010.0140.240609
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2009 թվականի հունիսի 8-ին
«ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-114-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը «ռեգիստր» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված դեպքերի համար` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածում`
i
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով`
«1.1. Բանկերը, վարկային կազմակերպությունները, ներդրումային ընկերությունները, կարգավորվող շուկայի օպերատորները, Կենտրոնական դեպոզիտարիան, ապահովագրական ընկերությունները կամ այդպիսի իրավաբանական անձանց հիմնադիրներին ներկայացնող լիազորված անձը ֆիրմային անվանման գրանցման հայտը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:».
2) 5-րդ մասը «նախարարությունը» բառից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 1.1-րդ մասով սահմանված դեպքում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածում`
i
1) «Պետական ռեգիստր» բառերից և դրանց հոլովված ձևերից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասում նշված դեպքերում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառերով և դրանց հոլովված համապատասխան ձևերով.
2) 1-ին մասի երկրորդ նախադասությունը «նախարարությունը» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված դեպքերի համար` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 11-րդ հոդվածը «ռեգիստրի» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
24 հունիսի 2009 թվականի
ՀՕ-140-Ն