսի 10-ից, որպես կանոն, ընդգրկում է երեքշաբթիից երկուշաբթի ընկած 28 կամ 35 օրերը` ըստ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցի, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվարկը, որպես կանոն, ընդգրկում է հաշվետու ժամանակահատվածի ավարտին հաջորդող չորեքշաբթիից երեքշաբթի ընկած 28 կամ 35 օրերը` ըստ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցի: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջնաժամկետ է համարվում վերջին օրվա` Կենտրոնական բանկի գործառնական օրվա ավարտը:
52.1.2. 2010 թվականի օգոստոսի 10-ից 2010 թվականի սեպտեմբերի 6-ն ընկած հաշվետու ժամանակահատվածում արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց ՀՀ դրամով պահուստավորման ենթակա միջոցների փաստացի պահուստավորման ժամանակահատված է հանդիսանում ինչպես 2010 թվականի օգոստոսի 11-ից 2010 թվականի սեպտեմբերի 7-ը, այնպես էլ 2010 թվականի սեպտեմբերի 8-ից 2010 թվականի հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածները:»:
i
11) Կանոնակարգ 2-ի 52.2-րդ կետի առաջին նախադասությունում «ոչ ուշ, քան նախորդ տարվա նոյեմբերի 30-ը» բառերը փոխարինել «որպես կանոն, մինչև նախորդ տարվա նոյեմբերի 30-ը» բառերով:
12) Կանոնակարգ 2-ի 56.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«56.2. Ըստ առանձին արժույթների դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով, ինչպես դրանց գծով ածանցյալ գործիքները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն) ներառյալ, այնպես էլ առանց դրանց, և ամփոփվում ըստ արտարժութային երկու խմբերի, ընդ որում 2010 թվականի օգոստոսի 1-ից առանց ածանցյալ գործիքների արտարժութային դիրքի հաշվարկում ներառվում են`
1) սույն կանոնակարգի հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6-րդ կետով սահմանված կազմակերպությունների հետ կնքված ածանցյալ գործարքները,
2) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման Ա+(Ա1) և Ա+(Ա1)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական (ազգային) բանկերի հետ կնքված ածանցյալ գործիքները,
3) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման Ա+(Ա1) և Ա+(Ա1)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերի հետ կնքված ածանցյալ գործիքները:
i
13) Կանոնակարգ 2-ը լրացնել 56.3-րդ և 56.4-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«56.3 Բանկերը թարմացնում են վարկանշային գործակալությունների սահմանած վարկանիշները` հիմք ընդունելով սույն կանոնակարգի 56.2-րդ կետում նշված վարկանշային գործակալությունների կողմից տվյալ օրվան վերաբերող վարկանիշները: Եթե սույն կանոնակարգի 56.2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված կազմակերպությունն ունի երկու և ավելի վարկանշային գործակալության կողմից տրված վարկանիշներ, ապա բանկը հիմք է ընդունում ամենացածր վարկանիշը: Սույն կանոնակարգի 56.2-րդ կետում նշված կազմակերպությունների համար վարկանիշները հիմք են ընդունվում` կախված ածանցյալ գործիքի արժույթից:
56.4. Արտարժույթի տնօրինման նորմատիվի արտարժութային դիրքը հաշվարկվում է բանկի համախառն արտարժութային դիրքի նկատմամբ, ինչպես ածանցյալ գործիքները ներառյալ, այնպես էլ առանց դրանց, ընդ որում 2010 թվականի օգոստոսի 1-ից առանց ածանցյալ գործիքների արտարժութային դիրքի հաշվարկում ներառվում են սույն կանոնակարգի 56.2-րդ կետի 1-3 ենթակետերով սահմանված ածանցյալ գործիքները` սույն կանոնակարգի 56.3-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան: Արտարժութային բաց դիրքը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով: Պասիվային սալդոն նշվում է բացասական նշանով` ցույց տալով արտարժութային կարճ դիրքը, իսկ ակտիվային սալդոն` դրական նշանով` ցույց տալով արտարժութային երկար դիրքը:»:
14) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«4. Վարկային ռիսկը հաշվարկելիս բանկի ակտիվները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները, հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները ծախսերի հաշվին ձևավորված իրենց համապատասխան հնարավոր կորուստների պահուստի գումարների չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան ռիսկի կշիռներով: Վարկային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՎՌ = (Ա1-Պ1) * Ռ1 + (Ա2-Պ2) * Ռ2 +...+ (Ա10-Պ10) * Ռ10,
որտեղ`
Ա1, Ա2, ..., Ա10-ը բանկի ակտիվների (բացառությամբ այն ակտիվների, որոնք պակասեցվում են հիմնական կապիտալից), հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների հանրագումարն են` խմբավորված ըստ ռիսկի միևնույն կշիռների,
Պ1, Պ2, ..., Պ10-ը համապատասխան ակտիվների, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների գծով հնարավոր կորուստների պահուստների հանրագումարն են` խմբավորված ըստ ռիսկի միևնույն կշիռների,
Ռ1, Ռ2, ..., Ռ10-ը համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են:
Ընդ որում, (Ա-Պ) հաշվարկը հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների գծով իրականացվում է սույն հավելվածի 12-րդ կետի համաձայն:»:
i
15) Կանոնակարգ 2-ի Հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 5-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ
Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2010 թվականի հուլիսի 27-ի
թիվ 171-Ն որոշման
Հավելված 7
Պարտադիր պահուստավորման օրացույցի ձև
Պարտադիր պահուստավորման օրացույցը -------- թ. համար.
Հ/Հ |
ՀՀ դրամ |
Արտարժույթ |
Փաստացի օրերի քանակը |
ՀՀ դրամով պահուստավորման ենթակա |
Արտարժույթով պահուստավորման ենթակա |
Հաշվետու ժամանա- կահատված |
Փաստացի ժամանա- կահատված |
Հաշվետու ժամանակա-հատված |
Փաստացի ժամանակա-հատված |
Հաշվետու ժամանակա-հատված |
Փաստացի ժամանակա-հատված |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
տտ-1 |
օօ1 .աա1.տտ1-օօ2 .աա2 .տտ2 |
օօ1 .աա1.տտ1-օօ2 .աա2 .տտ2 |
օօ1 .աա1.տտ1-օօ2 .աա2 .տտ2 |
օօ1 .աա1.տտ1-օօ2 .աա2 .տտ2 |
օօ1 .աա1.տտ1-օօ2 .աա2 .տտ2 |
օօ1 .աա1.տտ1-օօ2 .աա2 .տտ2 |
… |
տտ-2 |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
տտ-11 |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
տտ-12 |
… |
… |
… |
… |
… |
… |
… |