110.0186.260307
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 03 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11007152
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
23 մարտի 2007 թվականի N 186-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 88-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով հանրակրթության վարչության առաջարկությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007թ. փետրվարի 21-ի N 88-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգ»-ը լրացնել նոր` 7-րդ «Անցումային դրույթներ» բաժնով հետևյալ բովանդակությամբ.
«41. 2006-2007 ուստարում 8-րդ դասարանի ավարտական քննությունները անցկացվում են հետևյալ կարգով.
ա/
* «Հայոց լեզու, գրականություն»-ից - գրավոր /փոխադրություն/
* «Մաթեմատիկա»-ից - գրավոր
* «Հայոց պատմություն»-ից - բանավոր
* «Բնագիտություն»-ից /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն կամ աշխարհագրություն` աշակերտի ընտրությամբ/ - բանավոր
* «Օտար լեզու»-ից /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն` աշակերտի ընտրությամբ/ - բանավոր
* «Ֆիզիկական կուլտուրա»-ից.
բ/ քննությունները կազմակերպվում են ԳԹԿ-ի կազմած տեքստերով և տոմսերով»:
2. Նախարարության օրենսդրության և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/, հանրակրթության վարչությանը /պետ` Ն. Հովհաննիսյան/` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Բ. Եսայանին: