118.0079.030408
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 04 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11808109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
4 փետրվարի 2008 թվականի N 79-Ն
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 324-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 15-ի 5-րդ մասի «զ» կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունները` ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները և այդ ցուցանիշների կատարման մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման գործընթացը կանոնակարգելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները և այդ ցուցանիշների կատարման մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման կարգը հաստատելու մասին» N 324-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 15-ի 5-րդ մասի «զ» կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունները` ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները և այդ ցուցանիշների կատարման մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման գործընթացը կանոնակարգելու նպատակով.»:
2. Հրամանի 2-րդ կետը լրացնել նոր ենթակետով հետևյալ բովանդակությամբ`
«4) Սույն հրամանի իմաստով հաշվետու պետական մարմիններ են համարվում այն պետական մարմինները, որոնց գծով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշներ:»:
3. Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելված N 1-ի` Օրինակելի ձև ԱԿ-1-ի լրացման պահանջներում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) 2-րդ կետում «(ԸԾԾ կոդավորում ունեցող)» բառերը փոխարինել «(«Ը» կոդավորում ունեցող)» բառերով:
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
««Գ», «Դ», «Ե», «Զ», «Է», «Ը», «Թ» և «Ժ» սյունակներում լրացվում է համապատասխան ծրագրի կամ քաղաքականության միջոցառման ծրագրային դասիչը` յուրաքանչյուր սյունակում մեկ նիշ կամ մեկ տառ: «Գ», «Դ», «Ե», «Զ» սյունակները նախատեսված են համապատասխան ծրագրի ծրագրային դասիչի համար, իսկ «Է», «Ը», «Թ» և «Ժ» սյունակները` քաղաքականության միջոցառման ծրագրային դասիչի համար: Ընդ որում, «Գ», «Է», «Ը» սյունակները նախատեսված են դասիչի տառերով արտահայտված մասի համար, իսկ «Դ», «Ե», «Զ», «Թ» և «ժ» սյունակները` դասիչի թվային մասի համար: Ծրագրի ծրագրային դասիչի «Գ» սյունակում լրացվում են հետևյալ կոդերը.
1) ընթացիկ ծրագրերի դեպքում` «Ը»,
2) պետական կազմակերպությունների կարողությունների զարգացման դեպքում`»Ս»,
3) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառույթների դեպքում` «Կ»,
4) ֆինանսավորման դեպքում` «Ֆ»:
«Է» և «Ը» սյունակներում լրացվում են տարբեր քաղաքականության միջոցառումները բնորոշող հետևյալ կոդերը`
1) ծառայությունների դեպքում` «ԱԾ»,
2) տրանսֆերտների դեպքում` «ԾՏ»,
3) ֆինանսավորման ծախսերի դեպքում` «ՖԾ»,
4) պետական կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող և այդ հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման կամ հիմնանորոգման դեպքում` «ԿՀ»,
5) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման կամ հիմնանորոգման դեպքում` «ԱՏ»,
6) պետական բյուջեի միջոցների հաշվին տվյալ պետական կառավարչական հիմնարկի ընդհանուր կառավարման լիազորության ներքո գտնվող` պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող` պետական մասնակցությամբ կազմակերպության համար ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման և հիմնանորոգման (օրինակ` ՊՈԱԿ-ների համար և հաշվառվում են տվյալ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում) դեպքում` «ԵԿ»,
7) այլ կառավարչական հիմնարկների կողմից ուղղակիորեն օգտագործվող և վերջիններիս հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման և հիմնանորոգման գծով ծախսերի դեպքում` «ԿՊ»,
8) այլ կառավարչական հիմնարկների հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման կամ հիմնանորոգման ծախսերի դեպքում` «ԱՊ»,
9) այլ կառավարչական հիմնարկի ընդհանուր կառավարման լիազորության ներքո գտնվող կազմակերպությունների համար պետական բյուջեի միջոցների հաշվին, տվյալ կազմակերպության հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման և հիմնանորոգման (ներդրումների) դեպքում` «ԵՊ»,
10) հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների գծով պետական բյուջեից կատարվող ծախսերի դեպքում` «ԱՁ»,
11) վարկերի տրամադրման դեպքում` «ՎՏ»,
12) վարկերի մարման դեպքում` «ՎՄ»,
13) բաժնետոմսերի ձեռք բերման դեպքում` «ԲՏ»,
14) փոխառությունների մարման և այլ ելքերի (ներքին) դեպքում -` «ՄՆ»,
15) փոխառությունների մարման և այլ ելքերի (արտաքին) դեպքում -` «ՄԱ»,
16) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և այդ հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող կապիտալ ակտիվների վաճառքի կամ դուրսգրման դեպքում` «ԿԻ»,
17) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող կապիտալ ակտիվների վաճառքի կամ դուրսգրման դեպքում` «ԵԻ»:»:
3) 4-րդ կետում և 7-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետերում «կապիտալ ակտիվների» բառերը փոխարինել «ոչ ֆինանսական ակտիվների» բառերով:
4) 8-րդ կետի նախավերջին նախադասության մեջ ««Է»» տառը փոխարինել «»Ե»» տառով, իսկ «»Ը»» տառը` «»Զ»» տառով:
5) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
««ԺԵ» սյունակում լրացվում է համապատասխան չափորոշիչի տեսակի անվանումը, մասնավորապես`
1) «Ծառայություններ» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «որակական» կամ «ժամկետայնության»,
2) «Տրանսֆերտներ» քաղաքականության միջոցառումների դեպքում` «շահառուների քանակը», «տրանսֆերտի վճարման հաճախականությունը», «շահառուների ընտրության չափանիշները»,
3) «Ֆիզիկական կապիտալ (ակտիվների ձեռք բերում, կառուցում կամ հիմնանորոգում)» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «փոխարինվող ակտիվների նկարագրությունը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,
4) «Ֆիզիկական կապիտալ (ակտիվների վաճառք կամ դուրս գրում)» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի տարիքը», «վաճառքի արդյունքում կարողությունների վրա հնարավոր ազդեցությունը»,
5) «Ներդրումներ լիազոր կառավարման ներքո գտնվող պետական կազմակերպություններում» քաղաքականության միջոցառումների դեպքում` «կազմակերպություն, որտեղ կատարվում է ներդրումը», «ներդրման հիմնավորումը»,
6) «Այլ պետական կառավարչական հիմնարկի կարողությունների զարգացում» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,
7) «Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,
8) «Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «որակական»,
9) կազմակերպություններին կամ անհատներին տրամադրվող փոխատվությունների կամ բաժնետոմսերի ձեռք բերման դեպքում` «կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը», «ներդրման հիմնավորումը»,
10) կազմակերպություններին կամ անհատներին տրամադրվող վարկերի դեպքում` «քանակական», «ընտրության չափանիշները»:»:
4. Հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելված N 2-ի` Օրինակելի ձև ԱԿՓ-1-ի լրացման պահանջներում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները:
1) 2-րդ կետում «(ԸԾԾ կոդավորում ունեցող)» բառերը փոխարինել «(«Ը» կոդավորում ունեցող)» բառերով:
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
««Գ», «Դ», «Ե», «Զ», «Է», «Ը», «Թ» և «Ժ» սյունակներում լրացվում է համապատասխան ծրագրի կամ քաղաքականության միջոցառման ծրագրային դասիչը` յուրաքանչյուր սյունակում մեկ նիշ կամ մեկ տառ: «Գ», «Դ», «Ե», «Զ» սյունակները նախատեսված են համապատասխան ծրագրի ծրագրային դասիչի համար, իսկ «Է», «Ը», «Թ» և «Ժ» սյունակները` քաղաքականության միջոցառման ծրագրային դասիչի համար: Ընդ որում, «Գ», «Է», «Ը» սյունակները նախատեսված են դասիչի տառերով արտահայտված մասի համար, իսկ «Դ», «Ե», «Զ», «Թ» և «ժ» սյունակները` դասիչի թվային մասի համար: Ծրագրի ծրագրային դասիչի «Գ» սյունակում լրացվում են հետևյալ կոդերը.
1) ընթացիկ ծրագրերի դեպքում` «Ը»,
2) պետական կազմակերպությունների կարողությունների զարգացման դեպքում` «Ս»,
3) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառույթների դեպքում` «Կ»,
4) ֆինանսավորման դեպքում` «Ֆ»:
«Է» և «Ը» սյունակներում լրացվում են տարբեր քաղաքականության միջոցառումները բնորոշող հետևյալ կոդերը`
1) ծառայությունների դեպքում` «ԱԾ»,
2) տրանսֆերտների դեպքում` «ԾՏ»,
3) ֆինանսավորման ծախսերի դեպքում` «ՖԾ»,
4) պետական կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող և այդ հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման կամ հիմնանորոգման դեպքում` «ԿՀ»,
5) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման կամ հիմնանորոգման դեպքում` «ԱՏ»,
6) պետական բյուջեի միջոցների հաշվին տվյալ պետական կառավարչական հիմնարկի ընդհանուր կառավարման լիազորության ներքո գտնվող` պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող` պետական մասնակցությամբ կազմակերպության համար ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման և հիմնանորոգման (օրինակ` ՊՈԱԿ-ների համար և հաշվառվում են տվյալ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում) դեպքում` «ԵԿ»,
7) այլ կառավարչական հիմնարկների կողմից ուղղակիորեն օգտագործվող և վերջիններիս հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման և հիմնանորոգման գծով ծախսերի դեպքում` «ԿՊ»,
8) այլ կառավարչական հիմնարկների հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման կամ հիմնանորոգման ծախսերի դեպքում` «ԱՊ»,
9) այլ կառավարչական հիմնարկի ընդհանուր կառավարման լիազորության ներքո գտնվող կազմակերպությունների համար պետական բյուջեի միջոցների հաշվին, տվյալ կազմակերպության հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման և հիմնանորոգման (ներդրումների) դեպքում` «ԵՊ»,
10) հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների գծով պետական բյուջեից կատարվող ծախսերի դեպքում` «ԱՁ»,
11) վարկերի տրամադրման դեպքում` «ՎՏ»,
12) վարկերի մարման դեպքում` «ՎՄ»,
13) բաժնետոմսերի ձեռք բերման դեպքում` «ԲՏ»,
14) փոխառությունների մարման և այլ ելքերի (ներքին) դեպքում` «ՄՆ»,
15) փոխառությունների մարման և այլ ելքերի (արտաքին) դեպքում` «ՄԱ»,
16) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և այդ հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող կապիտալ ակտիվների վաճառքի կամ դուրսգրման դեպքում` «ԿԻ»,
17) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող կապիտալ ակտիվների վաճառքի կամ դուրսգրման դեպքում` «ԵԻ»:»:
3) 4-րդ կետում և 7-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետերում «կապիտալ ակտիվների» բառերը փոխարինել «ոչ ֆինանսական ակտիվների» բառերով:
4) 8-րդ կետի նախավերջին նախադասության մեջ ««Է»» տառը փոխարինել «»Ե»» տառով, իսկ «»Ը»» տառը` «»Զ»» տառով:
5) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
««ԺԵ» սյունակում լրացվում է համապատասխան չափորոշիչի տեսակի անվանումը, մասնավորապես`
1) «Ծառայություններ» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «որակական» կամ «ժամկետայնության»,
2) «Տրանսֆերտներ» քաղաքականության միջոցառումների դեպքում` «շահառուների քանակը», «տրանսֆերտի վճարման հաճախականությունը», «շահառուների ընտրության չափանիշները»,
3) «Ֆիզիկական կապիտալ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «փոխարինվող ակտիվների նկարագրությունը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,
4) «Ֆիզիկական կապիտալ (ակտիվների վաճառք կամ դուրս գրում)» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի տարիքը», «վաճառքի արդյունքում կարողությունների վրա հնարավոր ազդեցությունը»,
5) «Ներդրումներ լիազոր կառավարման ներքո գտնվող պետական կազմակերպություններում» քաղաքականության միջոցառումների դեպքում` «կազմակերպություն, որտեղ կատարվում է ներդրումը», «ներդրման հիմնավորումը»,
6) «Այլ պետական կառավարչական հիմնարկի կարողությունների զարգացում» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,
7) «Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,
8) «Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «որակական»,
9) կազմակերպություններին կամ անհատներին տրամադրվող փոխատվությունների կամ բաժնետոմսերի ձեռք բերման դեպքում` «կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը», «ներդրման հիմնավորումը»,
10) կազմակերպություններին կամ անհատներին տրամադրվող վարկերի դեպքում` «քանակական», «ընտրության չափանիշները»:»:
5. Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված հավելված N 3-ի` Օրինակելի ձև ԱՀ-1-ի լրացման պահանջներում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները:
1) 2-րդ կետում «(ԸԾԾ կոդավորում ունեցող)» բառերը փոխարինել «(«Ը» կոդավորում ունեցող)» բառերով:
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
««Գ», «Դ», «Ե», «Զ», «Է», «Ը», «Թ» և «Ժ» սյունակներում լրացվում է համապատասխան ծրագրի կամ քաղաքականության միջոցառման ծրագրային դասիչը` յուրաքանչյուր սյունակում մեկ նիշ կամ մեկ տառ: «Գ», «Դ», «Ե», «Զ» սյունակները նախատեսված են համապատասխան ծրագրի ծրագրային դասիչի համար, իսկ «Է», «Ը», «Թ» և «Ժ» սյունակները` քաղաքականության միջոցառման ծրագրային դասիչի համար: Ընդ որում, «Գ», «Է», «Ը» սյունակները նախատեսված են դասիչի տառերով արտահայտված մասի համար, իսկ «Դ», «Ե», «Զ», «Թ» և «ժ» սյունակները` դասիչի թվային մասի համար: Ծրագրի ծրագրային դասիչի «Գ» սյունակում լրացվում են հետևյալ կոդերը.
1) ընթացիկ ծրագրերի դեպքում` «Ը»,
2) պետական կազմակերպությունների կարողությունների զարգացման դեպքում` «Ս»,
3) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառույթների դեպքում` «Կ»,
4) ֆինանսավորման դեպքում` «Ֆ»:
«Է» և «Ը» սյունակներում լրացվում են տարբեր քաղաքականության միջոցառումները բնորոշող հետևյալ կոդերը`
1) ծառայությունների դեպքում` «ԱԾ»,
2) տրանսֆերտների դեպքում` «ԾՏ»,
3) ֆինանսավորման ծախսերի դեպքում` «ՖԾ»,
4) պետական կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող և այդ հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման կամ հիմնանորոգման դեպքում` «ԿՀ»,
5) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման կամ հիմնանորոգման դեպքում` «ԱՏ»,
6) պետական բյուջեի միջոցների հաշվին տվյալ պետական կառավարչական հիմնարկի ընդհանուր կառավարման լիազորության ներքո գտնվող` պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող` պետական մասնակցությամբ կազմակերպության համար ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման և հիմնանորոգման (օրինակ` ՊՈԱԿ-ների համար և հաշվառվում են տվյալ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում) դեպքում` «ԵԿ»,
7) այլ կառավարչական հիմնարկների կողմից ուղղակիորեն օգտագործվող և վերջիններիս հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման և հիմնանորոգման գծով ծախսերի դեպքում` «ԿՊ»,
8) այլ կառավարչական հիմնարկների հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման կամ հիմնանորոգման ծախսերի դեպքում` «ԱՊ»,
9) այլ կառավարչական հիմնարկի ընդհանուր կառավարման լիազորության ներքո գտնվող կազմակերպությունների համար պետական բյուջեի միջոցների հաշվին, տվյալ կազմակերպության հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման և հիմնանորոգման (ներդրումների) դեպքում` «ԵՊ»,
10) հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների գծով պետական բյուջեից կատարվող ծախսերի դեպքում` «ԱՁ»,
11) վարկերի տրամադրման դեպքում` «ՎՏ»,
12) վարկերի մարման դեպքում` «ՎՄ»,
13) բաժնետոմսերի ձեռք բերման դեպքում` «ԲՏ»,
14) փոխառությունների մարման և այլ ելքերի (ներքին) դեպքում` «ՄՆ»,
15) փոխառությունների մարման և այլ ելքերի (արտաքին) դեպքում` «ՄԱ»,
16) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և այդ հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող կապիտալ ակտիվների վաճառքի կամ դուրսգրման դեպքում` «ԿԻ»,
17) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող կապիտալ ակտիվների վաճառքի կամ դուրսգրման դեպքում` «ԵԻ»:»:
3) 4-րդ կետում և 7-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետում «կապիտալ ակտիվների» բառերը փոխարինել «ոչ ֆինանսական ակտիվների» բառերով:
4) 8-րդ կետի նախավերջին նախադասության մեջ ««Է»» տառը փոխարինել «»Ե»» տառով, իսկ «»Ը»» տառը` «»Զ»» տառով:
5) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
««ԺԵ» սյունակում լրացվում է համապատասխան չափորոշիչի տեսակի անվանումը, մասնավորապես`
1) «Ծառայություններ» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «որակական» կամ «ժամկետայնության»,
2) «Տրանսֆերտներ» քաղաքականության միջոցառումների դեպքում` «շահառուների քանակը», «տրանսֆերտի վճարման հաճախականությունը», «շահառուների ընտրության չափանիշները»,
3) «Ֆիզիկական կապիտալ (ակտիվների ձեռք բերում, կառուցում կամ հիմնանորոգում)» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «փոխարինվող ակտիվների նկարագրությունը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,
4) «Ֆիզիկական կապիտալ (ակտիվների վաճառք կամ դուրս գրում)» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի տարիքը», «վաճառքի արդյունքում կարողությունների վրա հնարավոր ազդեցությունը»,
5) «Ներդրումներ լիազոր կառավարման ներքո գտնվող պետական կազմակերպություններում» քաղաքականության միջոցառումների դեպքում` «կազմակերպություն, որտեղ կատարվում է ներդրումը», «ներդրման հիմնավորումը»,
6) «Այլ պետական կառավարչական հիմնարկի կարողությունների զարգացում» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,
7) «Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,
8) «Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «որակական»,
9) կազմակերպություններին կամ անհատներին տրամադրվող փոխատվությունների կամ բաժնետոմսերի ձեռք բերման դեպքում` «կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը», «ներդրման հիմնավորումը»,
10) կազմակերպություններին կամ անհատներին տրամադրվող վարկերի դեպքում` «քանակական», «ընտրության չափանիշները»:»:
6. Հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված եռամսյակային կանխատեսումները որպես ի գիտություն հաշվետու պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացվում «Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պաշտոնական հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում»: