040.0203.170308
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 փետրվարի 2008 թվականի N 203-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1324-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Ազգային մրցունակության խորհուրդ ստեղծելու մասին» N 1324-Ա որոշմամբ հաստատված` ազգային մրցունակության խորհրդի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) կանոնադրության 11-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը.
i
2) կանոնադրության 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«15. Խորհրդի կողմից հավանության արժանացած ծրագրերի կառավարման պատասխանատու է հանդիսանում խորհրդի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակված անձը (այսուհետ` ծրագրի կառավարիչ), որը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրենն է:».
3) կանոնադրության 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
4) կանոնադրության 5-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«V. ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
17. Խորհրդի կողմից հավանության արժանացած ծրագրերի կառավարումն իրականացնում է այդ նպատակով հիմնադրվող Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը: Այդ հիմնադրամի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ֆինանսական աղբյուրներից:»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ