102.0020.110209
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 02 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10209057
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
5 փետրվարի 2009 թվականի N 20-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգը և հասարակական դիտորդների խմբի կազմը սահմանելու մասին» թիվ ՔՀ-66-Ն հրամանով սահմանված N 1 հավելվածի 13-րդ կետի`
1) 5-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Հրատապ հաշվետվությունների` Խմբի որոշմամբ հաստատված լինելը պարտադիր չէ: Հրատապ հաշվետվությունները կարող են ուղարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Խմբի նախագահի ստորագրությամբ և այցելությունը կատարած Խմբի անդամների համաձայնությամբ: Խմբի մյուս անդամները ուղարկված հրատապ հաշվետվությանը պարտադիր տեղեկացվում են Խմբի հերթական նիստի ժամանակ: Խմբի յուրաքանչյուր անդամ ուղարկված հրատապ հաշվետվության վերաբերյալ դիտողություններ կամ առաջարկություններ ունենալու դեպքում այդ դիտողություններն ու առաջարկությունները կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:»:
2) 6-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հաշվետվություններն ու դրանց մեկնաբանությունները տեղադրվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ինտերնետային կայքում:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: