121.0009.030809
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 08 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12109268
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՀՐԱՄԱՆ
21 հուլիսի 2009 թվականի N 09-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի 2009 թվականի հունվարի 19-ի «Համայնքների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքային կարգապահական ներքին օրինակելի կանոնակարգը հաստատելու մասին» N 03-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումները.
հրամանի վերնագիրը և 1-ին կետը, ինչպես նաև հրամանով հաստատված օրինակելի կանոնակարգի վերնագիրը և 1-ին կետը «աշխատակազմերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: