Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 17 ...

 

 

040.0370.120407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2007 թվականի N 370-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1783-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» N 1783-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.

i

«է) սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի տրամադրման կարգը` համաձայն N 7 հավելվածի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի մարտի 1-ի

N 370-Ն որոշման

 

«Հավելված N 7

ՀՀ կառավարության

2003 թվականի դեկտեմբերի 24-ի

N 1783-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է սոցիալական քարտից հրաժարվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց ու փախստականի կարգավիճակ ունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի (այսուհետ` տեղեկանք) (համաձայն N 1 ձևի) տրամադրման կարգը:

2. Տեղեկանքի տրամադրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` իր ենթակայությամբ գործող «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» միանձնյա պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` կազմակերպություն) միջոցով:

3. Տեղեկանք ստանալու համար քաղաքացին անձամբ կամ փոստային ծառայության միջոցով դիմում է ներկայացնում (համաձայն N 2 ձևի) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, դիմումին կցելով`

1) Հայաստանի Հանրապետության մինչև 16 տարեկան քաղաքացիների համար` ծննդյան վկայականի, իսկ 16 տարին լրացած քաղաքացիների համար` անձնագրի պատճենները,

2) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը,

3) Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող և բնակվող, սակայն կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը և դրանց` նոտարական կարգով վավերացված թարգմանությունները,

4) փախստականի կարգավիճակ ունեցողների համար` փախստականի վկայականի պատճենը:

4. Դիմումն ստորագրում է անձամբ քաղաքացին:

5. Մինչև 16 տարեկան քաղաքացու համար ներկայացված դիմումն ստորագրում է նրա ծնողը (որդեգրողը) կամ օրինական ներկայացուցիչը (խնամակալը, հոգաբարձուն): Դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու համար դիմումն ստորագրում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն:

6. Դիմումները եռօրյա ժամկետում ուղարկվում են կազմակերպություն:

7. Կազմակերպությունում ներկայացված տվյալները 5-օրյա ժամկետում համադրվում են պետական կառավարման մարմիններից ստացված` անձնագրերի և ծննդյան վկայականների տվյալների հիման վրա ձևավորված` տեղեկատվական բազայի ու սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում կուտակված տվյալների հետ, և քաղաքացուն հատկացվում է տեղեկանքը կամ մերժվում է քաղաքացուն տեղեկանք հատկացնելը:

8. Քաղաքացուն տեղեկանք հատկացնելը մերժվում է, եթե`

1) քաղաքացուն հատկացվել է սոցիալական քարտ և քաղաքացին չի դիմել դրանից հրաժարվելու համար.

2) դիմումը թերի է լրացված.

3) դիմումին կցված չէ դիմումատուի` սույն կարգի 2-րդ կետով նշված փաստաթղթի պատճենը.

4) դիմումում նշված գործառնության համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, կիրառելի չէ տեղեկանքը:

9. Քաղաքացուն տեղեկանքի տրամադրումը մերժելու դեպքում դրա մասին գրավոր տեղեկացվում է նրան` նշելով մերժման պատճառը:

10. Տեղեկանքը կնքվում է կազմակերպության կլոր կնիքով:

11. Տեղեկանքը կամ մերժման մասին պատասխանը քաղաքացուն ուղարկվում է փոստային ծառայության միջոցով` պատվիրված նամակով:

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

.________________________________________________________________________.

|                               ՏԵՂԵԿԱՆՔ                                 |

|                                                                        |

|                   ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ                     |

|                                                                        |

|_____ ____________ 200  թ.                        N ___________         |

|                                                                        |

|   Տրվում է քաղաքացի   ________________________________ -ին             |

|                         (քաղաքացու անունը, ազգանունը)                  |

|                                                                        |

|   _______________________________________________ առ այն, որ նա չունի  |

|    (ծննդյան օրը, ամիսը, տարին, ԱՀՓ-ի սերիան ու                         |

|                      համարը)                                           |

|                                                                        |

|   սոցիալական քարտ:                                                     |

|                                                                        |

|   Տեղեկանքը տրվում է ________________________________________________  |

|                       (նշվում է գործառնության անվանումը` ըստ դիմումի)  |

|                                                                        |

|   «Նորք» ՏՎԿ-ի տնօրեն _______________________________________________  |

|                                (ստորագրությունը, ազգանունը)            |

|                                                               Կ.Տ.     |

|   __________________________________________________________________   |

|                                                                        |

|                      Կիրառելի է միայն բնօրինակը:                       |

|                                                                        |

.________________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԻ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

____________________________________________

                                   (դիմողի անունը, ազգանունը)

 

բնակվող ____________________________________

(դիմողի բնակության վայրը և

հեռախոսահամարը)

____________________________________________

 

Դիմում

 

Խնդրում եմ ինձ հատկացնել տեղեկանք` սոցիալական քարտ չունենալու մասին:

Տեղեկանքն անհրաժեշտ է`

ընտանեկան նպաստի համակարգում հաշվառվելու համար,

ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար,

երեխայի խնամքի նպաստ ստանալու համար,

կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար,

աշխատավարձ ստանալու համար,

զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու համար,

այլ _____________________________________________:

(գրել)

___________________________________________________________

                        անհրաժեշտ է նշել V նշանով

 

    Դիմող _______________________        _____________________»:

            (անունը, ազգանունը)            (ստորագրությունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.03.2007
N 370-Ն
Որոշում