Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0058.120307

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         03           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60007125

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2007 թվականի N 58-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 109-Ն որոշմամբ հաստատված N 5 հավելվածում «Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման` բաշխող-հաղորդող պայմանագրի օրինակելի ձևում» (այսուհետև` պայմանագիր), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) պայմանագրի 3.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«3.1. Հաղորդման ծառայության մատուցման սակագինը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:».

i

2) ուժը կորցրած ճանաչել պայմանագրի 4.4.2 ենթակետը, 9.4 կետի 3-րդ պարբերությունը և 9.9 կետը.

i

3) պայմանագրի 6.1 կետից հանել «հաստատագրված ամսական վճար` դրամ/ամիս» և «կամ նվազեցման դեպքում կիրառվող հավելավճարները» բառերը.

4) պայմանագրի 7.3 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«7.3. Կողմերի միջև օպերատիվ փոխհարաբերությունները կարգավորվում են Հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 9-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց փոխհարաբերությունների կարգով և 2006 թվականի հունիսի 21-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի բաշխման և արտադրման, հաղորդման լիցենզիա ունեցող անձանց օպերատիվ փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» N 112-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի բաշխման և արտադրման, հաղորդման լիցենզիա ունեցող անձանց օպերատիվ փոխհարաբերությունների կարգով:».

i

5) պայմանագրի 8.2 կետում «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության» բառերը փոխարինել «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության» բառերով.

i

6) պայմանագրի 9.6 կետից հանել «(այդ թվում` տեխնիկական կորուստների մեծացումը)» բառերը և կետը «կողմից» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով.

i

7) պայմանագրի 14.2 կետում N 6 «200--թ-- տեխնոլոգիական նորմատիվային կորուստների եռամսյակային ցուցանիշների գերազանցման (նվազեցման) համար տույժերի (հավելավճարների) հաշվարկման ակտ» հավելվածի վերնագրից հանել «(նվազեցման)» և «(հավելավճարների)» բառերը.

i

8) պայմանագրի N 2` «Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների մասին համաձայնագիր» հավելվածի 1-ին և 2-րդ կետերից հանել «Ծառայության հաստատագրված ամսական վճար ____ դրամ/ամիս» բառերը.

i

9) պայմանագրի N 6` «200 --թ-- տեխնոլոգիական նորմատիվային կորուստների եռամսյակային ցուցանիշների գերազանցման (նվազեցման) համար տույժերի (հավելավճարների) հաշվարկման ակտ» հավելվածի վերնագրից հանել «նվազեցման» և «(հավելավճարների)», 5-րդ տողից հանել «հավելավճարը կամ» բառերը, իսկ հավելվածի 4-րդ տողը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության էլեկտրաէներգիայի դրույքը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
23.02.2007
N 58-Ն
Որոշում