040.1332.261107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 նոյեմբերի 2007 թվականի N 1332-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունում`
ա. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.
i
«7.1. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:»,
բ. 11-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«դ) ծնողների կամ ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությունը (մինչև 16 տարին լրանալն անձնագիր ստացողները), ընդ որում, ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը նրանց կողմից ստորագրվում է այն հանձնելիս: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով.».
i
2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագրում 3-րդ էջի նկարագրի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագրին համապատասխան տրված անձնագրերը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անվավեր չեն ճանաչվում մինչև դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վավերականության ժամկետը լրանալը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ