Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏ ...

 

 

050.0137.150798

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 1998 թվականի թիվ 137

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի ԹԻՎ 129 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԻԿ ԷՄԻՍԻՈՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 129 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ կանխիկ դրամ բաց թողնելու և այն շրջանառությունից հանելու մասին» թիվ 2 հրահանգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

ա) 1.3 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«1.3. Թղթադրամներն ու մետաղադրամները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամական պահուստներից դուրս գալու պահից հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռի պասիվային 3011 և 3012 հաշիվներում: Շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամի զանգվածը 3011 և 3012 հաշիվների հանրագումարի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամարկղի մնացորդի, կենտրոնական բանկի դրամագիտական բաժնում և ճանապարհին գտնվող կանխիկ դրամի հանրագումարի տարբերությունն է».

բ) 1.4 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամական պահուստներում և դրամարկղում առկա դրամանիշերը հաշվառվում են համապատասխանաբար արտահաշվեկշռում ու հաշվեկշռում և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարտավորություն չեն հանդիսանում».

գ) 3.8 կետից հանել առաջին պարբերությունը.

i

դ) 3.9 կետից հանել «և անկախ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամարկղի մնացորդի չափից (երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամարկղի մնացորդը սահմանաքանակից փոքր է)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.07.1998
N 137
Որոշում