Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ Ո ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.03.1998  -ից մինչեւ     -ը:
 

 

041.0105.160298

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 1998 թվականի թիվ 105

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՔՈԼԵՋՆԵՐԻ), ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ, ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՆԵՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների), պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների պետական պատվերով սովորող ուսանողների և սովորողների, ասպիրանտների ու դոկտորանտների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով 1998 թվականի հունվարի 1-ից սահմանել`

ա) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական պատվերով սովորող ուսանողների կրթաթոշակների չափը` 3520 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողներինը` 3660 դրամ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) սովորողների կրթաթոշակի չափը` 3350 դրամ, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակի չափը` 3280 դրամ:

Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների քննաշրջանի արդյունքով միայն «գերազանց» գնահատականներ ունեցող պետական պատվերով սովորող ուսանողների կրթաթոշակների չափը սահմանել 3660 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողներինը` 3820 դրամ.

բ) անկախ գերատեսչական համակարգից, պետական պատվերով սովորող ասպիրանտների կրթաթոշակների չափը` 4480 դրամ, իսկ դոկտորանտներինը` 5450 դրամ.

գ) պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների), բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող պետական պատվերով սովորող ուսանողներին և սովորողներին ուսումնական հաստատությունների հաշվին վճարվող ամսական նպաստի չափը` 1100 դրամ:

(1-ին կետն ուժը կորցրել է 27.07.98 թիվ 449 որոշում)

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների), պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների պետական պատվերով սովորող ուսանողների և սովորողների, ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակների չափը սահմանելու մասին» թիվ 6 որոշումը, բացառությամբ 4-րդ կետի:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.02.1998
N 105
Որոշում