010.0108.070710
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2010 թվականի հունիսի 24-ին
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-142-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի բոլոր «երկու միլիոն» բառերը փոխարինել «չորս միլիոն» բառերով, իսկ բոլոր «մեկ միլիոն» բառերը` «երկու միլիոն» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի «2.5 տոկոսը» բառերը փոխարինել «5 տոկոսը» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե.1» կետով`
«ժե.1) առնվազն հինգ տարին մեկ քննարկում է երաշխավորված ավանդի` սույն օրենքով սահմանված չափերի վերանայման հարցը` Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանության տեսանկյունից.»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում`
i
1) առաջին պարբերության «կենսաթոշակային հիմնադրամին մուծումներ» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության վճարներ» բառերով.
2) վերջին պարբերության «ծախսերը:» բառը փոխարինել «ծախսերը,» բառով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«- հիմնադրամի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների, վարձակալական վճարների, բանկային, կոմունալ ծառայություններից օգտվելու հետ կապված ծախսերը:»:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, որպես միակ հիմնադիր, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամում կարող է կատարել մինչև հինգ միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամի ներդրում:
7 հուլիսի 2010 թվականի
ՀՕ-108-Ն