040.0182.170398
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 1998 թվականի թիվ 182
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների մասին» թիվ 286 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 3-րդ կետում «150» թիվը փոխարինել «152» թվով.
i
բ) որոշմամբ հաստատված ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 56 կետով.
«56. Քաջարանի քաղ. Քաջարան»:
(1-ին կետն ուժը կորցրել է 24.08.99 թիվ 517 որոշում)
2. Սյունիքի մարզպետին` 15-օրյա ժամկետում Քաջարանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինն ապահովել համապատասխան տարածքով և գույքով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 17-ից: