040.1018.120908
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 օգոստոսի 2008 թվականի N 1018-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 525 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) 1-ին կետում «ապրանքանյութական պաշարների» բառերը փոխարինել «ծառայությունների (աշխատանքների)» բառերով.
2) 2-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«գ) սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:».
3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի`
i
ա. վերնագրում «ապրանքանյութական պաշարների» բառերը փոխարինել «ծառայությունների (աշխատանքների)» բառերով,
բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Ծախսերի հաշվեգրման համար նյութական և ոչ նյութական ակտիվների, ինչպես նաև ծառայությունների (աշխատանքների) ձեռքբերման ժամանակ իրականացված գործարքները հավաստող փաստաթղթեր կարող են համարվել, մասնավորապես`
ա) հարկային հաշիվը.
բ) հաշիվ-ապրանքագիրը.
գ) կրճատ հաշիվ-ապրանքագիրը.
դ) ապրանքանյութական բեռնագիրը.
ե) պահեստի ելքի անդորրագիրը (ապրանքագիրը).
զ) կատարողական ակտը.
է) աշխատավարձի հաշվարկային կամ հաշվարկավճարային տեղեկագիրը.
ը) քարտային անդորրագիրը.
թ) բանկային ծառայությունների մատուցումը հավաստող անդորրագիրը կամ քաղվածքը կամ այլ փաստաթուղթ.
ժ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված` վճարների կատարումը հավաստող փաստաթղթերը.
ժա) հսկիչ-դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոնը.
ժբ) միակողմանի գնման ակտը:
Սույն կետում նշված փաստաթղթերի (բացառությամբ «ժբ» ենթակետում նշվածի) ամբողջությունն անվանվում է նաև հաշվարկային փաստաթուղթ, ընդ որում, կրճատ հաշիվ-ապրանքագիրը, հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնը և միակողմանի գնման ակտն այսուհետ կանվանվեն նաև միակողմանի փաստաթուղթ, իսկ սույն կետում նշված մնացած բոլոր փաստաթղթերը` երկկողմանի փաստաթուղթ:
Սույն կարգի իմաստով կրճատ հաշիվ-ապրանքագիր է համարվում այն հաշվարկային փաստաթուղթը, որում առկա են սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված վավերապայմանները, ինչպես նաև ակտիվներ ձեռք բերող կամ ծառայություններ ստացող (աշխատանքներ ընդունող)` հարկ վճարող իրավաբանական անձի, նրա մշտական հաստատության (այդ թվում` հիմնարկի, մասնաճյուղի, ներկայացուցչության) լրիվ անվանումը և փաստացի գործունեության վայրը (հասցեն) կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի (զինվորական գրքույկի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) սերիան և համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը և պետական գրանցման վկայականի համարը:
Սույն կարգի իմաստով միակողմանի գնման ակտ է համարվում այն փաստաթուղթը, որում առկա են սույն կարգի 2-րդ կետի «ա», «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված վավերապայմանները:»,
i
գ. 2-րդ կետի «ե» ենթակետը «միավորի գինը» բառերից հետո լրացնել «` դրա առանձնացումը հնարավոր լինելու դեպքում» բառերով, իսկ նույն կետի «բ» և «գ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) ակտիվներ օտարող կամ ծառայություններ մատուցող (աշխատանքներ կատարող) հարկ վճարողի`
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ` ՀՎՀՀ) ունենալը պարտադիր լինելու դեպքում` ՀՎՀՀ,
- իրավաբանական անձի, նրա մշտական հաստատության (այդ թվում` հիմնարկի, մասնաճյուղի, ներկայացուցչության) լրիվ անվանումը, փաստացի գործունեության վայրը (հասցեն), ինչպես նաև կնիքը (դրոշմակնիքը) (Հայաստանում հաշվառված հարկ վճարողի համար` կնիքի (դրոշմակնիքի) վրա ՀՎՀՀ-ի պարտադիր նշմամբ) և (կամ) ղեկավարի (կամ փոխարինող անձի) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, ստորագրությունը,
- ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության (հաշվառման) վայրը (հասցեն), ինչպես նաև անձնագրի (զինվորական գրքույկի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) սերիան և համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը և պետական գրանցման վկայականի համարը.
գ) ակտիվներ ձեռք բերող կամ ծառայություններ ստացող (աշխատանքներ ընդունող) հարկ վճարողի`
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր լինելու դեպքում` ՀՎՀՀ,
- իրավաբանական անձի, նրա մշտական հաստատության (այդ թվում` հիմնարկի, մասնաճյուղի, ներկայացուցչության) լրիվ անվանումը, փաստացի գործունեության վայրը (հասցեն), ինչպես նաև կնիքը (դրոշմակնիքը) (Հայաստանում հաշվառված հարկ վճարողի համար` կնիքի (դրոշմակնիքի) վրա ՀՎՀՀ-ի պարտադիր նշմամբ) և (կամ) ղեկավարի (կամ փոխարինող անձի) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, ստորագրությունը,
- ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության (հաշվառման) վայրը (հասցեն), ինչպես նաև անձնագրի (զինվորական գրքույկի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) սերիան և համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը և պետական գրանցման վկայականի համարը.»,
դ. 3-րդ կետի հինգերորդ և իններորդ պարբերություններից յուրաքանչյուրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«իրավաբանական անձի, նրա մշտական հաստատության (այդ թվում` հիմնարկի, մասնաճյուղի, ներկայացուցչության) լրիվ անվանումը, փաստացի գործունեության վայրը (հասցեն), ինչպես նաև կնիքը (դրոշմակնիքը) (Հայաստանում հաշվառված հարկ վճարողի համար` կնիքի (դրոշմակնիքի) վրա ՀՎՀՀ-ի պարտադիր նշմամբ) և (կամ) ղեկավարի (կամ փոխարինող անձի) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, ստորագրությունը.»,
i
ե. 3-րդ կետի յոթերորդ և տասնմեկերորդ պարբերություններից յուրաքանչյուրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության (հաշվառման) վայրը (հասցեն), ինչպես նաև անձնագրի (զինվորական գրքույկի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) սերիան և համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը և պետական գրանցման վկայականի համարը.»,
զ. 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում «50» թիվը փոխարինել «300» թվով,
i
է. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Կրճատ հաշիվ-ապրանքագիրը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվող ՀԴՄ-ների կտրոնները (սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետում նշված վավերապայմանները ձեռք բերողի կողմից ինքնուրույնաբար լրացվելու դեպքում` անմիջականորեն ՀԴՄ-ի կտրոնի վրա կամ դրան կցված փաստաթղթում) ընդունվում են որպես ծախսերը հիմնավորող փաստաթուղթ, եթե դրանց հանրագումարը չի գերազանցում ամսական 3.0 մլն դրամը` միանվագ գործարքը 300 հազ. դրամը չգերազանցելու դեպքում:
Սույն կետի առաջին պարբերության դրույթները կիրառվում են նաև ժամանակի ընթացքում մաշված ՀԴՄ-ների կտրոնների վրա, եթե հարկ վճարողի մոտ առկա է դրան համապատասխանող պարզեցված հաշվարկային փաստաթուղթը կամ այդ ՀԴՄ-ի կտրոնի ընթեռնելի պատճենը, ինչպես նաև` այն դեպքերում, երբ ՀԴՄ-ի կտրոնի վրա բացակայում են սույն կարգի 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերում նշված վավերապայմանները` դրանք հարկ վճարողի կողմից ինքնուրույնաբար լրացվելու դեպքում (անմիջականորեն ՀԴՄ-ի կտրոնի վրա կամ դրան կցված փաստաթղթում):»,
i
ը. 6-րդ կետում «և 5-րդ» բառերը փոխարինել «5-րդ և 5.1-ին» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում, նշված որևէ պահանջի (պահանջների) չկատարումն ինքնին չի նշանակում, որ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը հարկման նպատակով չեն ընդունվում, քանի դեռ նշված այլ վավերապայմաններ, ըստ էության, հիմնավորում են կատարված ծախսերը:»,
i
թ. 10-րդ կետից հանել «անհատ ձեռնարկատեր պետական գրանցման վկայականի համարը և այլն» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ