606.0009.250209
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 02 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60609085
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
24 փետրվարի 2009 թվականի N 9-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 3-ի «Նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու, նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարության կարգը, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի և նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով առաջադրված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների առաջադրման փաստը հավաստող տեղեկանքի ձևը սահմանելու մասին» N 37-Ն որոշման (այսուհետ` որոշում) նախաբանում «և 128-րդ» բառերը փոխարինել «, 128-րդ և 138.16-րդ» բառերով:
2. Որոշման թիվ 1 հավելվածով սահմանված նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու, նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարության կարգի.
i
1) 2-րդ կետի «Ազգային ժողովի` միայն համամասնական ընտրակարգով» բառերը փոխարինել «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով» բառերով,
2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.
i
«13.1. Երևանի ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրած կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմից համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամ կատարած մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը:
13.2. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է Երևանի ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ` մինչև նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով կամավոր մուծում:
13.3. Նախընտրական քարոզչության ընթացքում Երևանի ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքն իրավունք ունի ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև 60.000-ապատիկը չգերազանցող գումար:»,
3) 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
i
«Երևանի ավագանու ընտրությունների դեպքում մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական գրավի գումարը հետ է վերադարձվում համապատասխան նախընտրական հիմնադրամ` ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո` ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:
Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է: Մյուս բոլոր դեպքերում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե:»,
4) 27-րդ կետի «Ազգային ժողովի» բառերը հանել,
i
5) 32-րդ կետը «անդամների» բառից հետո լրացնել «, բացառությամբ Երևանի ավագանու անդամների,» բառերով:
i
3. Որոշման թիվ 2 հավելվածով սահմանված նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի վերնագիրը «պատգամավորի» բառից հետո լրացնել «Երևանի ավագանու, «բառերով: