040.0541.310898
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 օգոստոսի 1998 թվականի թիվ 541
ԳՈՐԻՍԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԸ ԳՈՐԻՍԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Սյունիքի մարզի համար առավել բարձր որակավորմամբ մանկավարժական կադրերի պատրաստման անհրաժեշտությունից Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Գորիսի մանկավարժական ուսումնարանը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Գորիսի մանկավարժական քոլեջի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների 1998/99 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերը հաստատելու մասին» թիվ 351 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
i
ա) որոշման թիվ 2 հավելվածի թիվ 1 աղյուսակը լրացնել «8. Գորիսի մանկավարժական ուսումնարան - 11» տողը:
i
բ) որոշման թիվ 3 հավելվածի թիվ 1 աղյուսակից հանել «30. Գորիսի մանկավարժական ուսումնարան - 11» տողը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 31-ից: