124.0009.110808
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 08 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12408233
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
22 հուլիսի 2008 թվականի N 09-Ն
ՀՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 Թ. ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 06-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1926-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 29-րդ կետի «գ» ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի 2008թ. հունիսի 6-ի «Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը սահմանելու մասին» թիվ 06-Ն հրամանով սահմանված «Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգի» մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
«վերահսկողության վարչության» բառերը փոխարինել «հարկային վարչարարության ռազմավարության և պլանավորման վարչության» բառերով, «հարկային վարչարարության կատարելագործման վարչության» բառերը` «հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հարկման ընթացակարգերի վարչության» բառերով, «եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչության» բառերը` «Հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչության» բառերով: