Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵ ...

 

 

050.0258.121007

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         10           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007358

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 օգոստոսի 2007 թվականի թիվ 258-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի ««Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգը» հաստատելու մասին» թիվ 534-Ն որոշման հավելվածի`

1) 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Գրավատնային գործունեություն իրականացնող անձինք սույն կարգով սահմանված հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում էլեկտրոնային տարբերակով` Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերով, որոնք փոփոխելն արգելվում է: Հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները ներկայացվում են Կենտրոնական բանկ ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Սույն կետում նշվածից բացի այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված».

2) 4-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները հնարավոր է ընթերցել էլեկտրոնային ֆորմատով, և նրանք չունեն ծրագրային կամ տեխնիկական թերություններ:».

3) 4-րդ կետի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.

«Սույն կետի պահանջը չի տարածվում գրավատների վրա, եթե հաշվետվության էլեկտրոնային տարբերակի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունն առկա է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված ֆայլերում».

4) 4-րդ կետի երրորդ նախադասությունից հանել «թղթային տարբերակով, իսկ եռամսյակային հաշվետվությունները` նաև» բառերը.

5) 4-րդ կետի չորրորդ նախադասությունից հանել «և թղթային» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
07.08.2007
N 258-Ն
Որոշում