Սեղմել Esc փակելու համար:
ԶՈՀՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ԿԱՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶՈՀՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ԿԱՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ...

05.06.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.02.2010  -ից մինչեւ   05.06.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 22.05.14 թիվ 540-Ն որոշում)

i

040.0255.310308

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2008 թվականի N 255-Ն

 

i

ԶՈՀՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ԿԱՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.2-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 14.01.10 թիվ 32-Ն որոշում)

i

(2-րդ կետը փոփ. 15.01.09 թիվ 39-Ն որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` 15-օրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի զոհված ազգային հերոսների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 346 որոշմամբ Հայաստանի զոհված ազգային հերոսների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակության վերաձևակերպումը` որպես զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ:

4. ՈՒժը կորցրած ճանաչել`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի զոհված ազգային հերոսների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 346 որոշումը.

i

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի «1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհվածների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 158 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2008 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(որոշման վերնագիրը փոփ. 15.01.09 թիվ 39-Ն, 14.01.10 թիվ 32-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 20-ի

N 255-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԶՈՀՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ԿԱՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ

 

i

1. Սույն կարգով սահմանվում է զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի (այսուհետ` նպաստ) վճարման կարգը:

(1-ին կետը փոփ. 15.01.09 թիվ 39-Ն որոշում)

2. Նպաստառուի ցանկությամբ` նպաստը կարող է վճարվել անկանխիկ, նրա նշած բանկային հաշվին դրամական փոխանցմամբ` դիմելու ամսվան հաջորդող ամսվանից:

3. Նպաստը վճարվում է յուրաքանչյուր ամիս` նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարման դադարեցման հանգամանքների առաջացման ամիսը ներառյալ:

i

4. Նպաստի իրավունք ունեցող ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող) նպաստ ստանալու համար, նպաստի իրավունք ունեցող մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, դիմում է իր փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (այսուհետ` տարածքային մարմին)` ներկայացնելով դիմում` համաձայն N 1 կամ N 1.1 ձևերի և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը:

(4-րդ կետը փոփ. 15.01.09 թիվ 39-Ն որոշում)

i

5. Նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամների համար նշանակվում է զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի մեկ նպաստ, որի համար լրացվում է նպաստի նշանակման (նպաստի չափի փոփոխության) մասին կարգադրություն` համաձայն N 2 կամ N 2.1 ձևերի, որում ներառվում են ընտանիքի նպաստ ստանալու իրավունք ունեցող անդամների տվյալները և նպաստ ստանալու իրավունքի ժամկետները:

(5-րդ կետը փոփ. 15.01.09 թիվ 39-Ն որոշում)

6. Տարածքային մարմինը տվյալ ընտանիքի համար կազմում է նպաստի գործ, որում պահվում են ներկայացված դիմումը և փաստաթղթերը: Տարածքային մարմինը նպաստի գործը պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամներից մեկի` նպաստ ստանալու իրավունքի ժամկետը լրանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է նպաստի նշանակման (նպաստի չափի փոփոխության) մասին նոր կարգադրություն:

8. Նպաստը վճարվում է դիմողին: Ընտանիքի` նպաստի իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասը վճարվում է առանձին` համամասնորեն, դրա մասին գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվանից:

i

9. Նպաստի բաժնեմասի չափը որոշվում է` զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը բաժանելով ընտանիքի` նպաստի իրավունք ունեցող անդամների թվի վրա:

(9-րդ կետը փոփ. 15.01.09 թիվ 39-Ն որոշում)

i

10. Նպաստը բաժնեմասով վճարելու համար տարածքային մարմինը կազմում է նպաստը բաժնեմասով վճարելու մասին կարգադրություն` համաձայն N 3 կամ N 3.1 ձևերի, որում նշվում են նպաստի բաժնեմասն ստացողի տվյալները, բաժնեմասի չափը, նշանակման և վճարման ժամկետները:

(10-րդ կետը փոփ. 15.01.09 թիվ 39-Ն որոշում)

11. Եթե նպաստի բաժնեմաս ստանալու պահանջ ներկայացրած ընտանիքի` նպաստի իրավունք ունեցող անդամի փաստացի բնակության վայրն այլ է, ապա նպաստ նշանակած տարածքային մարմինը կազմում է նպաստի նոր գործ` դրանում ներառելով ներկայացված փաստաթղթերի պատճենները և նպաստի չափի փոփոխության մասին կարգադրությունները: Բաժնեմաս ստանալու պահանջով դիմումը պահվում է նպաստ նշանակած տարածքային մարմնում մնացորդ նպաստի գործում, իսկ դիմումի պատճենը և նպաստի նոր գործը գրությամբ ուղարկվում են դիմողի փաստացի բնակության վայրի տարածքային մարմին:

12. Տարբեր տարածքային մարմինների սպասարկման տարածքում փաստացի բնակվող` բաժնեմասով նպաստ ստացող նպաստառուի նպաստի իրավունքի փոփոխության դեպքում` փոփոխությունը կատարող տարածքային մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում մյուս տարածքային մարմին է ուղարկում նպաստի նշանակման (նպաստի չափի փոփոխության) մասին կարգադրությունը:

13. Նպաստը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կարող է վճարվել նաև լիազորագրով:

i

14. Նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարումը դադարեցվում է զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի խնամքի տակ գտնված`

1) անչափահաս զավակի, եղբոր, քրոջ, թոռան 18 տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից.

2) մինչև 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված զավակի, եղբոր, քրոջ, թոռան հաշմանդամության համար սահմանված ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվանից.

3) բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողների կողմից նշված ուսումնական հաստատություններն ավարտելու տարվա սեպտեմբեր ամսվանից կամ նրանց 23 տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից.

4) նպաստառուի նպաստից (նպաստի բաժնեմասից) գրավոր հրաժարվելու դեպքում` դրան հաջորդող ամսվանից.

5) անձի մահվան ամսվան հաջորդող ամսվանից:

(14-րդ կետը փոփ. 15.01.09 թիվ 39-Ն որոշում)

15. Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարումը շարունակվում է տվյալ տարվա սեպտեմբեր ամսվանից, եթե տվյալ անձի կողմից մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը համապատասխան տարածքային մարմին է ներկայացվում տեղեկանք նշված ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին: Մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը տեղեկանք չներկայացվելու դեպքում տարածքային մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնական հաստատությունից պաշտոնապես ճշտում է նպաստառուի` տվյալ ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու հանգամանքը և այն հաստատող տեղեկանքն ստանալու դեպքում նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարումը վերսկսում է սեպտեմբեր ամսվանից:

i

16. Նպաստի (նպաստի բաժնեմասի) իրավունքը կորցվելու դեպքում տարածքային մարմինը կազմում է նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարման դադարեցման մասին կարգադրություն` համաձայն N 4 կամ N 4.1 ձևերի:

(16-րդ կետը փոփ. 15.01.09 թիվ 39-Ն որոշում)

17. Ընտանիքի բնակության վայրը փոխվելու դեպքում դիմողին, համաձայն իր գրավոր դիմումի, տրամադրվում է տեղեկանք ստացած նպաստի չափի և վերջին վճարման մասին:

18. Բնակության վայրը փոխվելու մասին դիմումը և ստացած նպաստի չափի ու վերջին վճարման մասին տրված տեղեկանքի պատճենը պահվում են տարածքային մարմնում, իսկ նպաստի` գործը գրությամբ ուղարկվում է նոր բնակության վայրի տարածքային մարմին:

19. Ընտանիքին նպաստը (նպաստի բաժնեմասը) վճարվում է նախկին բնակության վայրի տարածքային մարմնի կողմից վերջին վճարման ամսվան հաջորդող ամսվանից:

 

Ձև N 1

 

_________ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի ղեկավար պարոն (տիկին) ___________________________________________________________ քաղ. ____________________________________________________________________ բնակության վայրը, հեռախոսահամարը ________________________________________ ծննդյան տարեթիվը __________ ամիսը _________ օրը _________________________ անձը հաստատող փաստաթղթի համարը ____________, տրվել է _________ -ի կողմից, ____ _______ 20 թ.:

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ նշանակել զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ: Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի իրավունք ունեցող ընտանիքի անդամներն են`

 

.___________________________________________________________________.

|NN |Ազգանունը, անունը,|Անձը հաստատող|Ազգակցական    |Ստորագրությունը|

|ը/կ|հայրանունը        |փաստաթղթի    |կապը Հայաստանի|               |

|   |                  |համարը       |ազգային հերոսի|               |

|   |                  |             |հետ           |               |

|___|__________________|_____________|______________|_______________|

|1. |                  |             |              |               |

|___|__________________|_____________|______________|_______________|

|2. |                  |             |              |               |

|___|__________________|_____________|______________|_______________|

|3. |                  |             |              |               |

|___|__________________|_____________|______________|_______________|

|4. |                  |             |              |               |

.___________________________________________________________________.

 

Խնդրում եմ ամենամսյա նպաստը վճարել անկանխիկ` ________ բանկի միջոցով:

Դիմումին կից` ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհելու վերաբերյալ Հայաստանի հանրապետության Նախագահի հրամանագրի պատճենը` _________ թերթ.

2) մահվան վկայականի պատճենը` _________ թերթ.

3) ամուսնության վկայականի պատճենը` ________ թերթ.

4) երեխաների ծննդյան վկայականների պատճենները` __________ թերթ.

5) անձնագրի պատճենը` __________ թերթ.

6) զոհված` Հայաստանի ազգային հերոսի խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամների մասին տեղեկանք` տրված տեղական ինքնակառավարման մարմնի կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից.

7) տեղեկանք` տրված բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից.

8) տեղեկանք ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին.

9) սոցիալական ապահովության քարտերի պատճենները կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքները:

 

    Դիմող _________________     _______________________________

          (ստորագրություն)      (անունը, հայրանունը, ազգանունը)

 

___ _______ 200 թ.

 

Դիմումի գրանցման ամսաթիվը _______, համարը ______________

Դիմումը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով` _____ թերթ, ընդունեց

 

          _________________     _______________________________

          (ստորագրությունը)     (անունը, հայրանունը, ազգանունը)

 

(1.1-րդ հավելվածը լրաց. 15.01.09 թիվ 39-Ն որոշում)

 

Ձև N 2

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ N ________ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ (ՆՊԱՍՏԻ ՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-ին հոդվածի` Հայաստանի ազգային հերոս _______________________________ -ի

(անունը, հայրանունը, ազգանունը) ընտանիքին նշանակել նպաստ` ___________________________________ դրամի չափով:

 

Նպաստ ստանալու իրավունք ունեցող անձինք`

 

._______________________________________________________________.

|NN |Ազգանունը, |Ազգակցական    |Անձը հաստատող |Նպաստի |Նպաստի   |

|ը/կ|անունը,    |կապը Հայաստանի|փաստաթղթի     |վճարման|բաժնեմասի|

|   |հայրանունը |ազգային հերոսի|համարը        |ժամկետը|չափը     |

|   |           |հետ           |              |       |         |

|___|___________|______________|______________|_______|_________|

|1. |           |              |              |       |         |

|___|___________|______________|______________|_______|_________|

|2. |           |              |              |       |         |

|___|___________|______________|______________|_______|_________|

|3. |           |              |              |       |         |

|___|___________|______________|______________|_______|_________|

|4. |           |              |              |       |         |

|___|___________|______________|______________|_______|_________|

|5. |           |              |              |       |         |

._______________________________________________________________.

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային մարմնի

    ղեկավար          _________________     _______________________________

                     (ստորագրությունը)     (անունը, հայրանունը, ազգանունը)

 

___ ______ 200 թ.

 

Կ.Տ.

 

Ձև N 3

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ N ________ ՆՊԱՍՏԸ ԲԱԺՆԵՄԱՍՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 200 թ. ________ ___ -ի N ____ որոշման` Հայաստանի ազգային հերոս _______________________________ -ի

(անունը, հայրանունը, ազգանունը) ընտանիքի` նպաստի իրավունք ունեցող անդամների`

 

.___________________________________________________________.

|NN |Անունը,    |Անձը հաստատող|Նպաստի   |Նպաստի   |Նպաստի   |

|ը/կ|հայրանունը,|փաստաթղթի    |բաժնեմասի|բաժնեմասի|բաժնեմասի|

|   |ազգանունը  |համարը       |վճարման  |վճարման  |չափը     |

|   |           |             |սկիզբը   |ժամկետը  |         |

|___|___________|_____________|_________|_________|_________|

|1. |           |             |         |         |         |

|___|___________|_____________|_________|_________|_________|

|2. |           |             |         |         |         |

|___|___________|_____________|_________|_________|_________|

|3. |           |             |         |         |         |

|___|___________|_____________|_________|_________|_________|

|4. |           |             |         |         |         |

|___|___________|_____________|_________|_________|_________|

|5. |           |             |         |         |         |

.___________________________________________________________.

 

նպաստի բաժնեմասը վճարել 200 թ. ________ ___ -ից` ______ դրամի չափով:

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային մարմնի

    ղեկավար _________________     _______________________________

            (ստորագրությունը)     (անունը, հայրանունը, ազգանունը)

 

___ ______ 200 թ.

 

Կ.Տ.

 

Նպաստը բաժնեմասով վճարելու մասին կարգադրությունը կազմվել է _______ օրինակից, որոնցից`

1) ______ օրինակը տեղադրված է __________ -ի գործում.

2) ______ օրինակն ուղարկվել է սոցիալական ծառայությունների տրամադրման ____________________________ տարածքային մարմին` 200 թ. _______ ___ -ին:

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային մարմնի

    ղեկավար _________________     _______________________________

            (ստորագրությունը)     (անունը, հայրանունը, ազգանունը)

 

___ ______ 200 թ.

 

Կ.Տ.

 

Ձև N 4

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ N _____ ՆՊԱՍՏԻ (ՆՊԱՍՏԻ ԲԱԺՆԵՄԱՍԻ) ՎՃԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի ազգային հերոս ________________________________ -ի ընտանիքի`

(անունը, հայրանունը, ազգանունը) նպաստի իրավունք ունեցող _________________________________ -ի նպաստի

(անունը, հայրանունը, ազգանունը) (նպաստի բաժնեմասի) վճարումը դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 200 թվականի _______ ____ -ի N  որոշմամբ հաստատված` զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի վճարման կարգի ___ կետի ____ ենթակետի համաձայն:

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային մարմնի

    ղեկավար _________________     _______________________________

            (ստորագրությունը)     (անունը, հայրանունը, ազգանունը)

 

___ ______ 200 թ.

 

Կ.Տ.

 

Նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարման դադարեցման մասին կարգադրությունը կազմվել է __________ օրինակից, որոնցից`

1) ______ օրինակը տեղադրված է __________ -ի գործում.

2) ______ օրինակն ուղարկվել է սոցիալական ծառայությունների տրամադրման ____________________________ տարածքային մարմին` 200 թ. _______ ___ -ին:

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային մարմնի

    ղեկավար _________________     _______________________________

            (ստորագրություն)      (անունը, հայրանունը, ազգանունը)

 

___ ______ 200 թ.

 

Կ.Տ.

 

Ձև N 1.1

 

i

_____________ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի ղեկավար պարոն (տիկին) __________________________________________________ քաղ. ___________________________________________________________________ բնակության վայրը, հեռախոսահամարը _______________________________________ ծննդյան տարեթիվը ___________ ամիսը ___________ օրը ____________ անձը հաստատող փաստաթղթի համարը __________, տրվել է ____________ կողմից, _____ _________ 20 թ. ին:

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ նշանակել զոհված` Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստ: Զոհված` Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի իրավունք ունեցող անդամներն են`

 

.__________________________________________________________________.

|NN |Ազգանունը, անունը,|Անձը     |Ազգակցական կապը       |Ստորագրու-|

|ը/կ|հայրանունը        |հաստատող |Մարտական խաչ շքանշանով|թյունը    |

|   |                  |փաստաթղթի|պարգևատրված  անձի     |          |

|   |                  |համարը   |նկատմամբ              |          |

|___|__________________|_________|______________________|__________|

|___|__________________|_________|______________________|__________|

|___|__________________|_________|______________________|__________|

|___|__________________|_________|______________________|__________|

.__________________________________________________________________.

 

Խնդրում եմ ամենամսյա նպաստը վճարել անկանխիկ _________ բանկի միջոցով:

Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի պատճենը Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու մասին ________ թերթ.

2) մահվան վկայականի պատճենը ________ թերթ,

3) ամուսնության վկայականի պատճենը ________ թերթ,

4) երեխաների ծննդյան վկայականի պատճենը ________ թերթ,

5) անձնագրի պատճենը ________ թերթ,

6) տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնից զոհված` Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի մյուս անդամների մասին,

7) տեղեկանք բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովից,

8) տեղեկանք ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին,

9) սոցիալական ապահովության քարտերի պատճենները կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքները:

 

    Դիմողի __________________    ________________

            (ստորագրությունը)       (ամսաթիվը)

           ____________________        ____________

           (դիմումի գրանցման ամսաթիվը)   (համարը)

 

Դիմումը` անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով` _______ թերթ,

ընդունեց _____________________  ____________________

              (անունը, ազգանունը)     (ստորագրությունը)

 

(1.1-րդ ձևը լրաց. 15.01.09 թիվ 39-Ն որոշում)

 

Ձև N 2.1

 

Նպաստի նշանակման (նպաստի չափի փոփոխության) կարգադրություն N

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-ին հոդվածի` Մարտական խաչ շքանշանով պարգևատրված ________________ __________________________________________________ _ի ընտանիքին նշանակել նպաստ ____________ դրամի չափով:

 

Նպաստ ստանալու իրավունք ունեցող անձինք`

 

.__________________________________________________________________.

|NN |Անունը, ազգանունը,|Ազգակցական կապը|Անձը     |Նպաստի |Նպաստի   |

|ը/կ|հայրանունը        |Մարտական խաչ   |հաստատող |վճարման|բաժնեմասի|

|   |                  |շքանշանով      |փաստաթղթի|ժամկետը|չափը     |

|   |                  |պարգևատրված    |համարը   |       |         |

|   |                  |անձի նկատմամբ  |         |       |         |

|___|__________________|_______________|_________|_______|_________|

|1. |                  |               |         |       |         |

|___|__________________|_______________|_________|_______|_________|

|2. |                  |               |         |       |         |

|___|__________________|_______________|_________|_______|_________|

|3. |                  |               |         |       |         |

|___|__________________|_______________|_________|_______|_________|

|4. |                  |               |         |       |         |

|___|__________________|_______________|_________|_______|_________|

|5. |                  |               |         |       |         |

.__________________________________________________________________.

 

Սոցիալական ծառայություններ

    տրամադրող տարածքային                      ____________________

    մարմնի ղեկավար                             (ստորագրությունը)

 

    Կ.Տ.                                      ____ ___________ 200 թ.

 

(2.1-րդ ձևը լրաց. 15.01.09 թիվ 39-Ն որոշում)

 

Ձև N 3.1

 

Նպաստը բաժնեմասով վճարելու կարգադրություն N

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 200-թ.__________- -ի N _____ որոշման

Մարտական խաչ շքանշանով պարգևատրված _____________________________ -ի ընտանիքի նպաստի իրավունք ունեցող`

 

.______________________________________________________________.

|NN |Անունը, ազգանունը,|Անձը     |Նպաստի   |Նպաստի   |Նպաստի   |

|ը/կ|հայրանունը        |հաստատող |բաժնեմասի|բաժնեմասի|բաժնեմասի|

|   |                  |փաստաթղթի|վճարման  |վճարման  |չափը     |

|   |                  |համարը   |սկիզբը   |ժամկետը  |         |

|___|__________________|_________|_________|_________|_________|

|1  |                  |         |         |         |         |

|___|__________________|_________|_________|_________|_________|

|2  |                  |         |         |         |         |

|___|__________________|_________|_________|_________|_________|

|3  |                  |         |         |         |         |

|___|__________________|_________|_________|_________|_________|

|4  |                  |         |         |         |         |

|___|__________________|_________|_________|_________|_________|

|5  |                  |         |         |         |         |

.______________________________________________________________.

 

Նպաստի բաժնեմասը վճարել ___ ________ 20 թ-ից __________ դրամի չափով:

 

Սոցիալական ծառայություններ

    տրամադրող տարածքային                      ____________________

    մարմնի ղեկավար                             (ստորագրությունը)

 

    Կ.Տ.                                      ____ ___________ 20  թ.

 

Նպաստը բաժնեմասով վճարելու կարգադրությունը կազմվել է ________ օրինակից, որոնցից`

1) _______ օրինակ տեղադրված է ----------- ի գործում.

2) _____ օրինակն ուղարկվել է սոցիալական ծառայությունների տրամադրման __ ____________ տարածքային մարմին ______ _____________ 20 թ.ին:

 

Սոցիալական ծառայություններ

    տրամադրող տարածքային                      ____________________

    մարմնի ղեկավար                             (ստորագրությունը)

 

    Կ.Տ.                                      ____ ___________ 200 թ.

 

(3.1-րդ ձևը լրաց. 15.01.09 թիվ 39-Ն որոշում)

 

Ձև N 4.1

 

Նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարման դադարեցման կարգադրություն N

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 200 թ ____________ -ի N ____ որոշման

Մարտական խաչ շքանշանով պարգևատրված ______________________________ -ի ընտանիքի նպաստի իրավունք ունեցող ______________________ -ի, նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարումը դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 20 թվականի N որոշմամբ հաստատված` զոհված` Հայաստանի ազգային հերոսի, ինչպես նաև Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի վճարման կարգի կետի ենթակետի համաձայն:

 

Սոցիալական ծառայություններ

    տրամադրող տարածքային                      ____________________

    մարմնի ղեկավար                             (ստորագրությունը)

 

    Կ.Տ.                                      ____ ___________ 20  թ.

 

Նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարման դադարեցման կարգադրությունը կազմվել է ________ օրինակից, որոնցից`

1) _____ օրինակ տեղադրված է ___________ -ի գործում.

2) _____ օրինակն ուղարկվել է սոցիալական ծառայությունների տրամադրման __ ____________ տարածքային մարմին ______ _____________ 20 թ.ին:

 

Սոցիալական ծառայություններ

    տրամադրող տարածքային                      ____________________

    մարմնի ղեկավար                             (ստորագրությունը)

 

    Կ.Տ.                                      ____ ___________ 200 թ.

 

(4.1-րդ ձևը լրաց. 15.01.09 թիվ 39-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.03.2008
N 255-Ն
Որոշում