Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒ ...

 

 

010.0049.140510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2010 թվականի ապրիլի 27-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 11-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված եզրակացությունը ստանալուց հետո Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն խմբի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում հիմնավորված առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին, որն առաջարկությունը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, նշանակում է կատարում տվյալ պաշտոնում, իսկ նշանակում չկատարելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում`

i

1) հանել «իսկ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի,» բառերը.

2) «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի» բառերից հետո լրացնել «և բարձրագույն խմբի պաշտոններում» բառերով.

3) «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, իսկ աշխատակազմի ղեկավարի նկատմամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետը` համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

14 մայիսի 2010 թվականի

ՀՕ-49-Ն

 

 

pin
ՀՀ 27.04.2010
N ՀՕ-49-Ն օրենք