Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՑԻ ԵՎ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՑԻ ԵՎ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ...

01.01.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.09.1998  -ից մինչեւ   01.01.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 09.08.05 թիվ 178-Ն հրաման)

i

101.0323.020798

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

2 հուլիսի 1998 թ. թիվ 323

 

i

ՀԱՑԻ ԵՎ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հունվարի 28-ի «Մանրածախ առևտրի հիմնական կանոնները հաստատելու մասին» թիվ 35 որոշման երկրորդ կետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի կանոնները (կցվում են):

2. Ներքին շուկայի կարգավորման վարչությանը (Գ. Հարությունյանին)`

2.1. Հաստատված կանոնները ներկայացնել համաձայնեցման Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

2.2. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելուց հետո կանոնները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

i

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ առևտրի նախարարության 1995 թ. հունիսի 12-ի թիվ 85 և ի լրումն վերջինիս, ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության 1996 թ. մարտի 27-ի թիվ 93 հրամանները:

 

           ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է                       ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ        ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ

    ՆԱԽԱՐԱՐ                             ՆԱԽԱՐԱՐ

    _______________ Է. ՍԱՆԴՈՅԱՆ         ________________ Գ. ՆԱՆԱԳՈՒԼՅԱՆ

 

    ԹԻՎ 20-Վ/298                        ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 323

 

            «16»  հուլիսի 1998 Թ.                  «02»  ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ.

 

ՀԱՑԻ ԵՎ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ՄԱՆՐԱԾԱԽ

ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Սույն կանոնները մշակվել են ՀՀ կառավարության 1998 թ. հունվարի 28-ի «Մանրածախ առևտրի հիմնական կանոնները հաստատելու մասին» թիվ 35 որոշման 2-րդ կետի համաձայն և սահմանում են Հայաստանի Հանրապետությունում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների և անհատ ձեռներեցների (այսուհետև` ձեռնարկություն) կողմից իրականացվող հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի կանոնները:

2. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, հիմնադիր փաստաթղթերով, մանրածախ առևտրի հիմնական կանոններով, պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ առևտրի կանոններով և սույն կանոններով:

3. Հացի և հացաբուլկեղենի մանրածախ վաճառքն իրականացվում է հացի և հացաբուլկեղենի մասնագիտացված խանութներում, պարենային և ոչ պարենային ապրանքների մասնագիտացված բաժիններում և ենթաբաժիններում, կրպակներում, շրջիկ և շրջածախ (միայն մանր կշռափաթեթավորված և հատային արտադրանք) առևտրի միջոցներով:

4. Հացի և հացաբուլկեղենի մասնագիտացված ձեռնարկություններում (բաժիններում, ենթաբաժիններում) աշխատանքային ռեժիմով սահմանված ժամերին պետք է լինի ըստ մատակարարման գրաֆիկի հացի որոշակի տեսականի:

5. Ձեռնարկությունը պարտավոր է հացը և հացաբուլկեղենը ընդունել միայն արտադրման լիցենզիա (թույլտվություն) ունեցող մատակարարներից` սահմանված կարգով ստուգելով որակով, ապրանքային տեսքով ու քաշով արտադրանքի համապատասխանությունը ստանդարտների և տեխնիկական պայմանների պահանջներին, ինչպես նաև ապրանքատրանսպորտային բեռնագրում համապատասխանության մասին դրոշմակնիքի և վառարանից արտադրանքի հանման ժամի առկայությունը:

6. Ձեռնարկությունում հացի և 0.2 կիլոգրամից ավելի քաշով բուլկեղենի իրացման ժամկետը վառարանից հանելուց հետո ոչ ավելի է 24 ժամից, իսկ 0.2 կգ և պակաս քաշով բուլկեղենինը` ոչ ավելի 16 ժամից:

Նշված ժամկետների ավարտից հետո հացի և հացաբուլկեղենի վաճառքն արգելվում է. դրանք ենթակա են վաճառքից հանման և սահմանված կարգով մատակարարներին վերադարձման, եթե մատակարարի և ձեռնարկության միջև կնքված պայմանագրով այլ բան չի նախատեսվում:

7. Հացը և հացաբուլկեղենը գնորդին բաց է թողնվում բռնիչների և անձեռոցիկների օգնությամբ: Ինքնասպասարկման եղանակով վաճառելիս դրանք պետք է նախատեսվեն երկուական տեղերից ոչ պակաս` արտադրանքի ցուցադրասարքավորման յուրաքանչյուր գծամետրի հաշվով:

8. Գնորդների ցանկությամբ թույլատրվում է հացը (բացի փաթեթավորված արտադրանքից) կտրատել 2-4 հավասար մասերի և վաճառել առանց կշռելու:

9. Թաքնված թերություններով` (թերհունցվածության - հետքեր, դատարկամիջություն, կողմնակի ներխառնուրդներ և այլն) հացի և հացաբուլկեղենի վաճառքի փաստի դեպքում ձեռնարկությունը պարտավոր է գնորդի պահանջով փոխել այն կամ վերադարձնել դրամը: Վերադարձված անորակ հացը և հացաբուլկեղենը համարվում են սանիտարական խոտան և հանվում վաճառքից:

10. Հացի և հացաբուլկեղենի պաշարները պետք է պահվեն մաքուր, չոր, լավ օդափոխվող և համաչափ ջերմաստիճանի պայմաններում, փակ պահարաններում, կայուն և շարժական դարակաշարերում կամ տարասարքավորումներում: Արտադրանքի թարմությունը պահպանելու համար վերջիններս ծածկվում են հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից թույլատրված միջոցներով:

11. Արգելվում է հացը և հացաբուլկեղենը պահել և ցուցադրել սուր հոտ ունեցող ապրանքների հարևանությամբ (ձուկ, լվացքի միջոցներ, օճառ և այլն)` մինչև 5 մետր հեռավորության վրա:

12. Հացի և հացաբուլկեղենի պահպանման և վաճառքի ընթացքում կարտոֆիլային հիվանդության հետքեր հայտնաբերելիս ձեռնարկությունը պարտավոր է այդ մասին անմիջապես հայտնել մատակարարին: Վնասված արտադրանքը անհապաղ հանվում է վաճառքից և սահմանված կարգով ոչնչացվում` կազմելով համապատասխան ակտ:

Բոլոր պահարաններն ու դարակաշարերը, ուր պահվել և ցուցադրվել է վնասված արտադրանքը, ենթակա են սահմանված կարգով սանիտարական մշակման:

13. Ձեռնարկությունը հացից և հացաբուլկեղենից բացի կարող է իրականացնել շաքարի, թեյի, սուրճի, կակաոյի, ալյուրի, ձավարեղենի, մակարոնեղենի, մանկական սննդի, սննդային կոնցենտրատների, աղի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, իսկ սրճարանային բաժիններում` նաև տաք ըմպելիքների և հրուշակեղենի վաճառք:

14. Սույն կանոնները փակցվում են ձեռնարկությունում, գնորդին տեսանելի տեղում:

15. Սույն կանոնների պահպանման վերահսկողությունը իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային և Երևանի քաղաքային պետական տեսչությունները:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «06»  08 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 65980167

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
02.07.1998
N 323
Հրաման