Սեղմել Esc փակելու համար:
ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱ ...

 

 

040.0314.280307

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» մարտի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 փետրվարի 2007 թվականի N 314-Ն

 

i

ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գազասպառման համակարգի շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման և պատահարների կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Ներտնային և կենցաղային գազասպառման համակարգերում, շենքերի գազաֆիկացվող կամ գազաֆիկացված տարածքների ներանցնող մասում տեղադրել այրվող գազերի ազդանշանային սարքին միացված վթարային անջատիչ կափույր: Նման սարքեր տեղադրել նաև բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման այն տարածքներում, որտեղ առկա է ներքին գազատարների և (կամ) գազահաշվիչ հանգույցների հավաքակցում: Բաժանորդի ցանկությամբ` իր միջոցներով, համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների կողմից կարող են տեղադրվել գազասպառման համակարգի անվտանգության ապահովման լրացուցիչ ազդանշանային սարքեր և համակարգեր:

Այդ նպատակով`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) և վերահսկողության իրականացման ժամանակավոր կարգը հաստատելու մասին» N 2024-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությունը «ավտոմատ սարքավորում» բառերից հետո, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակելի շենքերի գազաֆիկացման կարգը հաստատելու մասին» N 129-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի «ա» ենթակետը «ինքնաշխատ սարքավորում» բառերից հետո լրացնել «, եթե ներտնային գազասպառման համակարգն ապահովված չէ այրվող գազերի ազդանշանային սարքին միացված վթարային անջատիչ կափույրով» բառերով.

i

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման հավելվածի 4-րդ բաժնի 91-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.

«Գազատարի` բնակարանի ներանցնող մասում տեղադրվում է վթարային անջատիչ կափույր` միացված այրվող գազերի ազդանշանային սարքին, եթե բնակարանում տեղադրված գազօգտագործող սարքավորումներն ապահովված չեն գազի հոսքի ավտոմատ անջատիչ սարքով:»:

(1-ին կետը փոփ. 31.01.08 թիվ 330-Ն որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` գազաֆիկացված բնակարաններում նշված ազդանշանային սարքերը մինչև 2012 թվականի հունվարի 1-ը տեղադրելու համար կազմել և հաստատել ժամանակացույց` առաջնահերթությունը տալով բազմաբնակարան շենքերի գազասպառողներին:

(2-րդ կետը փոփ. 31.01.08 թիվ 330-Ն, 03.09.09 թիվ 998-Ն որոշումներ)

i

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` մինչև 2008 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

(3-րդ կետը փոփ. 31.01.08 թիվ 330-Ն որոշում)

i

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին քննարկել նշված ազդանշանային սարքերի տեղադրումը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2008-2011 թվականների ներդրումային ծրագրերում ներառելու հարցը:

(4-րդ կետը փոփ. 31.01.08 թիվ 330-Ն, 03.09.09 թիվ 998-Ն որոշումներ)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:

(վերնագիրը և նախաբանը փոփ. 31.01.08 թիվ 330-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.02.2007
N 314-Ն
Որոշում