Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵ ...

 

 

050.0030.130307

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         03           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007132

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 փետրվարի 2007 թվականի թիվ 30-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 250-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իբ» ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները հաստատելու մասին» թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմաններում» (այսուհետ` հավելված 1) կատարել հետևյալ փոփոխությունները`

1.1. ուժը կորցրած ճանաչել հավելված 1-ի 58-րդ կետի «գ» ենթակետը.

i

1.2. հավելված 1-ի 58-րդ կետի «դ» ենթակետից հանել «և հավատարմագրային կառավարման ծառայությունների» բառերը.

i

1.3. հավելված 1-ը պայման 20-ից հետո լրացնել նոր 20.1, 20.2, 20.3 պայմաններով` հետևյալ բովանդակությամբ.

 

«Պայման 20.1

65.1. Արդյունավետ ներքին հսկողության համակարգը պահանջում է արժեթղթերի բրոքերային գործունեություն իրականացնող բանկերի համար խորհրդի հաստատած բրոքերային գործունեության քաղաքականություն, որտեղ առնվազն պետք է սահմանվեն.

ա) բրոքերային գործունեության գծով բանկի կողմից տրամադրվող ծառայությունները, այդ թվում` հաճախորդի հաշվին բրոքերային գործարքների առարկա հանդիսացող գործիքների ընտրության սկզբունքները և շրջանակը,

բ) յուրաքանչյուր հանձնարարականում նշված գումարների առավելագույն սահմանաչափը,

գ) համապատասխան որակավորում ունեցող յուրաքանչյուր բրոքերի կողմից առանց համապատասխան ղեկավարի վավերացման հանձնարարականի հիման վրա կնքվող գործարքի թույլատրելի առավելագույն սահմանաչափը,

դ) բանկի կառավարման մարմիններին բրոքերային գործունեության վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և պարբերականությունը, հաշվետվություններ ներկայացնող ստորաբաժանումը,

ե) բրոքերային գործունեության շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների գնագոյացման/ձևավորման սկզբունքները:

65.2. Արդյունավետ ներքին հսկողության իրականացման առումով բանկի խորհուրդը հաստատում է արժեթղթերի բրոքերային գործունեությանը վերաբերող ներքին ակտերը, որտեղ առնվազն պետք է սահմանվեն.

ա) բրոքերային գործունեությունը կարգավորող ներքին կանոնները, այդ թվում` հաճախորդի հաշվին բրոքերային գործարքների իրականացման գործընթացները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգի համաձայն,

բ) բրոքերային գործունեություն իրականացնելու արդյունքում առաջացող ռիսկերի կանխարգելմանն ուղղված միջոցառումները:

 

Պայման 20.2

65.3. Արդյունավետ ներքին հսկողության համակարգը պահանջում է արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեություն իրականացնող բանկերի համար խորհրդի հաստատած հավատարմագրային կառավարման քաղաքականություն, որտեղ առնվազն պետք է սահմանվեն.

ա) հավատարմագրային կառավարման գծով բանկի կողմից տրամադրվող ծառայությունները, այդ թվում` հավատարմագրային կառավարման օբյեկտ հանդիսացող գործիքների ընտրության սկզբունքները և շրջանակը,

բ) հավատարմագրային կառավարման շրջանակներում հաճախորդի հետ կնքվող յուրաքանչյուր գործարքի առավելագույն սահմանաչափը,

գ) հավատարմագրային կառավարման շրջանակներում բանկի կողմից կառավարվող միջոցների առավելագույն սահմանաչափը,

դ) բանկի կառավարման մարմիններին հավատարմագրային կառավարման գործունեության վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման պարբերականությունը, հաշվետվություններ ներկայացնող ստորաբաժանումը,

ե) հավատարմագրային կառավարման շրջանակներում հաճախորդներին տրամադրվող հավատարմագրային կառավարման մասին հաշվետվությունները (այդ թվում` հավատարմագրային կառավարման ռիսկերի մասին հաճախորդին տրամադրվող տեղեկատվություն), դրանց ձևերը, հաշվետվությունների տրամադրման կարգը և պարբերականությունը,

զ) հավատարմագրային կառավարման գործունեության շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների գնագոյացման/ձևավորման սկզբունքները:

65.4. Արդյունավետ ներքին հսկողության համակարգը պահանջում է արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեություն իրականացնող բանկերի համար խորհրդի հաստատած արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության ներքին ակտերը, որտեղ առնվազն պետք է սահմանվեն.

ա) արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործընթացը,

բ) արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության արդյունքում առաջացող ռիսկերի կանխարգելմանն ուղղված միջոցառումները,

գ) հաճախորդների կողմից պարտադիր լրացման ենթակա ներդրումային հայտարարագրերի ձևերը, որոնք նվազագույնը պետք է պարունակեն հավատարմագրային կառավարման օբյեկտ հանդիսացող միջոցների ներդրման ուղղություններն ու պայմանները, այդ թվում` ներդրման կառուցվածքը և սահմանափակումները:

 

Պայման 20.3

65.5. Արդյունավետ ներքին հսկողության համակարգը պահանջում է արժեթղթերի պահառուական գործունեություն իրականացնող բանկերի համար խորհրդի հաստատած պահառուական գործունեության քաղաքականություն, ինչպես նաև պահառուական գործունեությունը կանոնակարգող ներքին կարգեր (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգի համաձայն), որտեղ պետք է առնվազն սահմանվեն պահառուական գործունեության իրականացման գործընթացները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
06.02.2007
N 30-Ն
Որոշում