040.0691.200607
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 2007 թվականի N 691-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգը հաստատելու մասին» N 1927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման վերնագրում «կարգը հաստատելու» բառերը փոխարինել «կարգի» բառով.
i
2) որոշման 1-ին կետից, 1-ին կետով հաստատված կարգի վերնագրից հանել «մեկնող և» բառերը.
i
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին և 1.2-րդ կետերով.
«1.1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին կից ուղևորային մաքսային հայտարարագրի ձևի «Ա» դաշտի 2-րդ տողը Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձանց համար պարտադիր լրացման ենթակա չէ: Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձինք մաքսային սահմանը հատում են առանց մաքսային հայտարարագիր լրացնելու` բացառությամբ այն դեպքերի, երբ`
ա) մաքսային սահմանով տեղափոխում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված այնպիսի ապրանքներ, որոնց` մաքսային սահմանով տեղափոխումը ենթակա է ոչ սակագնային կարգավորման,
բ) ֆիզիկական անձի կողմից վերաարտահանվում են նախկինում «Ժամանակավոր ներմուծում» կամ «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքներ,
գ) ֆիզիկական անձը մաքսային հայտարարագիր ներկայացնելու ցանկություն է հայտնում:
1.2. Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձինք սույն որոշման 1.1-ին կետով նախատեսված դեպքերում մաքսային հայտարարագիրը ներկայացնում են նախքան մաքսային հսկողության գոտի մուտք գործելը: Մաքսային հսկողության գոտու մուտքը պատկերվում է սպիտակ ֆոնի վրա` կանաչ, կանոնավոր ութանկյուն գրաֆիկական նշանով և «Մաքսային հսկողության գոտու մուտք» բառերով (հայերենով, անգլերենով և ռուսերենով), իսկ ելքը նշվում է 50 սմ լայնությամբ կանաչ գծով:
Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մաքսային հսկողության գոտի առանց գրավոր մաքսային հայտարարագիր լրացնելու մուտք գործող` Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձի մոտ առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, ապա մինչև մաքսային հսկողության գոտու մուտքը հատելը մաքսային մարմնի պաշտոնատար անձը կարող է կանգնեցնել նրան և առաջարկել գրավոր լրացնել մաքսային հայտարարագիրը:
Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մաքսային հսկողության գոտու ելքն առանց մաքսային հայտարարագիրը գրավոր լրացնելու հատած` Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձը տեղափոխում է հայտարարագրման ենթակա ապրանքներ, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է մաքսային հսկողության գործողություններ».
4) որոշման 1-ին կետով հաստատված կարգում`
i
ա) 1-ին կետից հանել «և Հայաստանի Հանրապետությունից մեկնող» բառերը,
i
բ) 2-րդ կետը սկզբից լրացնել «Հայաստանի Հանրապետություն ժամանող» բառերով և կետից հանել «թռիչքից առնվազն 30 րոպե, իսկ» բառերը,
գ) կարգին կից ուղևորային մաքսային հայտարարագրի ձևի 2-րդ կետը «Բ» դաշտը» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ա» դաշտի 2-րդ տողը Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձանց համար պարտադիր լրացման ենթակա չէ:»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ