Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ ...

15.06.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.06.1998  -ից մինչեւ   15.06.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 07.06.00 թիվ 289 որոշում)

i

040.0320.290598

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 1998 թվական թիվ 320

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 609 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի «Ֆիրմային անվանումների և ապրանքային նշանների մեջ որոշ անունների և անվանումների օգտագործման կարգը հաստատելու մասին» թիվ 609 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Ֆիրմային անվանման գրանցման հայտ ներկայացնելիս այդ անվանման մեջ «Հայաստան», «հայ», «հայկական», «հանրապետություն», «հանրապետական» բառերի և դրանց թարգմանությունների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունը թույլատրում է դրանց օգտագործումը ֆիրմային անվանման մեջ, եթե հայտին կից ներկայացվել է նաև այդպիսի թույլտվության համար նախատեսված տարեկան տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ:

Տարեկան տուրքի վճարման ժամկետի սկիզբը հաշվարկվում է թույլտվություն տալու օրվանից:

Սույն կետով նախատեսված թույլտվությունն ստանալուց հետո ֆիրմային անվանման մեջ համապատասխան բառերը և դրանց թարգմանությունները յուրաքանչյուր հաջորդ տարվա ընթացքում կարող են օգտագործվել միայն այդ տարվա համար նախատեսված պետական տուրքը նախօրոք վճարելու դեպքում:

Նշված բառերը ֆիրմային անվանումներում կարող են օգտագործվել առանց թույլտվության, եթե, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության եզրակացության համաձայն, դա պայմանավորված է միայն տվյալ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ֆիրմային անվանման մեջ Հայաստանի Հանրապետությունում գրանցված նրա հիմնադիր անվանման օգտագործման անհրաժեշտությամբ».

բ) հանել կարգի 3-րդ կետը.

i

գ) կարգի 7-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշված անձանց մահվան և ժառանգներ չունենալու դեպքում նրանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարներն ու ֆաքսիմիլեներն ապրանքային նշանների մեջ կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության թույլտվությամբ»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.05.1998
N 320
Որոշում