Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ Պ ...

 

 

322.0139.120609

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        06            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32209222

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

10 հունիսի 2009 թվականի N 139-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 99-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» N 99-Ն հրամանով հաստատված Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` համաձայնեցման:

3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանով հաստատված Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկի 1-ին Բաժնի 1.1., 1.3., 2-րդ Բաժնի 2.2., 4-րդ Բաժնի 4.2. կետի 1), 3) ենթակետերը, 4.3. կետի 1), 3), 4), 5) ենթակետերը, 4.4. կետի 1) ենթակետը, 4.5. կետի 1), 2), 3), 4), 5), 6), 7) ենթակետերը, 4.6. կետի 1), 2), 3) ենթակետերը, 5-րդ Բաժնի 5.1. կետի 4) ենթակետը, 5.2. կետի 1), 3) ենթակետերը, 5.3. կետի 1), 3) ենթակետերը, 5.5. Բաժնի 1), 2), 3), 4), 5), 6), 7) ենթակետերը, 5.6. կետի 1), 2), 3) ենթակետերը, 5.11 կետը տարածվում են սույն թվականի հունիսի 11-ից ծագած հարաբերությունների վրա:

5. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

       Համաձայնեցված է                         Հաստատված է

    ՀՀ ֆինանսների նախարարության հետ         ՀՀ կառավարությանն առընթեր

    12 հունիսի 2009 թ.                      անշարժ գույքի կադաստրի պետական

    N 527-Ն հրաման                          կոմիտեի նախագահի

                                            2009 թ. հունիսի 10-ի

                                            N 139-Ն հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 99-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» N 99-Ն հրամանով հաստատված Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

ՑԱՆԿ

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ

 

1. ՉԱՓԱԳՐՈՒՄ

 

    1.1  Շենքերի և  շինությունների չափագրում մինչև  300 քմ-ը     20 դրամ

         ներառյալ յուրաքանչյուր 1 քմ-ը.

 

    1.2  Շենքերի և  շինությունների չափագրում 300 քմ-ից ավելի     30 դրամ

         յուրաքանչյուր 1 քմ-ը.

 

    1.3  Հողամասերի չափագրում` մինչև  1200 քմ-ը ներառյալ         3 դրամ

         յուրաքանչյուր 1 քմ-ը.

 

    1.4  Հողամասերի չափագրում 1200 քմ-ից ավելի յուրաքանչյուր     4 դրամ

         1 քմ-ը.

 

    1.5  Գյուղատնտեսական նշանակության, բնության հատուկ           20 դրամ

         պահպանվող տարածքների, անտառային ֆոնդի հողերի չափագրում`

         յուրաքանչյուր 100 քմ-ը.

 

2. ԿԱՄԵՐԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

    2.1  Անշարժ գույքի սեփականության (օգտագործման),              1000 դրամ

         վարձակալության, գրավի իրավունքի գրանցման վկայականի

         կազմում (A3, A4 ֆորմատի).

    2.2  Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականության       500 դրամ

         (օգտագործման), վարձակալության, գրավի իրավունքի

         գրանցման վկայականի կազմում (A3, A4 ֆորմատի).

    2.3  Լրացուցիչ յուրաքանչյուր A3, A4 ֆորմատի ներդիրի          600 դրամ

         կազմում.

 

3. ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

    3.1  Շենքերի և  շինությունների յուրաքանչյուր միավորի         1000 դրամ

         գնահատման և գնահատման ամփոփ հաշվարկի տրամադրման

         համար.

    3.2  Հողամասերի յուրաքանչյուր միավորի գնահատման և            1000 դրամ

         գնահատման ամփոփ հաշվարկի տրամադրման համար.

 

4. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՎՈՐԻ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

4.1 Բազմաբնակարան շենքերի բնակարանների միավորի և /կամ/

բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող

տարածքների, ինչպես նաև շենքի պահպանման և սպասարկման

համար անհրաժեշտ հողամասերի, որոնք չեն հանդիսանում այլ

անձանց սեփականություն և դրանց նկատմամբ գրանցված

իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական

տեղեկանք տրամադրելու համար.

    1)   մինչև  160 քմ մակերեսով Երևան  քաղաքի տարածքում         7000 դրամ

    2)   160 քմ և  ավելի մակերեսով Երևան  քաղաքի տարածքում      20000 դրամ

    3)   մինչև  160 քմ մակերեսով Երևան  քաղաքից դուրս            7000 դրամ

    4)   160 քմ և  ավելի մակերեսով Երևան  քաղաքից դուրս         10000 դրամ

4.2  Բնակելի նշանակության անշարժ գույքի միավորի և դրա

նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների

վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար.

    1)   մինչև  200 քմ մակերեսով շինությամբ Երևան  քաղաքի        7000 դրամ

         տարածքում

    2)   200 քմ և  ավելի մակերեսով շինությամբ Երևան  քաղաքի     30000 դրամ

         տարածքում

    3)   մինչև  300 քմ մակերեսով շինությամբ Երևան  քաղաքից       7000 դրամ

         դուրս

    4)   300 քմ և  ավելի մակերեսով շինությամբ Երևան  քաղաքից    20000 դրամ

         դուրս

4.3  Չկառուցապատված հողամասերի միավորի և դրա նկատմամբ

գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ

միասնական տեղեկանք տրամադրելու համար.

    1)   մինչև  1000 քմ ներառյալ մակերեսով Երևան  քաղաքի         7000 դրամ

         տարածքում

    2)   1000 քմ-ից ավելի մակերեսով Երևան  քաղաքի տարածքում     20000 դրամ

    3)   մինչև  1200 քմ ներառյալ մակերեսով Երևան  քաղաքից        7000 դրամ

         դուրս

    4)   1200 քմ-ից ավելի մակերեսով Երևան  քաղաքից դուրս        10000 դրամ

    5)   ՀՀ Շիրակի և  Լոռու մարզերի բնակավայրերում պետական       1000 դրամ

         գնման պայմանագրով նախատեսված բնակարանային ֆոնդի

         կառուցապատման համար օտարվող հողամասերի միավորի և դրա

         նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների

         վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար.

4.4  Հասարակական և /կամ/ արտադրական շենքերի, շինությունների

(բացառությամբ գյուղատնտեսական արտադրական նշանակության

անշարժ գույքի), ինչպես նաև բնակելի շենքերում` նախագծով

նախատեսված ընդհանուր օգտագործման շինություններ

(տարածքներ) չհանդիսացող ոչ բնակելի անշարժ գույքի

միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու

սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք

տրամադրելու համար Երևան քաղաքի տարածքում.

    1)   մինչև  100 քմ մակերեսով շինությամբ                     10000 դրամ

    2)   100 քմ-ից մինչև  200 քմ մակերեսով շինությամբ           15000 դրամ

    3)   200 քմ-ից մինչև  500 քմ մակերեսով շինությամբ           20000 դրամ

    4)   500 քմ-ից մինչև  1000 քմ մակերեսով շինությամբ          25000 դրամ

    5)   1000 քմ-ից մինչև  5000 քմ մակերեսով շինությամբ         30000 դրամ

    6)   5000 քմ-ից մինչև  10000 քմ մակերեսով շինությամբ        65000 դրամ

    7)   10000 քմ և  ավելի մակերեսով շինությամբ                 80000 դրամ

4.5  Հասարակական և /կամ/ արտադրական շենքերի, շինությունների

(բացառությամբ գյուղատնտեսական արտադրական նշանակության

անշարժ գույքի), ինչպես նաև բնակելի շենքերում` նախագծով

նախատեսված ընդհանուր օգտագործման շինություններ

(տարածքներ) չհանդիսացող ոչ բնակելի անշարժ գույքի միավորի

և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու

սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք

տրամադրելու համար Երևան քաղաքից դուրս.

    1)   մինչև  100 քմ մակերեսով շինությամբ                      7000 դրամ

    2)   100 քմ-ից մինչև  200 քմ մակերեսով շինությամբ           10000 դրամ

    3)   200 քմ-ից մինչև  500 քմ մակերեսով շինությամբ           15000 դրամ

    4)   500 քմ-ից մինչև  1000 քմ մակերեսով շինությամբ          20000 դրամ

    5)   1000 քմ-ից մինչև  5000 քմ մակերեսով շինությամբ         25000 դրամ

    6)   5000 քմ-ից մինչև  10000 քմ մակերեսով շինությամբ        35000 դրամ

    7)   10000 քմ և  ավելի մակերեսով շինությամբ                 50000 դրամ

4.6  Գյուղատնտեսական արտադրական նշանակության անշարժ գույքի

միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու

սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք

տրամադրելու համար.

    1)   մինչև  1000 քմ մակերեսով շինությամբ                    10000 դրամ

    2)   1000 քմ-ից մինչև  5000 քմ մակերեսով շինությամբ         15000 դրամ

    3)   5000 քմ և  ավելի մակերեսով շինությամբ                  20000 դրամ

    4.7  Գյուղատնտեսական նշանակության հողամասի միավորի և  դրա    1000 դրամ

         նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների

         վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար.

    4.8  Գյուղատնտեսական նշանակության հողամասի միավորի և  դրա     500 դրամ

         նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների

         վերաբերյալ այլ տեղեկանք տրամադրելու համար.

4.9  Սերվիտուտի առկայության վերաբերյալ տեղեկանք տրամադրելու  1000 դրամ

համար.

    4.10 Հիփոթեքի կամ այլ իրավունքների և  սահմանափակումների      1000 դրամ

         առկայության վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար.

4.11 Անշարժ գույքի միավորի մակերեսների վերաբերյալ տեղեկանք   1000 դրամ

տրամադրելու համար.

    4.12 Անշարժ գույքի միավորի կազմում` հողամասի և  /կամ/        1000 դրամ

         շենքեր, շինությունների կադաստրային արժեքի վերաբերյալ

         տեղեկանք տրամադրելու համար.

    4.13 Ընդհանուր սեփականության դեպքում, սեփականատերերի թվի,    1000 դրամ

         բաժնեմասի չափերի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար.

    4.14 Անավարտ (կիսակառույց) շինությունների ավարտվածության     1000 դրամ

         աստիճանի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար.

    4.15 Շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների          1000 դրամ

         վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար.

4.16 Անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկանք տրամադրելու 1000 դրամ

համար.

    4.17 Կադաստրային գործի փաստաթղթերի քսերոպատճենի                50 դրամ

         յուրաքանչյուր էջի համար.

    4.18 ՀՀ անշարժ գույքի պետական միասնական տեղեկատվական         1000 դրամ

         շտեմարանից անձին պատկանող անշարժ գույքի(երի) վերաբերյալ

         տեղեկանք տրամադրելու համար` մեկ անձի հաշվարկով.

4.19 Կադաստրային քարտեզներում արտահայտված տեղեկատվության

տրամադրման համար.

Բազային շերտերում արտահայտված տեղեկատվություն /1 հա/.

         1) Երևան  քաղաքի համար                                  5000 դրամ

         2) Քաղաքային համայնքների համար /Երևան քաղաքի տարածքից  2000 դրամ

         բացի/ կառուցապատված հատվածներ

         3) Գյուղական համայնքների կառուցապատված հատվածների համար 1000 դրամ

         4) Քաղաքային /Երևան քաղաքի տարածքից բացի/ և գյուղական  300 դրամ

         համայնքների չկառուցապատված հատվածների և այլ տարածքների

         համար

4.20 Թեմատիկ շերտերում արտահայտված տեղեկատվության տրամադրման  500 դրամ

համար /1 շերտ/ յուրաքանչյուր համայնք,

4.21 Կադաստրային քարտեզների պատճենների յուրաքանչյուր օրինակի

տրամադրման համար /գունավոր տպագրություն/.

         1) A0 /1.2x0.9 մ/ ֆորմատ                                5000 դրամ

         2) A1 ֆորմատ                                            2500 դրամ

         3) A2 ֆորմատ                                            1250 դրամ

         4) A3 ֆորմատ                                             625 դրամ

         5) A4 ֆորմատ                                             300 դրամ

4.22 Կադաստրային քարտեզների պատճենի տրամադրում էլեկտրոնային

կրիչով` յուրաքանչյուր պատճեն.

         1) ճկուն սկավառակի վրա                                   500 դրամ

         2) կոմպակտ սկավառակի վրա                                1000 դրամ

4.23 Կադաստրային քարտեզների քսերոպատճենների յուրաքանչյուր

թերթի տրամադրման համար.

         1) A0 /1.2x0.9 մ/ ֆորմատ                                 600 դրամ

         2) A1 ֆորմատ                                             300 դրամ

         3) A2 ֆորմատ                                             150 դրամ

         4) A3 ֆորմատ                                              75 դրամ

         5) A4 ֆորմատ                                              30 դրամ

    4.24 1:10 000-1:1 000 000 մասշտաբների տեղագրական գունավոր    6000 դրամ

         քարտեզների տրամադրման համար յուրաքանչյուր

         անվանակարգային /նոմենկլատուրային/ թերթը.

    4.25 1:500-1:10 000 մասշտաբների տեղագրական սև-սպիտակ         2000 դրամ

         հատակագծերի տրամադրման համար յուրաքանչյուր

         անվանակարգային /նոմենկլատուրային/ թերթը.

    4.26 1:10 000-1:1 000 000 մասշտաբների տեղագրական             1000 դրամ

         քարտեզների և 1:500-1:10 000 մասշտաբների տեղագրական

         հատակագծերի անվանակարգային /նոմենկլատուրային/ թերթի

         յուրաքանչյուր քսերոպատճենի տրամադրման համար.

    4.27 Յուրաքանչյուր գեոդեզիական կետի կոորդինատի /աբսցիս,      1000 դրամ

         օրդինատ, բարձրություն/ տրամադրման համար.

    4.28 Անշարժ գույքի միավորի /հողամաս, շենք, շինություն/        100 դրամ

         յուրաքանչյուր շրջադարձային կետի կամ անկյան կոորդինատի

         /աբսցիս, օրդինատ/ տրամադրման համար.

4.29 1:500-1:1 000 000 մասշտաբի տեղագրական հատակագծերի և

քարտեզների յուրաքանչյուր անվանակարգային /նոմենկլատուրային/

թերթի տրամադրման համար.

         1) ռաստերային ֆորմատով                                  4000 դրամ

         2) վեկտորային ֆորմատով                                 80000 դրամ

    4.30 Օդալուսանկար ցանկացած մասշտաբի /18x18 կամ 23x23 սմ/     1500 դրամ

         ռաստերային ֆորմատով տրամադրման համար.

    4.31 Տիեզերական նկար 1 մ-ից պակաս թույլատրելիության         12000 դրամ

         ռաստերային ֆորմատով, 1 կմ2 տրամադրման համար.

    4.32 Տիեզերական նկար 1 մ-ից ավելի թույլատրելիություն         3000 դրամ

         ունեցող, ռաստերային ֆորմատով, 1 կմ2 տրամադրման համար.

4.33 Աշխարհագրական օբյեկտի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու   1000 դրամ

համար.

    4.34 Անշարժ գույքի միավորման և/կամ  բաժանման վերաբերյալ     20000 դրամ

         համապատասխան հատակագիծ տրամադրելու համար.

 

5. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

 

5.1 Բազմաբնակարան շենքերի բնակարանների միավորի և /կամ/

բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող

տարածքների, ինչպես նաև շենքի պահպանման և սպասարկման

համար անհրաժեշտ հողամասերի, (որոնք չեն հանդիսանում այլ

անձանց սեփականություն) նկատմամբ իրավունքների պետական

գրանցման համար.

    1)   մինչև  160 քմ մակերեսով Երևան  քաղաքի տարածքում        10000 դրամ

    2)   160 քմ և  ավելի մակերեսով Երևան  քաղաքի տարածքում      30000 դրամ

    3)   մինչև  160 քմ մակերեսով Երևան  քաղաքից դուրս           10000 դրամ

    4)   160 քմ և  ավելի մակերեսով Երևան  քաղաքից դուրս         15000 դրամ

5.2  Բնակելի նշանակության անշարժ գույքի միավորի նկատմամբ

իրավունքների պետական գրանցման համար.

    1)   մինչև  200 քմ մակերեսով շինությամբ Երևան  քաղաքի       10000 դրամ

         տարածքում

    2)   200 քմ և  ավելի մակերեսով շինությամբ Երևան  քաղաքի     40000 դրամ

         տարածքում

    3)   մինչև  300 քմ մակերեսով շինությամբ Երևան  քաղաքից      10000 դրամ

         դուրս

    4)   300 քմ և  ավելի մակերեսով շինությամբ Երևան  քաղաքից    30000 դրամ

         դուրս

 

5.3 Չկառուցապատված հողամասերի միավորի նկատմամբ իրավունքների

պետական գրանցման համար.

    1)   մինչև  1000 քմ ներառյալ մակերեսով Երևան  քաղաքի        10000 դրամ

         տարածքում

    2)   1000 քմ-ից ավելի մակերեսով Երևան  քաղաքի տարածքում     40000 դրամ

3)   մինչև 1200 քմ ներառյալ մակերեսով Երևան քաղաքից դուրս 10000 դրամ

    4)   1200 քմ-ից ավելի մակերեսով Երևան  քաղաքից դուրս        15000 դրամ

5.4  Հասարակական և /կամ/ արտադրական շենքերի, շինությունների

(բացառությամբ գյուղատնտեսական արտադրական նշանակության

անշարժ գույքի), ինչպես նաև բնակելի շենքերում` նախագծով

նախատեսված ընդհանուր օգտագործման շինություններ

(տարածքներ) չհանդիսացող ոչ բնակելի անշարժ գույքի

միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար

Երևան քաղաքի տարածքում.

    1)   մինչև  100 քմ մակերեսով շինությամբ                     30000 դրամ

    2)   100 քմ-ից մինչև  200 քմ մակերեսով շինությամբ           50000 դրամ

    3)   200 քմ-ից մինչև  500 քմ մակերեսով շինությամբ           60000 դրամ

    4)   500 քմ-ից մինչև  1000 քմ մակերեսով շինությամբ          70000 դրամ

    5)   1000 քմ-ից մինչև  5000 քմ մակերեսով շինությամբ         80000 դրամ

    6)   5000 քմ-ից մինչև  10000 քմ մակերեսով շինությամբ       150000 դրամ

    7)   10000 քմ և  ավելի մակերեսով շինությամբ                160000 դրամ

5.5  Հասարակական և /կամ/ արտադրական շենքերի, շինությունների

(բացառությամբ գյուղատնտեսական արտադրական նշանակության

անշարժ գույքի), ինչպես նաև բնակելի շենքերում` նախագծով

նախատեսված ընդհանուր օգտագործման շինություններ

(տարածքներ) չհանդիսացող ոչ բնակելի անշարժ գույքի միավորի

նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար Երևան

քաղաքից դուրս.

    1)   մինչև  100 քմ մակերեսով շինությամբ                     15000 դրամ

    2)   100 քմ-ից մինչև  200 քմ մակերեսով շինությամբ           25000 դրամ

    3)   200 քմ-ից մինչև  500 քմ մակերեսով շինությամբ           35000 դրամ

    4)   500 քմ-ից մինչև  1000 քմ մակերեսով շինությամբ          45000 դրամ

    5)   1000 քմ-ից մինչև  5000 քմ մակերեսով շինությամբ         55000 դրամ

    6)   5000 քմ-ից մինչև  10000 քմ մակերեսով շինությամբ        65000 դրամ

    7)   10000 քմ և  ավելի մակերեսով շինությամբ                 75000 դրամ

5.6  Գյուղատնտեսական արտադրական նշանակության անշարժ գույքի

միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար.

    1)   մինչև  1000 քմ մակերեսով շինությամբ                    15000 դրամ

    2)   1000 քմ-ից մինչև  5000 քմ մակերեսով շինությամբ         25000 դրամ

    3)   5000 քմ և  ավելի մակերեսով շինությամբ                  30000 դրամ

    5.7  Գյուղատնտեսական նշանակության հողամասերի միավորի         2000 դրամ

         նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար.

5.8  Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների

         սահմանափակումների պետական գրանցման համար.               1000 դրամ

5.9  Գյուղատնտեսական նշանակության հողամասերի միավորի նկատմամբ 500 դրամ

իրավունքների սահմանափակումների պետական գրանցման համար.

    5.10 Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական     7000 դրամ

         գրանցման վկայականների կամ նախկինում գույքագրման

         մարմինների կողմից տրված սեփականության իրավունքը հաստատող

         փաստաթղթերի կրկնօրինակ տալու համար.

 

    5.11 Միջազգային կազմակերպությունների վարկերի և               2000 դրամ

         դրամաշնորհների, պետական բյուջեի միջոցների հաշվին

         կառուցված և քաղաքացիներին փոխանցված բազմաբնակարան շենքերի

         բնակարանների, անհատական բնակելի տների միավորի նկատմամբ

         իրավունքների պետական գրանցման, Շիրակի և Լոռու մարզերի

         համայնքներին հանձնված նախկին պետական բնակարանային ֆոնդի

         նկատմամբ համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման,

         Շիրակի և Լոռու մարզերի բնակավայրերում պետական գնման

         պայմանագրով նախատեսված բնակարանային ֆոնդի կառուցապատման

         համար ձեռքբերված հողամասերի նկատմամբ սեփականության

         իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև միջազգային

         կազմակերպությունների վարկերի և դրամաշնորհների, պետական

         բյուջեի միջոցների հաշվին Շիրակի և Լոռու մարզերում

         կառուցված բնակելի ֆոնդի նկատմամբ համայնքի սեփականության

         իրավունքի նվիրատվության» առուվաճառքի» պայմանագրի հիման

         վրա քաղաքացիների սեփականության իրավունքի պետական

         գրանցման համար`

    5.12 Շարժական գույքի գրավի կամ Լիզինգի պայմանագրով           2000 դրամ

         վարձակալության իրավունքի գրանցում կատարելու համար.

    5.13 Անշարժ գույքի հասցեների գրանցում կատարելու և  /կամ/     2000 դրամ

         գրանցված հասցեների փոփոխություն կատարելու համար.

 

6. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու

սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում.

Բաժնում սահմանված տեղեկանքները տրամադրվում են.

    4.1-ից 4.7 կետերում նշված տեղեկանքները                      - 2-րդ օրը

    4.8-4.17 և  4.33 կետերում նշված տեղեկանքները                - 2-րդ օրը

    4.18 կետում նշված տեղեկանքը                                 - 5-րդ օրը

    4.19-4.32 կետերում նշված տեղեկանքները                       - 2-րդ օրը

    4.34 կետում նշված հատակագիծը                                - 4-րդ օրը

 

Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցում և

վկայականի տրամադրում.

Պետական գրանցումը և վկայականի տրամադրումն իրականացվում է.

    Բնակելի նշանակության անշարժ գույքի և  գյուղատնտեսական       - 3-րդ օրը

նշանակության հողերի համար

Հասարակական և /կամ/ արտադրական շենքերի, շինությունների,

ինչպես նաև բնակելի շենքերում` նախագծով նախատեսված ընդհանուր

օգտագործման շինություններ (տարածքներ) չհանդիսացող ոչ բնակելի

    և  գյուղատնտեսական արտադրական անշարժ գույքի համար           - 4-րդ օրը

    Շարժական գույքի համար                                       - 2-րդ օրը

 

7. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկերում ընդգրկված սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող անշարժ և շարժական գույքի նկատմամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկում» սահմանված վճարները գանձվում են դրանց 50%-ի չափով: Սույն ցանկի 5-րդ Բաժնի 5.8 և 5.9 կետերում նշված գրանցման վճարներից ազատվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում գույքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու լիազորություններ ունեցող իրավասու մարմինները:

 

 

pin
Կադաստրի կոմիտե
10.06.2009
N 139-Ն
Հրաման