Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0456.070509

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2009 թվականի N 456-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունները Երևանի թաղային համայնքների ենթակայությանը հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1788-Ն որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2153-Ն որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2337-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «թաղային» բառը փոխարինել «քաղաքապետարանի» բառով.

i

2) որոշման հավելվածում «թաղային համայնքի» բառերը փոխարինել «վարչական շրջանի» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 2 հավելվածի 13-րդ կետում «թաղային» բառը փոխարինել «վարչական շրջանի ղեկավարը» բառերով:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշման հավելվածի 61-րդ կետում «12 թաղային» բառերը փոխարինել «քաղաքապետարանի աշխատակազմ» բառերով:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 352-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Փոխհատուցման իրավունք ունեցող անձանց հաշվառման, ինչպես նաև փոխհատուցման վճարման կազմակերպման աշխատանքներն իրականացնում են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները (այսուհետ` գործակալություն):»:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1523-Ն որոշման 6-րդ կետից հանել «(Երևանի քաղաքապետին)» բառերը, իսկ նույն կետում «թաղային համայնքների» բառերը փոխարինել «քաղաքապետին» բառով:

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «2009 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 39-Ն որոշման 7-րդ կետից հանել «(Երևանի քաղաքապետին)» բառերը, նույն կետում «թաղային համայնքների» բառերը փոխարինել «քաղաքապետին» բառով, իսկ 7-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «թաղային և» բառերը:

8. Առաջարկել Երևանի քաղաքապետին մեկամսյա ժամկետում ապահովել Երևանի վարչական շրջանների սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների կանոնադրությունները հաստատելը` հիմք ընդունելով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների օրինակելի կանոնադրությունը:

9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Երևանի քաղաքապետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել պատվիրակած լիազորություն իրականացնելու 2009 թվականի մնացած ժամանակահատվածի համար պայմանագրերի կնքումը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2009
N 456-Ն
Որոշում