606.0179.261107
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 11 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
24 նոյեմբերի 2007 թվականի N 179-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 1-ի «Զինվորական մասերում հաշվառված զինծառայողների զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը դրոշմակնքելու կարգը և դրոշմակնիքի նմուշը սահմանելու մասին» N 17-Ն որոշման`
ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Համապետական ընտրությունների դեպքում քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում ընտրությանը մասնակցելու մասին դրոշմակնիքի նմուշը հաստատելու մասին».
բ) «55-րդ հոդվածի 2-րդ» բառերը փոխարինել «57-րդ հոդվածի 3-րդ» բառերով.
գ) «Սահմանել` 1.» բառերը փոխարինել «1. Հաստատել» բառերով, «զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը կնքելու» բառերը` «համապետական ընտրությունների դեպքում քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում ընտրությանը մասնակցելու մասին» բառերով.
դ) «ընտրության անցկացման տարեթիվը» բառերը փոխարինել «քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը» բառերով.
ե) «` ընտրության անցկացման տարեթվով» բառերը հանել.
զ) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
է) թիվ 1 հավելվածով սահմանված դրոշմակնիքի նմուշում «ընտրության անցկացման տարեթիվը» բառերը փոխարինել «քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:
------------------
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, թիվ 218(4314), 27.11.07