Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

606.0177.261107

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        11            2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607409

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2007 թվականի N 177-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 20-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի 1-ին կետի «փաթեթավորված (պարկում տեղադրված) ընտրական փաստաթղթերը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության երկու օրինակը, տեղամասում քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրությունը, գործավարության մատյանը, կնիքը, դրոշմակնիքը` եթե հատկացվել է, (կնիքը և դրոշմակնիքը` ԿԸՀ սահմանած կարգով)» բառերը փոխարինել «փաթեթավորված ընտրական փաստաթղթերը` մեկանգամյա օգտագործման պարկում տեղադրված, իսկ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության երկու օրինակը, տեղամասում քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրությունը, չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը, գործավարության մատյանը, կնիքը և դրոշմակնիքը` առանց մեկանգամյա օգտագործման պարկում տեղադրելու (կնիքը և դրոշմակնիքը` ԿԸՀ սահմանած կարգով)» բառերով:

2. Որոշման թիվ 1/1 հավելվածը`

i

ա) «գործավարության մատյանը» բառերից առաջ լրացնել «չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը» բառերով.

բ) «(եթե հատկացվել է)» բառերը փոխարինել «_____ հատ» բառով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:

 

------------------

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, թիվ 218(4314), 27.11.07

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
24.11.2007
N 177-Ն
Որոշում