118.0041.250108
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 01 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11808033
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
21 հունվարի 2008 թվականի N 41-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 597-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետի զ) մասով և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության «Բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի», «Հիմնարկի կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների» նախահաշիվների օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի ապրիլի 11-ի թիվ 49 և 2001 թվականի փետրվարի 7-ի թիվ 34 հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն հրամանում /այսուհետ` Հրաման/ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի հավելված N 1-ի «Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշվի ձև»-ի «Բ» սյունակի.
ա. 1.1 Աշխատանքի վարձատրություն մասի «-Վճարներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը փոխարինել «-Սոցիալական ապահովության վճարներ» բառերով:
բ. 2.3 Պայմանագրային ծառայությունների ձեռքբերում մասի վերնագրի «Պայմանագրային ծառայությունների» բառերը փոխարինել «Պայմանագրային այլ ծառայությունների» բառերով:
գ. 6. Սոցիալական նպաստներ հատվածի վերնագրի «Սոցիալական նպաստներ» բառերը փոխարինել «Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ» բառերով:
դ. 6.1 Սոցիալական ապահովության նպաստներ (պարտադիր սոցիալական ապահովագրության կազմակերպություններ) մասի վերնագրի` «Սոցիալական ապահովության նպաստներ (պարտադիր սոցիալական ապահովագրության կազմակերպություններ)» բառերը փոխարինել «Սոցիալական ապահովության նպաստներ» բառերով:
ե. 6.1 Սոցիալական ապահովության նպաստներ (պարտադիր սոցիալական ապահովագրության կազմակերպություններ) մասի «-Տնային տնտեսություններին դրամով վճարվող սոցիալական ապահովագրության վճարներ» տողի «ապահովագրության վճարներ» բառերը փոխարինել «ապահովության վճարներ» բառերով:
2) Հրամանի հավելված N 1-ի «Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշվի ձև»-ի «6. Սոցիալական նպաստներ» հատվածի 1162900 տողից հետո լրացնել նոր տողեր հետևյալ բովանդակությամբ`
._________________________________________________________________________.
|1163000|6.3 Կենսաթոշակներ | X | | | | | | | |
|_______|________________________|______|_____|_________|_____|_|__|___|__|
|1163100|- Կենսաթոշակներ |474100| | | | | | | |
._________________________________________________________________________.
«:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: