Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ Գ ...

 

 

320.0069.240510

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        05            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32010203

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

10 մայիսի 2010 թվականի N 69-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 165-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի հոկտեմբերի 20-ի «Օդային երթևեկության սպասարկման կարգը հաստատելու մասին» N 165-Ն հրամանի հավելվածը լրացնել հետևյալ բովանդակության նոր 55.1 կետով.

«55.1 Վտանգների բացահայտման, ռիսկերի գնահատման և դրանց նվազեցման գործընթացում ստուգվում է սահմանված անվտանգության նպատակների և անվտանգության պահանջների ապահովվածությունը.

ա) մինչ շահագործման մեջ փոփոխության ներդնելը,

բ) շահագործման մեջ ներդրման` բոլոր անցումային փուլերում,

գ) շահագործման ողջ ժամանակահատվածում,

դ) ցանկացած այլ անցումային փուլերում` մինչ շահագործումից հանելը:

Սույն Կարգի իմաստով, համաձայն Եվրոկոնտրոլի ԵՍԱՌՌ-4 (ESARR-4) փաստաթղթի.

ա) անվտանգության նպատակները վեր հանված վտանգներից ամեն մեկի տեղի ունենալու առավելագույն թույլատրելի հավանականությանը վերաբերող քանակական կամ որակական ցուցանիշներն են, որոնք սահմանվում են վտանգների բացահայտման, ռիսկերի գնահատման և դրանց նվազեցման գործընթացում,

բ) անվտանգության պահանջը ռիսկերի նվազեցման միջոցառումն է, որը նպատակաուղղված է որոշակի անվտանգության նպատակի կատարմանը: Անվտանգության պահանջը կարող է հանդես գալ տարբեր ձևերով, և վերաբերել տվյալ համակարգին, կամ օդային երթևեկության կազմակերպման համակարգի այլ բաղկացուցիչներին, կամ համակարգի շահագործման միջավայրին:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
10.05.2010
N 69-Ն
Հրաման