Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 43-Ա ...

 

 

040.0217.150310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մարտի 2010 թվականի N 217-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 43-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Դատական կարգադրիչի համազգեստի, տարբերանշանների և խորհրդանշանների նկարագիրը սահմանելու մասին» N 43-Ա որոշման 5-րդ բաժնում կատարել հետևյալ լրացումները`

i

1) բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին և 9.2-րդ կետերով.

«9.1. Դատական կարգադրիչի գլխավոր խմբի պաշտոնների լամբակները`

1) արդարադատության գնդապետի լամբակների վրա ամրացվում է երեք ոսկեզօծ ութանկյուն աստղ` 15 մմ տրամագծով, որոնցից երկուսը գտնվում են վերևի և ներքևի եզրագծերից 8 մմ հեռավորության, նարնջագույն, 6 մմ լայնությամբ, իրարից 7 մմ հեռավորության վրա գտնվող երկու լուսաշերտերի վրա, իսկ երրորդը` լուսաշերտերի մեջտեղում, ներքևի եզրագծից 30 մմ դեպի խորհրդանիշը (N 16.1 ձև).

2) արդարադատության փոխգնդապետի լամբակների վրա ամրացվում է երկու ոսկեզօծ ութանկյուն աստղ` 15 մմ տրամագծով, վերևի և ներքևի եզրագծերից 8 մմ հեռավորության, նարնջագույն, 6 մմ լայնությամբ, իրարից 7 մմ հեռավորության վրա գտնվող երկու լուսաշերտերի վրա (N 16.2 ձև).

9.2. Արդարադատության մայորի լամբակների վրա ամրացվում է մեկ ոսկեզօծ ութանկյուն աստղ` 15 մմ տրամագծով, որը գտնվում է ներքևի և վերևի եզրագծերից 8 մմ հեռավորությամբ գտնվող երկու` նարնջագույն, 6 մմ լայնությամբ, իրարից 7 մմ հեռավորության վրա գտնվող լուսաշերտերի մեջտեղում (N 16.3 ձև).

i

2) բաժնի 10-րդ կետը «6 մմ լայնությամբ նարնջագույն լուսաշերտ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ արդարադատության մայորի» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.03.2010
N 217-Ա
Որոշում