040.0506.080507
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» մայիսի 2007 թ.
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունվարի 2007 թվականի N 506-Ն
i
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԱՐՄԱՆ, ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԱՐՁՈՒՅԹՈՎ ՏԱԼՈՒ, ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 251 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ստեղծագործությունների հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնագրությունների միջոցով վերարտադրության, վարձույթով տալու, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններն արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
i
2. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի համաձայն գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություններն օգտագործողների հետ լիցենզային պայմանագրեր կնքելիս պետք է կիրառեն սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից ոչ պակաս դրույքաչափեր, եթե օրենքով կամ սույն որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Գրականության և արվեստի երկերի օգտագործման որոշ տեսակների համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերի մասին» N 251 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի հունվարի 11-ի
N 506-Ն որոշման
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԱՐՄԱՆ, ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԱՐՁՈՒՅԹՈՎ ՏԱԼՈՒ, ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
._________________________________________________________________________.
|NN | Ստեղծագործության տեսակը |Վարձատրության նվազագույն |
|ը/կ| | դրույքաչափը |
|___|___________________________________________|_________________________|
| 1 | 2 | 3 |
|___|___________________________________________|_________________________|
|1. |Բնագիր դրամատիկական ստեղծագործություններ |հասույթի (համախառն |
| | |եկամտի) տոկոսով (տոմսերի |
| | |վաճառքից ստացված |
| | |եկամուտը, իսկ անվճար |
| | |մուտքի դեպքում` |
| | |միջոցառման համար |
| | |հատկացված պայմանագրային |
| | |գումարը) |
| | | |
| | |բազմարար մեկ արար |
| | | |
| |ա) արձակ և տիկնիկային պիեսի դեպքում` | |
| |- ստեղծագործության հեղինակին |11 5 |
| |- բեմադրող ռեժիսորին | 4 2 |
| |- բեմադրող նկարչին | 3 1,5 |
| |- զգեստները ձևավորող նկարչին | 1 0,5 |
| | | |
| |բ) չափածո պիեսի դեպքում (երբ բեմից | |
| |արտասանվող տեքստի առնվազն կեսը շարադրված է | |
| |բանաստեղծական ձևով)` | |
| |- ստեղծագործության հեղինակին |13 6 |
| |- բեմադրող ռեժիսորին | 4 2 |
| |- բեմադրող նկարչին | 3 1,5 |
| |- զգեստները ձևավորող նկարչին | 1 0,5 |
|___|___________________________________________|_________________________|
|2. |Թարգմանված դրամատիկական | |
| |ստեղծագործություններ` | |
| |ա) արձակ պիեսի դեպքում` | |
| |- պիեսի հեղինակին | 4 2 |
| |- թարգմանության հեղինակին | 5 2,5 |
| |- միջակա թարգմանության հեղինակին | 2 1 |
| |- բեմադրող ռեժիսորին | 4 2 |
| |- բեմադրող նկարչին | 3 1,5 |
| |- զգեստները ձևավորող նկարչին | 1 0,5 |
| | | |
| |բ) չափածո պիեսի դեպքում` | |
| |- պիեսի հեղինակին | 5 2,5 |
| |- թարգմանության հեղինակին | 6 3 |
| |- միջակա թարգմանության հեղինակին | 2 1 |
| |- բեմադրող ռեժիսորին | 4 2 |
| |- բեմադրող նկարչին | 3 1,5 |
| |- զգեստները ձևավորող նկարչին | 1 0,5 |
|___|___________________________________________|_________________________|
|3. |Ստեղծագործությունների բեմականացումներ` | |
| |- ստեղծագործության հեղինակին | 2,5 1,5 |
| |- թարգմանության հեղինակին | 2 1 |
| |- բեմականացման հեղինակին | 6,5 3 |
| |- բեմականության թարգմանության հեղինակին | 5 2,5 |
| |- բեմադրող ռեժիսորին | 4 2 |
| |- բեմադրող նկարչին | 3 1,5 |
| |- զգեստները ձևավորող նկարչին | 1 0,5 |
|___|___________________________________________|_________________________|
|4. |Երաժշտադրամատիկական ստեղծագործություններ` | |
| |ա) օպերայի դեպքում` | |
| |- երաժշտության հեղինակին |10,5 5 |
| |- լիբրետոյի հեղինակին | 5 2,5 |
| |- լիբրետոյի թարգմանության հեղինակին | 1,5 0,5 |
| |- լիբրետոյի միջակա թարգմանության հեղինակին | 0,5 0,3 |
| |- պարերը բեմադրողին | 1 0,5 |
| |- բեմադրող ռեժիսորին | 4 2 |
| |- բեմադրող նկարչին | 3 1,5 |
| |- զգեստները ձևավորող նկարչին | 1 0,5 |
| | | |
| |բ) բալետի դեպքում` | |
| |- երաժշտության հեղինակին | 9 4,5 |
| |- լիբրետոյի հեղինակին | 4 2 |
| |- պարերը բեմադրողին | 6 3 |
| |- բեմադրող նկարչին | 3 1,5 |
| |- զգեստները ձևավորող նկարչին | 1 0,5 |
| | | |
| |գ) օպերետի, երաժշտական կոմեդիայի, | |
| |մյուզիքլի դեպքում` | |
| |- երաժշտության հեղինակին | 5,5 3 |
| |- պիեսի հեղինակին | 5 2,5 |
| |- պիեսի թարգմանության հեղինակին | 1,5 1 |
| |- պիեսի միջակա թարգմանության հեղինակին | 1 0,5 |
| |- բեմադրող ռեժիսորին | 4 2 |
| |- պարերը բեմադրողին | 1 0,5 |
| |- բեմադրող նկարչին | 3 1,5 |
| |- զգեստները ձևավորող նկարչին | 1 0,5 |
|___|___________________________________________|_________________________|
|5. |Դրամատիկական ստեղծագործությունն ուղեկցող |1 (յուրաքանչյուր |
| |երաժշտության հեղինակին |գործողության համար) |
|___|___________________________________________|_________________________|
|6. |Հասարակական վայրերում ստեղծագործությունների|դրամ (տարեկան) |
| |հրապարակային կատարման համար (անվճար մուտքի | |
| |դեպքում)` | |
| |ա) սրճարաններում, բարերում և այլ | |
| |հաստատություններում` | |
| |- մինչև 50 քառ. մ մակերեսով |20000 |
| | 51-100 քառ. մ |25000 |
| | 101-300 քառ. մ |30000 |
| | 300 և ավելի քառ. մ |40000 |
| | | |
| |բ) խաղատներում և գիշերային ակումբներում |100000 |
| | | |
| |գ) ռեստորաններում` | |
| |- մինչև 50 քառ. մ մակերեսով |30000 |
| | 51-100 քառ. մ |40000 |
| | 101-300 քառ. մ |60000 |
| | 300 և ավելի քառ. մ |75000 |
| | | |
| |դ) մարզական և պարային հրապարակներում |25000 |
| | | |
| |ե) սույն կետում նշված օգտագործման համար | |
| |օգտագործողը վարձատրություն է վճարում նաև | |
| |իր մոտ կազմակերպվող այլ միջոցառումների | |
| |ժամանակ երաժշտական ստեղծագործությունների | |
| |օգտագործման համար` պայմանագրային | |
| |հիմունքներով ստացած գումարի կամ մուտքի | |
| |գումարի (ստացած հասույթի) |5 տոկոս |
|___|___________________________________________|_________________________|
|7. |Համերգներ` կազմված |մուտքի գումարի (հասույթի)|
| | |տոկոսով |
| |ա) սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, կամերային, | |
| |ժողգործիքների համար գրված | |
| |ստեղծագործություններից |7 (ամբողջ ծրագրի համար) |
| | | |
| |բ) պարային (խորեոգրաֆիկ) |6 (ամբողջ ծրագրի համար, |
| |ստեղծագործություններից |որից 3-ը` պարերը |
| | |բեմադրողին) |
| | | |
| |գ) վոկալ-պարային համերգ |5 (ամբողջ ծրագրի համար, |
| | |որից 2-ը` պարերը |
| | |բեմադրողին) |
| | | |
| |դ) այլ համերգներ, այդ թվում` |5 (ամբողջ ծրագրի համար) |
| |թատերականացված, էստրադային, ամանորյա | |
| |հանդեսներ, պարահանդեսներ, վարիետե | |
| |ծրագրեր և այլն | |
|___|___________________________________________|_________________________|
|8. |Կրկեսային ծրագրեր` |1 (ամբողջ ծրագրի համար) |
| |ա) մեկ ինքնուրույն բաժին զբաղեցնող և |0,5 (յուրաքանչյուր բաժնի |
| |հատուկ կրկեսային մնջախաղի, հրավառության, |համար` լրացուցիչ) |
| |բալետի, սյուժետային ատրակցիոնի համար գրված | |
| |երաժշտության համար | |
| | | |
| |բ) կրկեսային ծրագրում մեկ ինքնուրույն բաժին|0,5 (յուրաքանչյուր բաժնի |
| |զբաղեցնող մնջախաղի, հրավառության, |համար` լրացուցիչ) |
| |սյուժետային ատրակցիոնի, բալետի կատարման | |
| |համար | |
|___|___________________________________________|_________________________|
|9. |Զանգվածային հրապարակներում (3000-ից ավելի |ստացված հասույթի 2 տոկոսը|
| |տեղ ունեցող փակ և բաց հրապարակները, ինչպես| |
| |նաև հանդիսատեսների համար տեղերի որոշակի | |
| |թիվ չունեցող հրապարակները, եթե վաճառվել է | |
| |3000-ից ավելի մուտքի տոմս) թատերականացված, | |
| |էստրադային, կրկեսային ներկայացումների, | |
| |համերգների համար, ինչպես նաև մարզական | |
| |մրցումները, մարզիկների ցուցադրական | |
| |ելույթները, նորաձևությունների ցուցադրումն | |
| |ուղեկցող տեքստով կամ առանց տեքստի | |
| |երաժշտական ստեղծագործությունների | |
| |օգտագործման համար | |
|___|___________________________________________|_________________________|
|10.|Հրապարակված երաժշտական |օգտագործողի համախառն |
| |ստեղծագործությունները ռադիոհաղորդումներում |եկամտից (տոկոս) |
| |օգտագործելու համար | |
| |ա) ընդհանուր հաղորդումներում երաժշտական |1 տոկոս` օգտագործողի |
| |ստեղծագործությունների մինչև 30 տոկոս |համախառն եկամտից կամ |
| |ծավալի դեպքում` |միանվագ ամսական |
| | |պայմանագրային գումար` |
| | |նվազագույն աշխատավարձի |
| | |25-ապատիկից ոչ պակաս |
| | | |
| |բ) 30-60 տոկոսի դեպքում` |1,5 տոկոս` օգտագործողի |
| | |համախառն եկամտից կամ |
| | |միանվագ ամսական |
| | |պայմանագրային գումար` |
| | |նվազագույն աշխատավարձի |
| | |50-ապատիկից ոչ պակաս |
| | | |
| |գ) 60 տոկոսից ավելի դեպքում` |2 տոկոս` օգտագործողի |
| | |համախառն եկամտից կամ |
| | |միանվագ ամսական |
| | |պայմանագրային գումար` |
| | |նվազագույն աշխատավարձի |
| | |75-ապատիկից ոչ պակաս |
|___|___________________________________________|_________________________|
|11.|Հրապարակված երաժշտական |օգտագործողի համախառն |
| |ստեղծագործությունները |եկամտից (տոկոս) |
| |հեռուստահաղորդումներում օգտագործելու համար | |
| |ա) ընդհանուր հաղորդումներում երաժշտական |1 տոկոս` օգտագործողի |
| |ստեղծագործությունների մինչև 30 տոկոս |համախառն եկամտից կամ |
| |ծավալի դեպքում` |միանվագ ամսական |
| | |պայմանագրային գումար` |
| | |նվազագույն աշխատավարձի |
| | |100-ապատիկից ոչ պակաս |
| | | |
| |բ) 30-60 տոկոսի դեպքում` |1,5 տոկոս` օգտագործողի |
| | |համախառն եկամտից կամ |
| | |միանվագ ամսական |
| | |պայմանագրային գումար` |
| | |նվազագույն աշխատավարձի |
| | |150-ապատիկից ոչ պակաս |
| | | |
| |գ) 60 տոկոսից ավելիի դեպքում` |2 տոկոս` օգտագործողի |
| | |համախառն եկամտից կամ |
| | |միանվագ ամսական |
| | |պայմանագրային գումար` |
| | |նվազագույն աշխատավարձի |
| | |200-ապատիկից ոչ պակաս |
|___|___________________________________________|_________________________|
|12.|Հրապարակված երաժշտական |5 տոկոս` բաժանորդներից |
| |ստեղծագործությունները մալուխային |հավաքված գումարներից |
| |հեռուստատեսությամբ հաղորդելու և | |
| |վերահաղորդելու համար | |
|___|___________________________________________|_________________________|
|13.|Ստեղծագործությունները ձայնագրության | |
| |(տեսագրության) միջոցով վերարտադրելու համար | |
| |ա) ստեղծագործության ձայնագրության |10 տոկոս` եզակի օրինակի |
| |(տեսագրության) եզակի օրինակի (մայր օրինակի)|պատրաստման համար ստացված |
| |պատրաստման դեպքում` |եկամտից |
| | | |
| |բ) ստեղծագործության ձայնագրության |10 տոկոս` յուրաքանչյուր |
| |(տեսագրության) մայր օրինակից վերարտադրելու |պատրաստված օրինակի |
| |դեպքում` |բացթողման գնից |
|___|___________________________________________|_________________________|
|14.|Ձայնագրության (տեսագրության), տեսալսողական |8 տոկոս` ստացված եկամտից |
| |ստեղծագործության օրինակներն առևտրային | |
| |նպատակով բազմացնելու դեպքում` | |
|___|___________________________________________|_________________________|
|15.|Ձայնագրության (տեսագրության), տեսալսողական |8 տոկոս` վարձույթի |
| |ստեղծագործության օրինակը վարձույթով |հասույթից |
| |հանձնելու դեպքում | |
|___|___________________________________________|_________________________|
|16.|Ձայնագրության (տեսագրության), տեսալսողական |10 տոկոս` յուրաքանչյուր |
| |ստեղծագործության օրինակը թվային միջավայրում|բեռնավորման համար ստացված|
| |օգտագործելու դեպքում` |համախառն եկամտից կամ |
| | |միանվագ գումար, որը |
| | |որոշված է գույքային |
| | |իրավունքները կոլեկտիվ |
| | |հիմունքներով կառավարող |
| | |կազմակերպության և |
| | |օգտագործողի միջև կնքված |
| | |լիցենզիային պայմանագրով |
|___|___________________________________________|_________________________|
|17.|Դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր` |բացթողման գնի տոկոսը |
| | | |
| |ա) դեկորատիվ-կիրառական արվեստի գործնական |5 |
| |նշանակության երկեր, ինչպես նաև դեկորատիվ | |
| |և հուշանվերային փոքր ու հասարակ գործածական| |
| |իրեր, արդուզարդի առարկաներ | |
| | | |
| |բ) դեկորատիվ-կիրառական բնույթի` գործնական |1,5 |
| |նշանակության առարկաներ (պատյան, | |
| |փաթեթանյութ, գեղարարության (կոսմետիկա) | |
| |սրվակներ և այլն) | |
._________________________________________________________________________.
1. Ներկայացման գործողությունների թիվ համարվում է այն թիվը, որը նշված է հեղինակի կողմից ստեղծագործությունը կոլեկտիվ կառավարող կազմակերպությունում գրանցելիս կամ թատրոնի (օգտագործողի) հետ կնքված պայմանագրում:
2. Թատրոնները, կատարողների (համերգային) կոլեկտիվներն իրենց հյուրախաղերի ծրագիրը գրանցում են գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունում:
3. Հայաստանի Հանրապետությունում անցկացվող թատերական, համերգային հյուրախաղերի համար սույն դրույքաչափերով սահմանված հեղինակային վարձատրությունը վճարում է հյուրախաղեր կազմակերպող անձը: Հեղինակային վարձատրություն վճարող անձը պարտավոր է նախապես, նախքան ելույթը կայանալը, ստանալ հրավիրված կոլեկտիվի ներկայացման կամ համերգի ծրագիրը:
4. Հնչյունագրի և տեսագրության կրկնակի օգտագործումը դիտվում է առանձին օգտագործում, և դրա համար վարձատրությունը վճարվում է յուրաքանչյուր օգտագործման համար: