Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի ԹԻՎ 110 ...

 

 

040.0199.240398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մարտի 1998 թվական թիվ 199

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի ԹԻՎ 110 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից ներդրված միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի ծախսերը ճշտելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի «Բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկ կատարելու կարգը հաստատելու մասին» թիվ 110 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`

ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1998 թվականի հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված կարգով ճանաչված պետական պարտքի ձևակերպման, սպասարկման և փոխհատուցման կարգը».

i

բ) որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի «ա» ենթակետում «կազմակերպության հետ համատեղ» բառերից հետո ավելացնել «մինչև 1998 թվականի ապրիլի 15-ը» բառերը,

i

որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ) ամփոփում և մինչև 1998 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում տեղեկանք սույն կետով տրված հանձնարարականների կատարման մասին».

i

գ) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ կետով.

«7. Բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունները մինչև 1998 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում իրենց հաշվեկշռում գտնվող անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների կատարողական ակտերը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության փորձագիտական եզրակացությունը, կոոպերատիվ բնակելի տների առանձին փայատերերի միջոցների հաշվին կատարված ֆինանսական հատկացումների մասին համապատասխան բանկի տեղեկանքը և փոխադարձ հաշվարկների (պատվիրատու և կապալառու կազմակերպությունների ակտեր) փաստաթղթերը»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.03.1998
N 199
Որոշում